Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.04.2011-25.06.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.213
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.06.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 29 հունիսի 2010 թ.

թիվ 150-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները»` համաձայն Հավելվածի (կցվում է):

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հուլիսի 7
 ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թ. հունիսի 29-ի

թիվ 150-Ն որոշման

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Բյուրոյի) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.

1) սույն հավելվածի 4-րդ կետի աղյուսակով, ինչպես նաև Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ոչ ֆինանսական հաշվետվություններ,

2) Բյուրոյի վերաբերյալ ամսական և տարեկան հետևյալ ֆինանսական հաշվետվությունները՝ «Հաշվապահական հաշվեկշիռը», «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը», «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը», «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները»: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են աուդիտորական կազմակերպության եզրակացության հետ միասին.

3) տեղում ստուգումների արդյունքների ամփոփման հիման վրա կազմվող ստուգման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները:

(3-րդ կետը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

4. Ոչ ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կետի աղյուսակում նշված ձևով և պարբերականությամբ.

 

 

Հաշվետվության անվանումը

Հաշվետվության թիվը

Ներկայացման պարբերականությունը

1

2

3

4

1.

Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի ակտիվների վերաբերյալ (համաձայն Հավելված 1-ի)

1

ամսական

2.

Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի մուտքերի և ելքերի վերաբերյալ (համաձայն Հավելված 2-ի)

2

ամսական

3.

Հաշվետվություն հայտերի, հատուցումների և բժշկական փոխհատուցումների վերաբերյալ (համաձայն Հավելված 3-ի)

3

ամսական

4.

Հաշվետվություն կտրոնների ձևաթղթերի վերաբերյալ (համաձայն Հավելված 4-ի)

4

եռամսյակային

5.

Հաշվետվություն Բյուրոյի միջոցների և ծախսերի վերաբերյալ (համաձայն Հավելված 5-ի)

5

եռամսյակային

6.

Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ (համաձայն Հավելված 6-ի)

6

եռամսյակային

 

(4-րդ կետը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

5. Ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունները (ներառյալ ճշգրտված), ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը Բյուրոն ներկայացնում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Համակարգից օգտվելու անհնարինության դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչով:

6. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի վիճակագրության վարչություն: Ամսական և եռամսյակային ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության հետ միասին, Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Ստուգման հաշվետվությունների և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները Կենտրոնական բանկ են ներկայացվում ստորագրված բնօրինակները ապահովագրական ընկերություններից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ կետը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

6.1. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում է տեղեկատվություն Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և/կամ Բյուրոյի կանոնների հետ կապված Բյուրոյի կողմից արձանագրված կամ բացահայտված խախտումների, այդ խախտումների համար Բյուրոյի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ, մասնավորապես`

1) Բյուրոյի կողմից արձանագրված այն խախտումների դեպքում, որոնց համար հաշվետու եռամսյակի ընթացքում է Բյուրոյի կողմից կիրառվել կարգապահական տույժ և/կամ որոշում է ընդունվել խախտման համար կարգապահական տույժ չկիրառել` վարույթը կարճել, թիվ 6 հաշվետվությունը լրացվում է ամբողջությամբ,

2) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց գծով Բյուրոն կարգապահական տույժ կիրառելու իրավասություն չունի, թիվ 6 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-5-րդ սյունակները,

3) Թիվ 6 հաշվետվության 10-րդ սյունակում ոչինչ չի լրացվում, եթե տրված հանձնարարականը կատարման ժամկետ չի պարունակում:

(6.1 կետը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

7. Սույն կարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունների հետ հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) մասին գրավոր տեղեկացվում է Կենտրոնական բանկի նախագահին:

8. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն: Թերությունների առկայության դեպքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է Բյուրոյին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ տեղեկացումն ավտոմատ ուղարկում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգը:

9. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Բյուրոյից Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և ձևերով Կենտրոնական բանկ ներկայացնել լրացուցիչ այլ տեղեկություններ:

10. Հաշվետվություններում «x» նշանով վանդակները չեն լրացվում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11. Սույն հավելվածի 4-րդ կետի աղյուսակի 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը Բյուրոն 2010 թվականի հաշվետու ժամանակաշրջանների համար չի ներկայացնում:

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ
հաստատված Հավելվածի

   

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ
ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 1)

Աղյուսակ 1. Ներդրումների նկարագիրն ըստ ֆինանսական ակտիվների

   

Հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակա-շրջանի վերջի դրությամբ

Միջին կշռված եկամտա-բերություն (%)

Միջին կշռված ժամկետայնու-թյուն (օր)

Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում (%)

N

1

2

3

4

5

1

 ՀՀ պետական արժեթղթեր,

այդ թվում`

       

1.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

1.2

ԱՄՆ դոլար

       

1.3

Եվրո

       

1.4

Այլ

       

2

 ՀՀ ԿԲ արժեթղթեր

       

2.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

2.2

ԱՄՆ դոլար

       

2.3

Եվրո

       

2.4

Այլ

       

3

 Հաշիվներ և ավանդներ ՀՀ ԿԲ-ում

       

3.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

3.2

ԱՄՆ դոլար

       

3.3

Եվրո

       

3.4

Այլ

       

4

 Հաշիվներ և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում

       

4.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

4.2

ԱՄՆ դոլար

       

4.3

Եվրո

       

4.4

Այլ

       

5

 Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում

       

5.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

5.2

ԱՄՆ դոլար

       

5.3

Եվրո

       

5.4

Այլ

       

6

 ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

       

6.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

6.2

ԱՄՆ դոլար

       

6.3

Եվրո

       

6.4

Այլ

       

7

 բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների արժեթղթեր

       

7.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

7.2

ԱՄՆ դոլար

       

7.3

Եվրո

       

7.4

Այլ

       

8

 բարձր վարկանիշ ունեցող երկրների կենտրոնական բանկերի արժեթղթեր

       

8.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

8.2

ԱՄՆ դոլար

       

8.3

Եվրո

       

8.4

Այլ

       

9

 բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների արժեթղթեր

       

9.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

9.2

ԱՄՆ դոլար

       

9.3

Եվրո

       

9.4

Այլ

       

10

 այլ ֆինանսական ակտիվներ

       

10.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

10.2

ԱՄՆ դոլար

       

10.3

Եվրո

       

10.4

Այլ

       

Աղյուսակ 2. Ներդրումների նկարագիրն ըստ սուբյեկտների

 

Հաստատության անվանումը

Հաստատության վարկանիշը (1-ից ավելի վարկանիշերի դեպքում նշել նվազագույնը)

Վարկանիշի տրման ամսաթիվը

Վարկանիշ տված կազմակեր-պությունը

Ծավալը հաշվետու ժամանակա-շրջանի վերջի դրությամբ (հազ. դրամ)

Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում (%)

1

2

3

4

5

6

7

1

           

2

           

3

           

4

           

5

           

           

Ընդամենը

 

x

x

 

100

 
 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ
հաստատված Հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԵԼՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 2)

Աղյուսակ 1. Երաշխավորման ֆոնդի միջոցների շարժի վերաբերյալ

 (հազար դրամ)

1

Ապահովագրական ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված վճարներ (1.1+1.2+1.3),
այդ թվում`

   

1.1

 միանվագ վճարներ

   

1.2

 պարբերական վճարներ

   

1.3

 լրացուցիչ վճարներ

   

2

Երաշխավորման ֆոնդի այլ մուտքեր (2.1+2.2+2.3+2.4),
այդ թվում՝

   

2.1

ֆոնդի միջոցների կառավարումից ստացված եկամուտներ

   

2.2

ներգրավված վարկեր և փոխառություններ

   

2.3

հետադարձ պահանջի իրավունքի կիրառումից մուտքեր

   

2.4

այլ մուտքեր

   

3

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Երաշխավորման ֆոնդից ելքեր (3.1+3.2+3.3+3.4+3.5),
այդ թվում`

   

3.1

տրված հատուցումներ

   

3.2

ֆոնդի միջոցների կառավարումից ստացված վնասներ

   

3.3

վարկերի և փոխառությունների մայր գումարի մարումներ

   

3.4

վարկերի և փոխառությունների տոկոսների մարումներ

   

3.5

բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումներ

   

4

Երաշխավորման ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի վերջում
(1+2-3)

   

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ
հաստատված Հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԵՐԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 3)

Աղյուսակ 1. Հաշվետու ժամանակաշրջանում հատուցման հայտերի քանակների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում ստացված հայտեր

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված հայտեր

Հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում մերժված հայտեր

Հաշվետու ժամանակա-շրջանի վերջի դրությամբ առկա հայտեր

1

2

3

4

5

1. Գույքային վնասների գծով

       

2. Անձնական վնասների գծով

       

3. Գույքային և անձնական վնասների գծով:

       

(Աղյուսակը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

Աղյուսակ 2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված
հատուցումների (բժշկական փոխհատուցումների) վերաբերյալ

Հայտի համարը

Հատուցման մեծությունը գույքային վնասների գծով (հազար դրամ)

Հատուցման մեծությունը (բժշկական փոխհատուցման) անձնական վնասների գծով (հազար դրամ)

1

2

3

     
     
     

….

   

Ընդամենը

   

(Աղյուսակը փոփ. 01.03.11 թիվ 45-Ն)

Աղյուսակ 3. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված
հատուցումների (բժշկական փոխհատուցումների) վերաբերյալ`
ըստ վնասը պատճառող սուբյեկտների

 

Հատուցման մեծությունը գույքային վնասների գծով
(հազար դրամ)

Հատուցման մեծությունը անձնական վնասների գծով (հազար դրամ)

 

Քանակ

Ծավալ (հազար դրամ)

Քանակ

Ծավալ
(հազար դրամ)

1

2

3

4

5

1. Անհայտ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անհայտ անձանց կողմից պառճառված վնասների համար

       

2. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց կողմից պատճառված վնասների համար

       

3. Հափշակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասների համար

       

4. ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց (որոնց հետ ԱՊՊԱ կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)) կողմից պատճառված վնասների համար

       

Ընդամենը

       

(Աղյուսակը փոփ. 01.03.11 թիվ 45-Ն)

 

Հավելված 4

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ
հաստատված Հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 4)

Աղյուսակ 1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
կտրոնների ձևաթղթերի վերաբերյալ

Չտեղաբաշխված կտրոնների ձևաթղթեր (ներառյալ` հետ վերադարձված չօգտագործված ձևաթղթեր)

Տեղաբաշխված կտրոնների ձևաթղթեր

Խոտանված (վնասված) կտրոնների ձևաթղթեր

1

2

3

Կոդ
(հաջորդական կոդերի դեպքում լրացվում է միջակայքը
(օր.` AA0001-AA0055))

Քանակ

Կոդ

Քանակ

Կոդ

Քանակ

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տեղաբաշխված կտրոնների
ձևաթղթերի վերաբերյալ` ըստ ապահովագրական ընկերությունների

Ապահովագրական ընկերության անվանումը

Ապահովագրական ընկերության անվանումը

Ապահովագրական ընկերության անվանումը

Ապահովագրական ընկերության անվանումը

1

2

3

4

5

Կոդ
(հաջորդական կոդերի դեպքում
լրացվում է միջակայքը (օր.` AA0001-AA0055))

Քանակ

Կոդ

Քանակ

Կոդ

Քանակ

Կոդ

Քանակ

Կոդ

Քանակ

                   

 

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ
հաստատված Հավելվածի

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 5)

Աղյուսակ 1. Բյուրոյի միջոցների և ծախսերի վերաբերյալ

 (հազար դրամ)

1

Բյուրոյի միջոցներ (1.1+1.2+1.3), այդ թվում`

 

1.1

անդամավճարներ

 

1.2

ստացված վարկեր և փոխառություններ

 

1.3

այլ միջոցներ

 

2

Գործառնական ծախսեր (2.1+2.2+2.3+2.4+2.5+2.6+2.7+2.8), այդ թվում`

 

2.1

Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների վճարման հետ կապված ծախսեր

 

2.2

ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ

 

2.3

Բյուրոյի միջոցների կառավարման հետ կապված կոմիսիոն վճարներ

 

2.4

Ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստներ

 

2.5

Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ

 

2.6

ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր

 

2.7

սուբրոգացիայի իրավունքի իրականացման հետ կապված ծախսեր

 

2.8

Բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր

 

3

Վարչական ծախսեր (3.1+3.2+3.3+3.4+3.5+3.6), այդ թվում`

 

3.1

աշխատակազմի պահպանման ծախսեր

 

3.2

ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր

 

3.3

լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսեր

 

3.4

տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսեր

 

3.5

շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր

 

3.6

Բյուրոյի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր

 

4

Կապիտալ ներդրումների գծով ծախսեր (4.1+4.2), այդ թվում`

 

4.1

Բյուրոյի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր

 

4.2

վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր

 

5

Ընդամենը (1-2-3-4)

 

 

Հավելված 6

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի

թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 6)

 

Ամսաթիվ` ________________

 

N

Խախտում
թույլ տված իրավաբա-նական անձի անվանումը

Խախտման նկարագիրը

Խախտման իրավական հիմքերը (խախտված իրավական ակտի անվանումը
և խախտված դրույթը)

Խախտումը թույլ տալու տարին,
ամիսը, ամսաթիվը (հնարա-վորության դեպքում)

Խախտումը հայտնաբերելու տարին, ամիսը, ամսաթիվը, արձանա-գրության հերթական համարը

Խախտման համար կիրառված կարգապա-հական տույժերը

Վարույթը կարճելու հիմքերը

Կարգա-պահական տույժ կիրառելու կամ
վարույթը կարճելու տարին, ամիսը, ամսաթիվը

Տրված հանձնա-րարականի բովանդա-կությունը

Հանձնա-րարականի կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                   

2

                   

                   

________________________________________
       (Բյուրոյի գործադիր տնօրենի ստորագրությունը)

 

_________________________________________________
           (Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)

(Հավելվածը լրաց. 01.03.11 թիվ 45-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.06.2020, թիվ 104-Ն 10.07.2020, թիվ 150-Ն
24.01.2014, թիվ 18-Ն 27.03.2014, թիվ 150-Ն
15.05.2012, թիվ 133-Ն 25.06.2012, թիվ 150-Ն
01.03.2011, թիվ 45-Ն 11.04.2011, թիվ 150-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան