ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2011 թվականի N 247-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 28 |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 28-ի N 247-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Հասրաթյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ) | |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ | |
Ն. Մոռլյան |
- «Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Թադևոսյան |
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) | |
Գ. Թոքմաջյան |
- Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) | |
Հ. Աթթարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ) | |
Ռ. Ասատրյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության ինովացիոն և ներդրումային քաղաքականության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|