Գլխավոր տեղեկություն
Համար
N 603-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.25/29(832) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 603-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:

2. Քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասեր տրամադրելու դեպքում դրանց նպատակային կամ գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված պահանջների ապահովման պայմանով, սույն որոշման 1-ին կետով հաստատված գլխավոր հատակագծի 16-րդ` «Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության» (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) գծագրին համապատասխան, ընդ որում`

 

NN
ը/կ

Տարածքը (հա)

Նպատակային նշանակությունը

առկա

նախագիծ

1.

28.75

Գյուղատնտեսական

Ընդհանուր օգտագործման հողեր (փողոցային ցանց, մայթեր և տրանսպորտային կանաչ)

2.

3.79

Գյուղատնտեսական

Ջրային

3.

2.01

Գյուղատնտեսական

Կոմունալ

4.

14.35

Գյուղատնտեսական

Բնակավայր

5.

31.69

Գյուղատնտեսական

Հատուկ պահպանվող

6.

0.19

Արտադրական

Գյուղատնտեսական

7.

0.21

Արտադրական

Տրանսպորտ

8.

1.64

Արտադրական

Բնակավայր

9.

3.21

Բնակավայր

Հատուկ պահպանվող

10.

7.80

Բնակավայր

Տրանսպորտ

11.

3.07

Բնակավայր

Արտադրական

12.

0.15

Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր)

Գյուղատնտեսական

13.

0.08

Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր)

Արտադրական

14.

0.49

Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր)

Բնակավայր

15.

0.12

Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր)

Հատուկ պահպանվող

16.

102.19

Գյուղատնտեսական

Բնակավայրի` հասարակական օգտագործման կանաչ (անտառային ծածկույթ)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (այդ թվում` տարածքային) մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ սահմանված հերթականության (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 603-Ն որոշման

 

Գ Ի Ր Ք  1

 
 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Գ Ի Ր Ք  2 

 

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՄԱՍ

 

 

Հ/Հ

Գծագրի անվանումը

Մասշտաբ

1

Համայնքը մարզի տարաբնակեցման համակարգում

1:20000

2

Փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային հատակագիծ)

1:10000

3

Տարածքը ըստ սեփականության սուբյեկտների

1:10000

4

Տարածքի համալիր գնահատական

1:5000

5

Ռելիեֆի վերլուծություններ

1:20000

6

Աղբերք գյուղի տարածքի փաստացի նյութերի քարտեզ (սեյսմիկ)

1:5000

7

Աղբերք գյուղի տարածքի ինժեներաերկրաբանական
 շրջանացման քարտեզ (սեյսմիկ)

1:5000

8

Աղբերք գյուղի տարածքի գրունտների առավելագույն
հորիզոնական արագացումների բաշխման քարտեզ (սեյսմիկ)

1:5000

9

Տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)

1:10000

10

Կառուցապատման էսքիզ

1:5000

11

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ

1:10000

12

Տրանսպորտային ուրվագիծ

1:10000

13

Լանդշաֆտի զարգացման ուրվագիծ

1:10000

14

Գոտիավորման նախագիծ

1:2000

15

Կառուցապատման հերթականությունը` բնակավայրի զարգացմանը զուգընթաց

-

16

Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության

1:5000

17

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ

1:5000

18

ԿՈՒՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

1:10000

19

Կուլտուրականացված հողերի ծածկույթի հատակագիծ

1:10000