ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 348-Ն
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2011 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, իսկ հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, իսկ ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 348-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
NN |
Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը |
Օբյեկտի անվանումը |
Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը |
Ընդամենը` գումարի չափը |
Այդ թվում` |
Ակնկալվող արդյունքը | ||||
հազ. դրամ |
նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության արժեքը |
տեխ. վերա-հսկման արժեքը | ||||||||
1. Տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները | ||||||||||
1. |
«Մուսալեռ» ՋՕԸ |
Էջմիածնի ջրանցք |
Նախատեսվում է վերականգնել ջրանցքի հատումը Երևան- Էջմիածին-Արմավիր մայրուղու հետ, որը գտնվում է վթարային վիճակում: Վերականգնվում է ջրանցքի մոտ 250 մ Գ-ձև բլոկներով հատվածը և վերակառուցվում է մոտ 800մ-ԼՐ-8 տիպի վաքերով ջրանցքի հատվածը: |
41,000.0 |
820.0 |
Նախագիծը կապահովի մայրուղու անվտանգությունը, ինքնահոս եղանակով կոռոգվի Էջմիածին համայնքի շուրջ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178 հազ. կվտ/ժ էլեկտրաէներգիա և կբարձրացնի ջրապահովությունը 96 հեկտարի վրա: | ||||
2. |
«Մասիս» ՋՕԸ |
Արբատի ջրանցք |
ՊԿ 0+00 - ՊԿ12+00 երկարության առանձին հատվածների հատակի և շեպերի բետոնապատում, ե/բ սալերի տեղադրում և ջերմային կարերի նորոգում: |
22,878.7 |
Նախագծված է: |
448.6 |
Ջրանցքն ապահովում է 4 համայնքների 500 հա ոռոգվող տարածք: Տարեկան կտնտեսվի 0,57 մլն խ.մ. ջուր: Կբարձրանա ջրանցքի ջրթողունակությունը և կնվազեն ջրի կորուստները: | |||
3. |
«Վեդի» ՋՕԸ |
Նոր-Կյանք բաժանարար |
Վերականգվում է ՊԿ0+00-ՊԿ 8+80 հատվածը: Նախատեսվում է 77 հատ ԼՌ -80 տիպի ե/բ վաքերի փոխարինում և 21 հատ միջանկյալ քայքայված հենարանների վերականգնում: |
11,165.7 |
Նախագծված է: |
219.0 |
Տարեկան կտնտեսվի 0,64 մլն խ.մ ջուր: Կապահովվի Նոր-Կյանք և Վեդի համայնքների 186 ջրօգտագործողների 420.0 հա հողերի ոռոգումը: Կբարձրանա ջրանցքի ջրթողունակությունը և կնվազեն ջրի կորուստները: | |||
Գոռավանի պոմպա-կայանի մղման խողովակաշար |
Դ=325 մմ,Լ=1349գծմ վրա մետաղական խողովակաշարի վերականգնում, անկերային և միջանկյալ հենարանների նորոգում: |
49,548.7 |
Նախագծված է: |
900.0 |
Խողովակաշարի վերականգնումը նպատակ ունի ապահովել պոմպակայանի III-րդ գոտու իշխման տակ գտնվող սեփականաշնորհված 70 հա հողերի ջրաապահովության բարձրացումը: | |||||
4. |
«Շիրակ» ՋՕԸ |
Աջափնյա ջրանցքի ներքին ջրանցք |
Ջրանցքի ՊԿ 00+00-ից - ՊԿ1+35 հատվածի հատակի և շեպերի բետոնապատում և 2 դյուկերների վերականգնում: Առաջին դյուկերի 400 մմ ասբեստոցեմենտյա խողովակը փոխարինվում է նույն տրամագծով մետաղական խողովակով: |
49,432.5 |
Նախագծված է: |
964.6 |
Ոռոգվող տարածքը 180հա: Տարեկան կտնտեսվի 0,22մլն. խ.մ ջուր: Կնվազեն ջրի կորուստները, կվերանան հաճախակի վթարները և կկարգավորվի անխափան ջրամատակարարումը: | |||
5. |
«Գետիկ» ՋՕԸ |
Սպիտակի աջ ափ և ձախ ափ ջ/կ-ների հեռացնող ջրանցքներ և ջրավազաններ |
Ջրանցքի ՊԿ 00+00-ից - ՊԿ10+73 հատվածում ջրանցքի հատակի և շեպերի բետոնապատում, ե/բ սալերի տեղադրում, ԼՌ տիպի վաքերի տեղադրում, կարերի նորոգում: |
19092.5 |
Նախագծված է: |
374.4 |
Սպիտակի Ձախափնյա ջրանցքի երկարությունը 1073 մ է, որից վերականգնման է ենթակա 764 մետրը: Մեխանիկական եղանակով մղվող ջրի կորուստը ջրանցքում կազմում է 480 հազ. խ. մ: Էլեկտրաէներգիայի տարեկան խնայողությունը կկազմի 378 հազ. կՎտ/ժ: | |||
6. |
«Վարդենիսի» ՋՕԸ |
