ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 180-Ա
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանսիայի Հանրապետության Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի նախագահի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջև 2010 թվականի մայիսի 22-ին կնքված համատեղ նկատառումների հուշագրի շրջանակներում հետագա համագործակցության աշխատանքները կազմակերպելու և Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի միջև համագործակցության մասին նոր պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի՝ 2011 թվականի մարտի 3-7-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|