Գլխավոր տեղեկություն
Համար
N 269-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.360
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1148-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի.

4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշման 4-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել`

ա. Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. Երևան քաղաքի մյուս ստորաբաժանումները և մարզային ստորաբաժանումները` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.»,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածի`

ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:

4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`

1) «A», «B», «C», «D» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.

2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության արդյունքի հիման վրա.

3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար` տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:»,

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Տեսական քննությունն անցկացվում է համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննասենյակում` քննական մարմնի համար սահմանված բոլոր աշխատանքային օրերին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված ժամերին:»,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ քննական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:»,

դ. 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`

1) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով.

2) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված մոտոցիկլների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլով.

4) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

5) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

6) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

7) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

8) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

9) «BE» կարգ` սույն կետի 4-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

10) «C1E» ենթակարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

11) «CE» կարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

12) «D1E» ենթակարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

13) «DE» կարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:

32. Միաժամանակ «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով, իսկ միաժամանակ «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» կարգի տրանսպորտային միջոցով:

33. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:»,

ե. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. «A» կարգի և «A1» ու «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:»,

զ. 48-րդ և 49-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

է. 60-րդ կետում «1-2-րդ, 8-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 5-րդ և 8-րդ» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի`

ա. 6-րդ կետը լրացնել «(բացառությամբ ինքնուս անձանց որակավորման քննություններին մասնակցելու դեպքերի)» բառերով,

բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման NN 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1148-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 25
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 269-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի 
 սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

 Ձ ԵՎ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1220

 

2. Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1225

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Ազգային վարորդական վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է վարդագույնը:

3. Վկայականի դիմերեսին`

1) քարտի վերին եզրից 2.5 մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.85 մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3 մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև` քարտի ամբողջ երկարությամբ 0.3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE».

2) քարտի ձախ եզրից 7 մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 15 մմ երկարությամբ միաձուլված են, և այդ մասում 11.8 x 3.3 մմ չափով բաց մոխրագույն գույնով զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը` «AM».

3) վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «DRIVING LICENCE» բառերը.

4) ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպագրված են «ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «PERMIS DE CONDUIRE» բառերը.

5) հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 2.8 մմ հեռավորության վրա, տեղակայված է 27 մմ x 20 մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 32.3 x 23.7 մմ չափի անձնավորման դաշտը.

6) պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշի վրա` համապատասխան անձնավորման դաշտի ձախ կողմում, 4 կետաչափ տպատառով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի համարները` «1, 2, 3, 4a, 4b, 4c, 4d, 5, 7, 8, 9».

7) քարտի աջ կողմում` վերևից ներքև, տեղակայված են հետևյալ տարրերը`

ա. ձախից աջ` կարմիր, կապույտ, նարնջագույն հերթականությամբ 9 մմ լայնությամբ 3 ուղղաձիգ շերտագծեր, որոնք մարմնավորում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը մեջտեղի մասում ընդհատվում է միմյանցից` տրամաչափերի 0.8 մմ տարբերությամբ 4 շրջանագծերով, որոնց կենտրոնում տեղակայված 11.5 մմ տրամագծով շրջանի վրա զետեղված է զարդանախշ, իսկ կենտրոնում` Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» տարբերանշանը,

բ. ուղղաձիգ շերտագծերի ներքևի մասում` 14.8 մմ x 3 մմ չափի մոխրագույն ֆոնի վրա, 8 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված է «ARMENIA» բառը,

գ. քարտի երկայնքով` ներքևի եզրից 2 մմ հեռավորության վրա, անցնում է 1 մմ հաստությամբ կապույտ գույնի հոծ գիծ, որի մեջ 0.3 մմ բարձրությամբ գծի տեսքով անցնում է սպիտակ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE»:

4. Վկայականի դարձերեսին`

1) քարտի վերին եզրից 2.4 մմ հեռավորության վրա անցնում է կապույտ գույնի 2.4 մմ x 81.3 մմ չափերով հորիզոնական շերտ, որի կենտրոնով 5 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA» բառերը.

2) քարտի ձախ եզրից 4.3 մմ հեռավորության վրա հայերենով և անգլերենով 3.55 կետաչափ տառերով կապույտ գույնով տպագրված են համարակալված անձնավորման դաշտերի (լրացվում են հայերենով և անգլերենով) անվանումները`

ա. «1. Ազգանունը/Surname»,

բ. «2. Անունը/Given name(s)» (միայն հայերենով լրացվում է նաև հայրանունը),

գ. «3. Ծննդյան ամսաթիվը և վայրը/Date and place օf birth» (հերթականությամբ լրացվում են ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը),

դ. «4. a) Տրման ամսաթիվը/Date օf issue» (հերթականությամբ լրացվում են օրը, ամիսը, տարեթիվը),

ե. «4. b) Վավեր է մինչև/Expiry date» (լրացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը` օրը, ամիսը, տարեթիվը),

զ. «4. c) Տրված է/issuing authyority» (լրացվում է վկայականը հատկացնող մարմնի ծածկագիրը),

է. «4. d) Նույնականացման համարը/ID number»,

ը. «5. Վկայականի համարը/Licence number» (9 կետաչափ տպատառերով լրացվում է 8 նիշ պարունակող ծածկագիր` 2 տառ, 6 թիվ),

թ. «7. Ստորագրությունը/Holder’s signature»,

ժ. «8. Բնակության վայրը/Adress»,

ժա. «9. Կարգը/Category» (լրացվում են տրանսպորտային միջոցների թույլատրելի կարգերը, որտեղ` A և T դաշտերը 4.7 մմ x 3.3 մմ, իսկ B, CE և DE դաշտերը 4.7 մմ x 4.7 մմ չափերի են),

ժբ. «10. Կարգը ստանալու ամսաթիվը/Category issuing date»,

ժգ. «11. Կարգը վավեր է մինչև/Category expiry»,

ժդ. «12. Սահմանափակումները/Restrictions» (աղյուսակի աջ սյունակում նշվում են առանձին կարգերին վերաբերող սահմանափակումները, իսկ աղյուսակի ստորին մասում` մնացած այլ սահմանափակումները).

3) քարտի աջ եզրից 7 մմ հեռավորության վրա զետեղված է 51.3 մմ x 45.2 մմ չափի աղյուսակ, որում նշվում են վարման իրավունքի կարգերը և դրանց հետ կապված տեղեկությունները.

4) աղյուսակի սյուներն ու տողերը միմյանցից առանձնացված են կապույտ գույնի 0.15 մմ հաստությամբ գծերով.

5) քարտի աջ եզրից 1.9 մմ հեռավորության վրա՝ վերևից ներքև 4.4 մմ x 45.4 մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 269-Ն որոշման

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի 
 սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

 Ձ ԵՎ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԵՐԵՍ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 REPUBLIQUE DARMENIE

REPUBLIC OF ARMENIA

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

AM

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

CIRCULATION AUTOMOBILE INTERNATIONALE

INTERNATIONAL MOTOR TRAFFIC

МЕЖДУНАРОДНОЕ АВТОМОБИЛЬНОЕ ДВИЖЕНИЕ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

PERMIS INTERNATIONAL DE CONDUIRE

INTERNATIONAL DRIVING PERMIT

МЕЖДУНАРОДНОЕ ВОДИТЕЛЬСКОЕ

УДОСТОВЕРЕНИЕ

.......No.......................

 

Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա,
8 նոյեմբերի 1968 թ.

Convention on Road Traffic of 8 November 1968

 

Վավերական է մինչև

«.........» ...........................................20 թ.

 

Valid until

«.........» ...........................................20 թ.

 
Տրվել է ……………………………………………………………………………………………………...
 
Issud by……………………………………………………………………………………………………..

 

Տրման ամսաթիվը

«.........» ...........................................20 թ.

 
Issue date

«.........» ...........................................20 թ.

 

Ազգային վարորդական վկայականի համարը
Number of domestic driving permit 

......No...........................................