ՀԷԿ-ի ջրանցք |
Ջրանցքի առանձին հատվածներում պատերի սվաղ ցեմ.շաղախով : Հատակի և պատերի բետոնապատում: Ջերմային կարերի նորոգում: |
14,401.0 |
Նախագծված է: |
282.4 |
ՀԷԿ-ի ջրանցքի համար ջրաղբյուր է հանդիսանում Ակունք գյուղի խմելու ջրի կապտաժի ավելցուկային ջրերը: Ջրանցքում կորուստները գերազանցում են 40%-ից, որը պատճառ է հանդիսանում ջրանցքի վերջնամասում տեղակայված Խաչաբյուր համայնքի տնամերձ հողերի թերի ջրամատակարարմանը: Նախկինում ոռոգվող 70 հա հողատարածքների փոխարեն կոռոգվի 105 հա հողատարածք, կամ ոռոգելի հողատարածքները կավելանան 35 հա-ով: | |||
7. |
«Նոյեմբերյան» ՋՕԸ |
Բազմաստիճան ջ/կ-ի մայր ջրանցք և աջ ճյուղ |
Ջրանցքի ՊԿ 13+22- ՊԿ13+42 ակվեդուկի հատակի բետոնացում, աջ ճյուղ ջրանցքի 408 գծմ. հատվածի և դյուկերի ելքամասի խողովակների վերականգնում: |
16,592.7 |
Նախագծված է: |
325.4 |
Վերականգնվող հատվածներում մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի կորուստը տարեկան կազմում է 360.0հազ.խ.մ: Վերանորոգման արդյունքում կտնտեսվի 975 հազ. կվտ/ժ էլ. էներգիա : | |||
8 |
«Մեղրի» ՋՕԸ |
Ագարակ քաղաքի ներտնտեսային ցանցի նորոգում |
Նախատեսվում է շահագործման համար ոչ պիտանի վերգետնյա կառուցված ոռոգման ցանցի խողովակները փոխարինել նոր ստորգետնյա խողովակներով: Կվերականգնվի Բ-1,Բ-3, Բ-4 և Բ-5 Դ=273 մմ տրամագծով մագիստրալ ջրագծերը ընդհանուր 1313 գծմ երկարությամբ: |
47,870.2 |
Նախագծված է: |
843.0 |
Կապահովվի Ագարակ քաղաքի 30 հա հողատարածքների ոռոգումը, որոնք նախկինում ոռոգվել են խմելու ջրով, տարեկան կխնայվի շուրջ 110,0 հազ. խ.մ խմելու ջուր,որը կնպաստի ազգաբնակչության խմելու ջրի քանակի ավելացմանը: | |||
Ընդամենը |
271,982.0 |
0.0 |
5,177.4 |
|||||||
9. |
«Մելիորացիա» ՓԲԸ |
Լիճք գյուղի չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն |
Չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն: |
61012.7 |
1250 |
Կկանխվի մի քանի տասնյակ բնակելի տների ջրակալումը և կապահովվի ծրագրված բերքի ստացումը տնամերձ հողամասերից և հարակից տարածքներից: | ||||
ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ |
332,994.7 |
0.0 |
6,427.4 |
|||||||
2. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքները | ||||||||||
1. |
«Խոյ» ՋՕԸ |
Ստ. Հրազդան ջրանցքի II հերթի մայր ջրանցքի դոտացիոն խողովա-կաշար Ակնալիճի վ. ջրանցքին |
Դ=720 մմ տրամագծով Լ=4473 գծմ մետաղական փակ խողովակաշարի տեղադրում: |
53,153.3 |
Նախագծված է: |
940.0 |
Արշալույս համայնքի 500.0 հա հողատարածքները ոռոգվում են մեխանիկական եղանակով Ակնալճի պոմպակայանից և թվով 6հատ խորքային հորերով: Գնովի մեխանիկական ջրի ծավալը տարեկան կազմում է միջինը 18.0 մլն խ.մ, էլ.էն. ծախսը- 1.5մլն.կվտ.ժամ: Խողովակաշարի կառուցման արդյունքում յուրաքանչյուր եղանակային բարենպաստ տարվա վաղ գարնանը և ուշ աշնանը սելավաջրերի օգտագործման հաշվին կտնտեսվի 3.0-4.0 մլն խ.մ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի ծավալ և 300-320.0 հազ. կվտ. ժամ. էլ. էներգիա: Գործող գներով տարեկան միջինը կտնտեսվի 50.0 մլն դրամ: | |||
Ակնալիճ համայնքի 6 խորքային հորերի վերանորոգում |
Խորքային հորերը շահագործվում են շուրջ 25 տարի և պոմպային սարքավորումները բազմիցս ենթարկվել են հիմնանորոգման, ֆիզիկապես և բարոյապես մաշված են: Անհրաժեշտ է պոմպային սարքավորումները փոխարինել նորերով: |
6,000.0 |
120.0 |
Կապահովվի Ակնալիճ համայնքի շուրջ 200 հա հողատարածքների բնականոն ոռոգումը, կմատակարարվի 1.6 մլն խ.մ ոռոգման ջուր, կապահովվի ծախսվող էլ. էներգիայի դրվածքային-0.406 կվտ. ժամ/խ.մ տեսակարար ծախսը, որը ներկայումս կազմում է 0.45.Տարեկան կտնտեսվի 70.4 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա: | ||||||
Ամբերդի և Աղավնատուն 1-1 պոմպակայանների մեխանիկական ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակի |
Գլխամասային հանգույցի կառուցում Քասախ գետի վրա և հեռացնող խողովակաշար Դ-420 մմ Լ-1900մ |
6,500.0 |
6500 |
Ամբերդ համայնքի 140 հա. հողերի հուսալի ջրամատակարարում, շահագործման ծախսերի նվազում և էներիգիայի տնտեսում տարեկան 0.404 մլն կվտ/ժ | ||||||
2. |
«Արարատ» ՋՕԸ |
2 պ/կ-ներում փոքր արտադրողականության սարքավորումների տեղադրում |
Պ/Կ -ների շահագործման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում մղել ավելի փոքր քանակի ջուր, քան տեղակայված մեկ պոմպային ագրեգատի արտադրողականությունն է: Անհրաժեշտ է Արազափ-1 և Արարատի ձախ ճյուղ պ/կ -ների համար ձեռք բերել և տեղադրել յուրաքանչյուրում մեկ հատ փոքր արտադրողականության պոմպային սարքավորումներ: |
8,500.0 |
Նախագծված է: |
170.0 |
Կխնայվի Արազափ-1 և Արարատի Ձախ ճյուղ պ/կ - ների միջոցով մղվող ջրի քանակությունը և տարեկան կտնտեսվի միջինը 900.0 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա, որից Արազափի -1 պոմպակայանում-400.0 հազ.կվտ.ժամ, Արարատի ձախ ճյուղ պոմպակայանում - 500.0 հազ. կվտ. ժամ | |||
Այգավան համայնքի խորքային հորի հորատում |
2008 թ. համայնքի N 0108 ծածկագրով խորքային հորը փլուզվել է և 70.0 հա հողատարածքներ մնացել են առանց ոռոգման ջրի: Փլուզված խորքային հորի վերականգնումը (մաքրումը),որը շահագործվել է շուրջ 30 տարի տեխնիկապես և ֆինանսապես նպատակահարմար չէ: Նույն տեղում անհրաժեշտ է հորատել նոր հորատանցք և կահավորել փլուզված հորատանցքից ապամոնտաժված պոմպային և էլեկտրական սարքավորումներով: |
17,100.0 |
800 |
330.0 |
Կվերականգնվի Այգավան համայնքի 70.0 հա հողատարածքների ոռոգումը և կմատակարարվի տարեկան միջինը 560,0 հազ. խ.մ ոռոգման ջուր: | |||||
3. |
«Մասիս» ՋՕԸ |
Գետափնյա ջրանցք |
Երևան քաղաքի և Գետափնյա գյուղի տարածքով անցնող 8000 գծմ երկարությամբ հողային հունով ջրանցքի մաքրում բերվածքներից և բուսականությունից: Շահագործման ճանապարհի վերականգնում: |
10,300.0 |
Նախագծված է: |
200.0 |
Կմեծանա ջրանցքի ջրթողունակությունը և կապահովի Գետափնյա համայնքի 670 ջրօգտագործողների 80 հա հողատարածքների ոռոգումը, որից 20 հա ոռոգվում էր մեխանիկական եղանակով «Գետափնյա» պոմպակայանով: Ինքնահոս եղանակով 20 հա հողատարածքները ոռոգելու դերքում տարեկան կտնտեսվի 18.8 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա | |||
Մասիսի տարածաշրջանի 22 ինքնաշատրվանող հորատանցքների փակագնային ռեժիմի կարքաբերում և ջրաչափական սարքավորումների տեղադրում |
Ինքնաշատրվանող հորերի վրա փականների և մետաղական կոլեկտորի տեղադրում, գոյություն ունեցող ջրագծերի միացում, ջրաչափական սարքավորումների տեղադրում: |
59,590.0 |
Նախագծված է: |
990.0 |
Կապահովի ինքնաշատրվանող հորատանցքերի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրի կառավարումը և հաշվառումը: | |||||
Մասիսի պոմպակայանի 2 էլ. շարժիչների փոխարինում |
Մասիս ջ/կ-ի 2 400 կվտ. ժամ հզորության էլ. շարժիչների փոխարինում 250 կվտ. ժամ հզորության էլ. շարժիչներով: |
5,000.0 |
100.0 |
Տարեկան կտնտեսվի 500 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա | ||||||
Բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա հորիզոնական պոմպերի տեղադրում |
Մասիսի տարածաշրջանի Մասիս քաղաքի, Սայաթ-Նովա, Հայանիստ, Հովտաշատ, Նիզամի և Զորակ գյուղերի 10 բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա փոքր տեսակարար ծախս ունեցող հորիզոնական պոմպերի տեղադրում և հեռացնող ջրագծերի անցկացում: |
20,000.0 |
400.0 |
Կվերականգնվի համայնքների 173.0 հա սեփականաշնորհված և տնամերձ հողատարածքների ոռոգումը: | ||||||
4. |
«Թալին» ՋՕԸ |
9 պոմպակայանների նորոգում |
Թալին-1, Շտրեկի, Գետափի, Արագած 1, 2, Սարալանջի 2 աստիճան, Արեգի 7-2 աստիճանի, Դաշդադեմի 2 աստիճանի, Լեռնագոգի պ/կ-ներ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած և ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները: |
27,000.0 |
Նախագծված է: |
540.0 |
Կապահովի Արագած, Արգինա, Գետափ, Թալին, Մաստարա, Զարինջա և Արեգ համայնքների 4100 հա հողատարածքների ոռոգումը: | |||
5. |
«Մարտունի» ՋՕԸ |
Երանոսի,Աստղաձորի, Ծովինարի և Վ. Գետաշենի պ/կ-ներ: |
Պոմպային սարքավորումների նորոգում, ձեռքբերում և տեղադրում |
30,000.0 |
Նախագծված է: |
600.0 |
Կապահովի ջ/կ- ների իշխման տակ գտնվող Երանոսի, Աստղաձորի, Ծովինարի և Վ.Գետաշենի համայնքների 7900 ջրօգտագործողների 1890 հա հողատարածքների անխափան ոռոգումը և ջ/կ -ների անվտանգ շահագործումը: | |||
6. |
«Մեղրի» ՋՕԸ |
16 պոմպակայանների և 2 խորքային հորեր |
Արաքս -1, 2, Կարճևան-1, Մեղրի 1, 2, 3, Ալվանք-1, 2, Ալվանք 1-1, Շվանիձոր 1, 2, Շահաձոր 1, Նյուվադի 1, 2, 3, Բուղդադուզ պ/կ -երի և Ագարակի խ/հ ու Ալվանքի խ/հ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած և ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները |
31,500.0 |
Նախագծված է: |
630.0 |
Կապահովվի Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի և Ագարակ համայնքների , ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի 441 հա և 1060 ջրօգտագործողների այգիների բնականոն ոռոգումը: | |||
7. |
«Վարդենիսի» ՋՕԸ |
«Ավազանի» ջրատարի վերանորոգում |
1980 գծմ. երկարությամբ Դ=400մմ տրամագծով երկաթբետոնե խողովակաշարի առանձին խցանված հատվածների և ջրբաժան հորերի մաքրում, վերանորոգում, 12 հարթ փականների փոխարինում: |
4,185.0 |
Նախագծված է: |
80.0 |
Կապահովվի Ավազան, Փոքր Մասրիկ և Նորակերտ համայնքների 250 ջրօգտագործողների 208,0 հա հողատարածքների ինքնահոս եղանակով ոռոգումը, կտնտեսվի Նորակերտ համայնքի խորքային հորի շահագործման արդյունքում ծախսվող 12.0 հազ. կվտ. էլ. էն: | |||
8. |
«Կոտայքի» ՋՕԸ |
Կոտայքի ջրանցքի գլխամասի թունելի վթարված հատվածի վերանորոգում |
Վթարված դյուկերի մետաղական խողովակի Դ=1600 մմ ապամոնտաժում և նորի մոնտաժում |
6,730.0 |
Նախագծված է: |
130.0 |
Կապահովի 9122 ջրօգտագործողների 4776 հա հողերի անխափան ոռոգումը: | |||
Վարչական շենքի նորոգում |
Տանիքի վերանորոգման աշխատանքներ |
4,500.0 |
Նախագծված է: |
90.0 |
Կբարելավի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները: | |||||
9. |
«Սիսիան» ՋՕԸ |
Ույծ համայնքի «Տնկարանի ջրանցքի» վերանորոգում |
Ջրանցքի հատակի և պատերի երեսապատում բետոնով, կարերի սվաղ ու ե/բ սալիկների տեղադրում: |
11,100.0 |
Նախագծված է: |
220.0 |
Կապահովի Ույծ և Սիսիան համայնքների 350 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների բնականոն ոռոգումը: | |||
Դարբասի դերիվացիոն թունելի վերանորոգում |
Դ=426 մմ և Դ=325 մմ տրամագծով 290 գծմ երկարությամբ քայքայված մետաղական խողովակաշարերի փոխարինում |
6,900.0 |
Նախագծված է: |
140.0 |
Կապահովի Շամբ, Դարբաս, Որոտան և Լծեն համայնքների 370 ջրօգտագործողների 150 հա հողատարածքների բնականոն ոռոգումը: | |||||
10. |
«Ուտիք» ՋՕԸ |
Վարչական շենքի նորոգում |
Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ |
3,500.0 |
Նախագծված է: |
70.0 |
Կբարելավի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները: | |||
11. |
«Փարպի» ՋՕԸ |
Վարչական շենքի նորոգում |
Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, տանիքի վերանորոգում, լուսամուտների և դռների փոխարինում, սան. հանգույցի կառուցում |
16,000.0 |
Նախագծված է: |
320.0 |
Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները: | |||
12. |
«Ապարան –Արագած» ՋՕԸ |
Գեղարոտ գետի գլխամասային հանգույցի վերանորոգում |
Գաբիոնի շարվածք, քարե լիցք, ե/բ կամրջակի կառուցում, մետաղական հարթ փականների վերանորոգում և նորի կառուցում |
10,000.0 |
Նախագծված է: |
200.0 |
Կապահովի Արայի, Վարդենուտ, Ափնա, Շենավան, Հարթավան, Արագած, Ծաղկաշեն և Քուչակ համայնքների 2100 ջրօգտագործողների 800 հա հողատարածքների բնականոն ոռոգումը: | |||
Հալավար- Ապարան ջրատարի Մուլք և Սարալանջ համայնքների ջուր մատակարարող բաժանարարների վերանորոգում |
Դ-219 մմ և Դ-150 մմ խողովակների տեղադրում շուրջ 500 գծմ երկարության ճնշումային ավազանի վերանորոգում |
7,000.0 |
Նախագծված է: |
140.0 |
Կապահովի Մուլքի պոմպակայանի իշխման տակ գտնվող Մուլք և Սարալանջ համայնքների 220 ջրօգտագործողների 180 հա սեփականաշնորված հողերի ինքնահոս եղանակով ոռոգումը: Տարեկան կտնտեսվի 70.0-80.0 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա: | |||||
13. |
«Գավառ» ՋՕԸ |
Վարչական շենքի նորոգում |
Տանիքի վերանորոգման աշխատանքներ և կոյուղագծի կառուցում |
5,010.0 |
Նախագծված է: |
100.0 |
Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները: | |||
14. |
«Շամիրամ» ՋՕԸ |
Ագարակի պ/կ-ի 1-ին և 2-րդ աստ. վերանորոգում |
1-ին աստիճանի ՑՆՍ-18 -255 պոմպի ձեռքբերում և տեղադրում: 2-րդ աստիճանի ՑՆՍ-180-255 պոմպի և 250 կվտ հզորության էլ. շարժիչի վերանորոգում ու ՑՆՍ-180-170 պոմպի և 132 կվտ հզորության էլ. շարժիչի ձեռքբերում և տեղադրում |
5,000.0 |
Նախագծված է: |
100.0 |
Կապահովի Ագարակ համայնքի 120 ջրօգտագործողների 101 հա տնամերձերի ոռոգումը: | |||
15. |
«Կապան» ՋՕԸ |
«Գեղի-Եղվարդ» ջրագծի վերանորոգում |
Ջրագծի ՊԿ05+50-ից ՊԿ07+30-ի Դ=530 մմ տրամագծով և L=180 գծմ երկարությամբ խողովակաշարի վերանորոգում |
6000.0 |
Նախագծված է: |
120.0 |
Կապահովի Լեռնաձոր, Կապան, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց և Ագարակ համայնքների 480 ջրօգտագործողների հողերի ոռոգումը: | |||
16. |
«Ամբերդ» ՋՕԸ |
«Ամբերդ» մայր ջրանցքի վերանորոգում |
Ասբոցեմենտե խողովակների փոխարինում 273 մմ տրամագծով, շուրջ 1000 գծմ երկարությամբ մետաղական խողովակաշարով |
7000.0 |
Նախագծված է: |
140.0 |
Կապահովի Վերին Սասունիկ և Լեռնարոտ համայնքների 150 ջրօգտագործողների 200 հա հողերի ոռոգումը: | |||
17. |
«Աշտարակ» ՋՕԸ |
«Բաղրամյան» համայնքի ներտնտեսային ցանցերի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ |
Դ-250 մմ տրամագծով Լ-660մ և Դ-300մմ Լ-540մ երկարությամբ մղման խողովակաշարերի ապամոնտաժում, տեղափոխում 10 կմ և մոնտաժում |
8908.3 |
Նախագծված է: |
174.7 |
Բաղրամյան համայնքի թվով 260 ջրօգտագործողների 130 հա հողերի ինքնահոս ոռոգում: Տարեկան շուրջ 25,0 մլն դրամի էլ. Էներգիայի տնտեսում: | |||
Արայի համայնքի «Երզնկայի կամարներ» տարածքի ներտնտեսային ցանցի վերանորոգում |
Դ-150 մմ տրամագծով Լ-1010 մ երկարությամբ մետաղական խողովակաշարի մոնտաժում |
8525.2 |
Նախագծված է: |
167.2 |
Արայի համայնքի թվով 90 ջրօգտագործողների 45 հա հողերի լիարժեք ջրամատակարարում: | |||||
Աշտարակ քաղաքի Տանձանոց կոչվող թաղամասի տնամերձ հողատարածքների ներտնտեսային ցանցի վերականգնում |
Դ=250մմ տրամագծով, Լ=2200 գծմ երկարությամբ ջրատարի կառուցում, Դ=150մմ տրամագծով, Լ=3800 գծմ երկարությամբ ներտնտեսային ցանցի կառուցում |
5900.0 |
5900 |
Ներկայումս շուրջ 40 տարի շահագործվող խողովակաշարի 80% ենթարկվել է կոռոզիայի և շուրջ 65 հա տնամերձերը հիմնականում ոռոգվում են խմելու ջրով: Վերականգնելով ոռոգման ցանցը կբարելավվի 65 հա տնամերձերի ոռոգումը և կբացառվի խմելու ջրի ոռոգման նպատակով օգտագործումը: | ||||||
18. |
«Երևան» ՋՕԸ |
«Նորագավթի ջրանցքի» ՊԿ61+00-ՊԿ65+40 վթարված հատվածի շրջանցող ջրատարի վերանորոգում |
Շենգավիթի հիդրոհանգույցից մինչև Ն. Չարբախի հիդրոհանգույց Լ=520 գծմ երկարությամբ Դ=315մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակի տեղադրում |
9370.5 |
Նախագծված է: |
187.4 |
Ոռոգման ջրով կապահովվեն Շենգավիթ վարչական շրջանի Ն.Չարբախ և Ն. Շենգավիթ թաղամասերի թվով 450 ջրօգտագործողների 250հա հողատարածքները: | |||
Վարչական շենքի նախագծում |
Ընկերությունը չունի վարչական շենք |
1200.0 |
1200.0 |
Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները: | ||||||
19. |
«Վաղարշապատ» ՋՕԸ |
Էջմիածին համայնքի 2 խորքային հորերի փոխարինում ինքնահոս եղանակով 2 բաժանարարներով |
Քավթառաձոր տարածքի NN 1 և 2 փակ բաժանարարների կառուցում Դ-200 մմ 480 գծմ և Դ-160մմ 710 գծմ պոլիէթիլենային խողովակներով |
8178.2 |
Նախագծված է: |
160.0 |
Կապահովվի Էջմիածին համայնքի 40 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների ոռոգումը: Տարեկան կտնտեսվի 84520 կվտ/ժամ էլ. Էներգիա և 2,356 մլն դրամ գումար: | |||
|
Նախատեսվում է տեղադրել 16ՆԴՎ մակնիշի մեկ հատ պոմպային սարքավորում իր 75 կվտ. ժամ հզորության էլ.շարժիչով, կառուցել Դ=400 մմ և Դ=500 մմ տրամագծով մետաղական խողովակաշարեր համապատասխանաբար 220 և 120 գծմ երկարության, մասնակի վերանորոգել պոմպակայանի շենքը |
15000.0 |
300.0 |
Կապահովի Բաղրամյան համայնքի 60 ջրօգտագործողների 80 հա հողատարածքների ոռոգումը: | ||||||
20. |
«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ |
Գեղարդալճի ջրամբարի և 7 աղբյուրների խմելու ջրի |
20,000.0 |
20,000.0 |
Գեղարդալճի ջրամբարի և 7 աղբյուրների խմելու ջրի կապտաժների ավելցուկային ջրերի արդյունավետ օգտագործման ապահովում: | |||||
21. |
«Որոտան» ՋՕԸ |
Որոտանի մայր ջրանցքի ՊԿ 23+07- ՊԿ 37+97 մետաղական դյուկերի վերականգնում |
2009 թ. հունիսին տեղի ունեցած սողանքի հետևանքով վթարվել է դյուկերի ձախ ճյուղը: Երկրորդ սողանքի պատճառով, որը տեղի ունեցավ 2010 թ. սեպտեմբերին` վթարվեց դյուկերի աջ ճյուղը: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն իրականացնել երկու փուլով: 2011 թ. կիրականացվեն առաջին փուլի աշխատանքները, որով կկատարվի աջ ճյուղի վերականգնումը: |
84,920.3 |
4100.0 |
1151.7 |
Առաջին փուլի աշհատանքները կապահովեն դյուկերի աջ ճյուղի լիարժեք աշխատանքը: Կապահովվի ջրանցքի իշխման տակ գտնվող 8 սահմանամերձ համայնքների հողերի ոռոգումը: | |||
22. |
«Մուսալեռ» ՋՕԸ |
Էջմիածնի ջրանցք |
Նախատեսվում է վերականգնել ջրանցքի հատումը Երևան- Էջմիածին-Արմավիր մայրուղու հետ, որը գտնվում է վթարային վիճակում: Վերականգնվում է ջրանցքի մոտ 250 մ Գ-ձև բլոկներով հատվածը և վերակառուցվում է մոտ 800մ-ԼՐ-8 տիպի վաքերով ջրանցքի հատվածը: |
1,900.0 |
1,900.0 |
Նախագիծը կապահովի մայրուղու անվտանգությունը, ինքնահոս եղանակով կոռոգվի Էջմիածին համայնքի մոտ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178հազ կվտ/ժ էլեկտրաէներգիա և կբարձրացնի ջրապահովությունը 96 հեկտարի վրա: | ||||
23. |
«Ազատ» ՋՕԸ |
Մխչյան պոմպա-կայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի դոտացիոն ջրատարի կառուցում |
Գլխամասային հանգույցի կառուցում Ազատ գետի վրա և հեռացնող խողովակաշար Դ-820 մմ Լ-1450 մ |
3,900.0 |
3,900.0 |
Մխչյան պոմպակայանի 1-ին աստիճանի իշխման տակ գտնվող 5 համայնքների 2100հա հողերի հուսալի ջրամատակարարում, էներիգիայի տնտեսում տարեկան | ||||
Ընդամենը |
535,370.8 |
40,400.0 |
9,011.0 |
|||||||
24. |
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ |
Արմավիրի գլխամա-սային հիդրոհանգույցի |
Արմավիրի մայր ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի լվացման փականների հատակի քայքայված հատվածի վերանորոգում ե/բ-ով, փականների և այլ մետաղական մասերի մասնակի նորոգում և յուղաներկում |
28000.0 |
1400.0 |
560.0 |
Կնվազեն ջրի կորուստները, կավելանա հիդրոհանգույցի երկարատև շահագործումը: | |||
25. |
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ |
Մեծամոր (Սև ջուր) պ/կ, d=1220 մմ, d=720 մմ. ճնշման խողովակաշարերի փոխարինում |
Դ=1220 մմ,Դ=720 մմ ճնշումային խողովակաշարի փոխարինում, ե/բ հենարանների վերանորոգում |
20400.0 |
1020.0 |
408.0 |
Կբարելավվի Ակնալիճ համայնքի ջրամատակարարումը: | |||
26. |
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ |
Կապսի ջրամբարի շին. թունելի մուտքամասի նորոգում և շանդորի (փականի) ապամոնտաժում |
Շին. թունելի մուտքամասի բետոնե պատերի ամրացում և շանդորի (փականի) ապամոնտաժում |
2500.0 |
125.0 |
50.0 |
Շին. թունելի ջրթողունակության ապահովում և հուսալիության բարձրացում: | |||
27. |
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ |
Ախուրյանի ջրամբարի իռիգացիոն ջրթողի նորոգում |
Ջրամբարի իռիգացիոն ջրթողի ելքամասի գալերիայի քայքայված մետաղական պաշտպանիչ պատյանի նորոգում: |
4100.0 |
205.0 |
82.0 |
Ջրի ելքերի թողունակության և ջրթող փականի անվտանգության ապահովում: | |||
Ընդամենը |
55,000.0 |
2,750.0 |
1,100.0 |
|||||||
28. |
«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ |
Ազատի ջրամբարի շինարարական և վերանորոգման աշխատանքներ |
Հեղեղային ջրհեռի ջրընդունիչ կառուցվածքի, ջրահեռարագահոսի կարերի և ջրծեծ (ջրմարիչ) ջրթափային պատվարի և ներքին բիեֆի գետահունային լծորդիչի վերականգնման աշխատանքներ |
67134.5 |
1735.5 |
1042.0 |
Կբարձրանա Ազատի ջրամբարի շահագործման անվտանգությունը, նորմալ կընթանան գարնան հեղեղումները, կապահովվի շրջակա միջավայրի ավերվածությունների անվտանգությունը: | |||
29. |
«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ |
Արտաշատի մայր ջրանցքի սեգմենտային փականի նորոգում և կարգաբերում |
Սեգմենտային փականի վերանորոգման աշխատանքներ |
4284.0 |
84.0 |
Կբարելավվի ջրի կարգավորումը, կնվազեն ջրի կորուստները: | ||||
30. |
«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ |
Արտաշատի ջրանցքի ՊԿ548+90-ից մինչև ՊԿ 549+10 վթարված հատվածի նորոգում |
Վերականգնել ջրանցքի հիմքը և վերանորոգել ջրհեռացնող ջրանցքը |
3162.0 |
62.0 |
Կվերանան ջրի կորուստները, կբարելավվի ջրի մատակարարումը; | ||||
31. |
«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ |
Գեղարդալիճ ջրամբարի մոտեցնող ջրանցքի նորոգում |
Մոտեցնող ջրանցքի պատերի և հատակի նորոգում |
5054.0 |
54.0 |
Կապահովի ջրամբարի լցվածությունը, կնվազեն ջրի կորուստները: | ||||
Ընդամենը |
79,634.5 |
1,735.5 |
1,242.0 |
|||||||
32. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Լալվար թիվ 1 ջրհան կայան |
Ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի, պոմպի, էլ. շարժիչի և էլ. սարքավորումների փոխարինում նորով |
13000.0 |
650.0 |
260.0 |
Կվերանա ճնշումային խողովակաշարից ոռոգման ջրի կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման ծախսերը և ոռոգելի կդառնա նոր 12 հա հողատարածք: | |||
33. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Զեյթուն-Հաղթանակ թիվ 2 ջ/կ |
Մալուխագծի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, տանիքի հիմնանորոգում ճնշումային խողովակաշարի նորոգում |
5000.0 |
250.0 |
100.0 |
Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը: | |||
34. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Զեյթուն թիվ 1 ջ/կ |
Մալուխագծի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի նորոգում, պոմպի հիմնանորոգում |
5000.0 |
250.0 |
100.0 |
Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը: | |||
35. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Արճիս-Շնող ջ/կ |
Պոմպերի և էլ. շարժիչի փո-խարինում հիմնանորոգվածով, էլ. շարժիչի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, վակուում համակարգի փոխարինում նորով, շարժական էլ. ամբարձիչի տեղադրում, հետադարձ փականների փոխարինում նորով: Ճնշումային խողովակաշարի նորոգում: |
6000.0 |
300.0 |
120.0 |
Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը, կարագանա ընթացիկ նորոգումների պրոցեսը, կկրճատվի պոմպերի թողարկման պրոցեսի ժամանակը: | |||
36. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Ճոճկան թիվ 1 ջ/կ |
Պոմպի և էլ. շարժիչի փոխարինում հիմնանորոգվածով, էլ. սարքավորումների փոխարինում նորով, ճնշումային խողովակաշարի նորոգում |
5000.0 |
250.0 |
100.0 |
Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը: Պոմպերը մեկ հա-ի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կապահովեն ավելի կարճ ժամանակում: | |||
37. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Այրում-Ճոճկան թիվ 1 ջ/կ |
Էլ.շարժիչի, պոմպի և էլ. սարքավորումների փոխարինում նորով: Ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի հիմնանորոգում, տանիքի նորոգում |
7000.0 |
350.0 |
140.0 |
Կվերանա ջրի կորուստները, կբարձրանա ագրեգատների արտադրողականությունը,կտնտեսվի էլ. էներգիան և կպակասի շահագործման ծախսերը: Պոմպերը մեկ հա-ի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կապահովեն ավելի կարճ ժամանակում: | |||
38. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Բազմաստիճան թիվ 4 ջ/կ |
Պոմպի, էլ. շարժիչի փոխարինում հիմնանորոգվածով, ագրեգատի բետոնյա խարսխային հիմնատակի հիմնանորոգում, ճնշումային խողովակաշարի նորոգում |
7000.0 |
350.0 |
140.0 |
Կվերանա ոռոգման ջրի ոչ հաշվարկային կորուստները, և համապատասխան էլ. էներգիայի կորուստը, կտնտեսվի զգալի էլ. էներգիա, կբարձրանա արտադրողականությունը և կպակասի շահագործման ծախսերը: Կարագացվի ջ/կ-ի շահագործման ժամանակ ընթացիկ նորոգման գործընթացը: | |||
39. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Կենտրոնական պահեստ |
Տանիքի հիմնանորոգում |
5000.0 |
250.0 |
100.0 |
Պահեստավորվող հումք, նյութերի և սարքավորումների պահպանությունը կլինի ապահով, անվտանգ: Ժամանակի ընթացքում կոռոզիայի չի ենթարկվի կամ խոնավությունից չի քայքայվի, որի հետևանքով կպակասի վերանորոգման ծախսերը: | |||
40. |
«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
Հախումի ջրամբար |
d=800 մմ ուժային շարժաբերով փականի փոխարինում նորով, իռիգացիոն ջրթողի մաքրում և մեկուսացում, էլ. սարքավորումների նորոգում և վթարային ջրհեռի նորոգում |
7000.0 |
350.0 |
140.0 |
Կապահովվի ջրամբարի անվտանգությունը և կհեշտանա ՀՏԿ-ների շահագործումը, կապահովվի շահագործող անձնակազմի աշխատանքային անվտանգությունը, կպակասի ֆիլտրացիան և կվերանա նրանցից բխող վտանգները: | |||
Ընդամենը |
60,000.0 |
3,000.0 |
1,200.0 |
|||||||
41. |
«Մելիորացիա» ՓԲԸ |
Լիճք գյուղի չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայում: |
Չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն |
2000 |
2000.0 |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության արժեքը նախատեսված է նախագծի վերանայման համար: | ||||
Ընդամենը |
2,000.0 |
2,000.0 |
||||||||
ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺՆԻ |
732,005.3 |
49,885.5 |
12,553.0 |
|||||||
ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԾՐԱԳՐԻ |
1,065,000.0 |
49,885.5 |
18,980.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |