ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 204-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմ համաձայնագրի «Օդային երթևեկությունը սպասարկող օբյեկտների և ծառայությունների սակագների ծախսահիմքի որոշման և միավորի դրույքաչափի հաշվարկի սկզբունքները» 4.2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո` 2009 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը մատուցված մայրուղային աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց` սահմանված սակագնի հիման վրա հաշվարկված և գանձումներից ազատված թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար 2009 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 8,743.16 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|