 

Կ.Տ.
…………...………………………………..………………………

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ (ՀԱՅԵՐԵՆ)

 

Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........
................................................................................................. տարածքում:

 

 

 

Այն ուժի մեջ է բոլոր մյուս պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում: 

 

 

Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 1-ԻՆ ԷՋ (ՀԱՅԵՐԵՆ)

 

 

ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ազգանունը 1 
Անունը (անունները) 2 
Ծննդավայրը 3 
Ծննդյան ամսաթիվը 4 
Բնակության վայրը 5 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Ներմուծեք նկարագրությունը_1226

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
……………………………………………………………………….
……………………………………………………………………….
……………………………………………………………………….

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 2-ՐԴ ԷՋ (ԱՆԳԼԵՐԵՆ)

 

PARTICULARS CONCERNING THE DRIVER

Family name 1 
Given name, other names 2 
Place of birth 3 
Date of birth 4 
Permanent place of residence 5 

CATEGORIES AND SUBCATEGORIES OF VEHICLES FOR WHICH THE PERMIT IS VALID

Ներմուծեք նկարագրությունը_1231 

 RESTRICTIVE CONDITIONS OF USE
………………………………………………………………………...
………………………………………………………………………...
………………………………………………………………………...

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 3-ՐԴ ԷՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ)

 

INDICACIONES RELATIVAS AL CONDUCTOR

Apellidos 1 
Nombres 2 
Lugar de nacimiento 3 
Fecha de nacimiento 4 
Domicilio 5 

CATEGORIAS Y SUBCATEGORIAS DE VEHICULOS PARA LAS CUALES ES VALIDO EL PERMISO

 

Ներմուծեք նկարագրությունը_1234

 

CONDICIONES RESTRICTIVAS
………………………………………………………………………...
………………………………………………………………………...
………………………………………………………………………...

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 4-ՐԴ ԷՋ (ՌՈՒՍԵՐԵՆ)

 

ЗАПИСИ, ОТНОСЯЩИЕСЯ К ВОДИТЕЛЮ

Фамилия 1 
Имя, другие имена 2 
Место рождения 3 
Дата рождения 4 
Mестожительство 5 

КАТЕГОРИИ И ПОДКАТЕГОРИИ ТРАНСПОРТНЫХ СРЕДСТВ, НА УПРАВЛЕНИЕ КОТОРЫМИ ВЫДАНО УДОСТОВЕРЕНИЕ

Ներմուծեք նկարագրությունը_1236

УСЛОВИЯ, ОГРАНИЧИВАЮЩИЕ ИСПОЛЬЗОВАНИЕ
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 5-ՐԴ ԷՋ (ԹՈՒՐՔԵՐԵՆ)

 

Sürücü kayıtları

Soyadı 1 
 Adı 2 
Doğum yeri 3 
Doğum tarihi 4 
İkamet adresi 5 

Sürücü Belgenin geçerli olduğunu araç sınıf ve alt sınıfları

 

Ներմուծեք նկարագրությունը_1244

Kulanımı sınırlayan şartlar
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 6-ՐԴ ԷՋ (ՎՐԱՑԵՐԵՆ)

 

mZRolis monacemebi

gvari 1 
saxeli (saxelebi) 2 
Ddabadebis adgili 3 
Ddabadebis Tve 4 
sacxovrebeli adgili 5 

satransporto saSualebis kategoria da qvekategoria, romlisaTvis marTvis mowmoba momqmedia.

Ներմուծեք նկարագրությունը_1245

Ppirobebi, romlebic zRudaven gamoyenebas
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 7-ՐԴ ԷՋ (ՊԱՐՍԿԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_1246

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՆԵՐՍԻ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

INDICATIONS RELATIVES AU CONDUCTEUR

Nom 1 
 Prénom(s) ou autre(s) nom(s) 2 
Lieu de naissance 3 
Date de naissance 4 
Domicile 5 

CATÉGORIES ET SOUS-CATÉGORIES DE VÉHICULES POUR LESQUELLES LE PERMIS EST VALABLE

 

Ներմուծեք նկարագրությունը_1247

 

RESTRICTIONS À L’UTILISATION
………………………………………………………………………..
………………………………………………………………………..
………………………………………………………………………..

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_1248

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականը (այսուհետ` միջազգային վարորդական վկայական) 148 x 105 մմ չափսեր ունեցող, 7 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Միջազգային վարորդական վկայականի շապիկը մոխրագույն է, իսկ թերթերը` սպիտակ (շապիկը պատրաստվում է յուրահատուկ ջրանշան ունեցող թղթից):

Շապիկի երեսի վերևի մասում հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» ռուսերեն բառակապակցությունից փոքր-ինչ ներքև` շապիկի ձախ և աջ եզրերից հավասար հեռավորության վրա, ձվաձև շրջանակի մեջ տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը) տառերը` մեծատառերով:

Անգլերեն «AM» տառերից փոքր-ինչ ներքև հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև նույն լեզուների հերթականությամբ, մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:

Ռուսերենով տպագրված «МЕЖДУНАРОДНОЕ ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ » բառակապակցությունից փոքր-ինչ ներքև մեկ տողով տպագրվում են կետագիծ, համարի նշան` «Nօ» և կետագիծ` հետևյալ տեսքով «.......N.......»: Առաջին կետագծի փոխարեն նշվում է լատինական երկու տառ, իսկ երկրորդ կետագծի փոխարեն` վեց թվանշան: Իսկ դրանից ներքև, հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում է «Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա, 8 նոյեմբերի 1968 թ.» բառակապակցությունը:

Անգլերեն «Convention on Road Traffic of 8 November 1968» բառերից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Վավերական է մինչև «…» …….. 20 թ.» բառերը` հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վավերականության օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Տրվել է………….» բառերը: Կետագծի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման անվանումը:

«Issud by ………….» անգլերեն տողից ներքև տպագրվում են «Տրման ամսաթիվը «…» …….. 20 թ.» բառերը` մեկ տողով, հայերեն և անգլերեն փոքրատառերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վկայականը տալու օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից փոքր-ինչ ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Ազգային վարորդական վկայականի համար .......N.......» բառերը: Կետագծերի փոխարեն լրացվում է ազգային վարորդական վկայականի համարը, որը հիմք է հանդիսացել միջազգային վարորդական վկայականը տալու համար:

«Number of domestic driving permit» անգլերեն տողից ներքև` դեպի աջ, տպագրվում է կետագիծ,  որից անմիջապես ներքև` կետագծի երկայնքով, փակագծերի մեջ հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում են «(ստորագրությունը, ազգանունը)» բառերը: Կետագծի փոխարեն նշվում են վկայականը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը և ազգանունը, իսկ ավելի ձախ` միջազգային վարորդական վկայականի շապիկի ներքևի եզրից մի փոքր վերև, «Կ.Տ»-«SEAL» դաշտում` նշված ստորաբաժանման կնիքը:

3. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի վերևի մասում` շապիկի վերին եզրից փոքր-ինչ ներքև, փոքրատառերով տպագրվում են «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերը: Կետագծի փոխարեն լրացվում է 1968 թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ վկայականի տերը մշտապես բնակվում է: «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերից ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:» նախադասությունները:

Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի ներքևի մասում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:» նախադասությունը:

 4. Միջազգային վարորդական վկայականի 1-7-րդ էջերը (հայերենով, անգլերենով, իսպաներենով, ռուսերենով, թուրքերենով, վրացերենով, պարսկերենով` հաջորդականությամբ) և շապիկի վերջին ներսի երեսը (ֆրանսերենով) հետևյալ նույն բովանդակությամբ տպագրվում են`

Էջի վերևի եզրից փոքր-ինչ ներքև` կողային ձախ եզրից սկսած մեկ տողով, տպագրվում է «ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ» բառակապակցությունը, որից մեկ տող ներքև` դեպի էջի աջ եզրը, հետևյալ հերթականությամբ, առանձին տողերով տպագրվում են «Ազգանունը 1», «Անունը (անունները) 2», «Ծննդավայրը 3», «Ծննդյան ամսաթիվը 4» և «Բնակության վայրը 5» բառերը:

«Բնակության վայրը 5» տողից փոքր-ինչ ներքև` ամբողջ էջի երկարությամբ, տպագրվում է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ» նախադասությունը, որից ներքև աղյուսակի տեսքով տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը` ծածկագրերով և դրանց համապատասխանող պայմանական նշաններով: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերի ծածկագրերը. «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակի երկրորդ հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների ենթակարգերի ծածկագրերը. «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակից փոքր-ինչ ներքև տպագրվում են «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ……………..» բառերը: Կետագծի փոխարեն տրանսպորտային միջոցի վարելը սահմանափակող որևէ պայմանի առկայության դեպքում լրացվում է այն: Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Մեկ ոտքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը վարել վերասարքավորելու պայմանով» և այլն:

5. Վկայականի շապիկի վերջին լրացուցիչ երեսում, որը կազմի վերջին երեսի հետ մեկ ամբողջական մաս է կազմում և բացվում է դեպի դուրս, վերևի եզրից դեպի ներքև` ըստ հերթականության, առանձին տողերով տպագրվում են «1…….», «2…….», «3…….», «4………», «5………» թվերը: Կետագծերի փոխարեն համապատասխան հերթականությամբ լատինական մեծատառերով գրավոր կամ տպատառ լրացվում են վկայականի տիրոջ ազգանունը (առանձին տողում), անունը (կարող է լրացվել նաև հայրանունը)` առանձին տողում, ծննդավայրը (առանձին տողում), ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (առանձին տողում), բնակության վայրը:

Լրացուցիչ երեսի միջնամասում` դեպի ձախ, կազմի վերջին երեսի վրա տպագրված տրանսպորտային միջոցների «A, A1», «B, B1», «C, C1», «D, D1», «BE», «CE, C1E», «DE, D1E» կարգերի և ենթակարգերի տողերին համապատասխան ուղղությամբ տպագրվում են «A», «A1», «B», «B1», «C», «C1», «D», «D1», «BE», «CE», C1E», «DE», «D1E» տառերի նշմամբ դաշտեր` երկու սյունակով` նախատեսված համապատասխան կարգի և ենթակարգի թույլտվության դրոշմակի համար: Թույլտվության դրոշմակների համար նախատեսված սյունակներում կարգերի և ենթակարգերի ծածկագրերը տպագրվում են 1-7-րդ էջերում սահմանված հաջորդականությամբ:

Շապիկի լրացուցիչ երեսի աջ կողմում պատկերվում է վկայականի տիրոջ լուսանկարը: Լուսանկարի ստորին մասը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ներքևի մասում, իսկ մյուս մասը` փաստաթղթի վրա: Վկայականի տիրոջ ստորագրությունը դրվում է լուսանկարից ներքև:

Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի աղյուսակից ներքև ընկած մասում տպագրվում են «Բացառություններ» բաժինները, որոնք բաղկացած են երկու նույնաբովանդակ մասերից, որտեղ ֆրանսերենով տպագրվում են «Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում» նախադասությունը և կետագիծը` երկու, «Պատճառով» բառը և կետագիծը` երկու, իսկ «Տեղը……..» բառը և դրանից հետո տպագրվող կետագիծը` մեկ տողով: «Երկրներում» բառից հետո` կետագծի փոխարեն լրացվում է երկրի կամ երկրների անվանումները, իսկ «պատճառով» բառից հետո` կետագծի փոխարեն` ավտոմոբիլ վարելու իրավունքից վկայականի տիրոջը զրկելու պատճառը կամ պատճառները:

«Բացառություններ» բաժնի աջ մասում ֆրանսերենով «Մինչև», «Տարեթիվը» բառերը և դրանցից հետո կետագծերը տպագրվում են մեկական առանձին տողերով: Առաջին տողում լրացվում է այն ժամկետը, մինչև որի ավարտն անձը զրկվում է ավտոմոբիլ վարելու իրավունքից, իսկ երկրորդ տողում` զրկման տարեթիվը: Աջ մասում` վկայականի լրացուցիչ երեսի եզրից փոքր-ինչ հեռու, գրառումները հաստատող պաշտոնատար անձի պաշտոնական կնիքի կամ դրոշմակի դաշտն է, իսկ «Տարեթիվը…..» տողից ներքև` ստորագրության դաշտը:

«Բացառություններ» մասի երկրորդ բաժինը հորիզոնական գծի բաժանմամբ ավարտվում է ֆրանսերենով տպագրված «Եթե բացառությունների համար նախատեսված սյունակները ամբողջությամբ օգտագործված են, մյուս բացառությունները անհրաժեշտ է լրացնել այս էջի հակառակ երեսին» նախադասությամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան