Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2011 թվականի N 219-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության և զբոսաշրջության խորհուրդների կողմից կազմակերպվելիք առաջին համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի ընդլայնված համատեղ նիստին, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար ոլորտի ճյուղային գերատեսչությունների ղեկավարների համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի մարտի 15-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2011 թվականի մարտի 17-ին Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի և Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը կկատարվեն ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա և Դուշանբե գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 23
Երևան