Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.782
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 672-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 1457-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգն ու հավելավճարի չափը, փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 448-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 303-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակի վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1406-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան