ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2011 թվականի N 253-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Դիտորդական առաքելության պատվիրակություն Աստանա գործուղելու մասին» N 228-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:».
4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 29 |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 29-ի N 253-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 25-ի N 228-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) |
30
15
340
10
|
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից |
525 եվրո |
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, եթե առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր x առավելագույնը 9 օր)
Բնակություն և սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից) |
150
75
150
15
990
450
140
140 |
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից |
2110 եվրո |
Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար |
2635 եվրո |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|