Գլխավոր տեղեկություն
Համար
N 1210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.03.2011-17.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.15/49(348) Հոդ.1080
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 2004 թվականի N 1210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել արհեստագործական ուսումնարաններ` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(3-րդ կետը խմբ. 20.01.05 N 38-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(31 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)

4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)

6. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում են դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

7. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված` նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` համաձայն N 1 հավելվածի:

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

9. Թույլատրել նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց).

գ) կրթություն` մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն.

դ) հրատարակչական գործ.

ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ.

զ) հանրակացարանների շահագործում.

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժինը:

10.1. Սույն որոշմամբ վերակազմակերպվող կազմակերպությունների միացման պայմանագրերի, փոխանցման ակտերի, բաժանիչ հաշվեկշռի և այլ փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին

(10.1 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ

(Վերնագիրը խմբ. 20.01.05 N 38-Ն)

 

NN
ը/կ

Հին անվանումը

Նոր անվանումը

Լիազորված
պետական
մարմինը

1

2

3

4

1.

«Երևանի N 4 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

2.

(2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.07 N 746-Ն)

3.

«Երևանի N 11 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

4.

«Երևանի N 12 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

5.

«Երևանի N 14 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 5 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

6.

«Երևանի N 17 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

7.

«Երևանի N 19 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

8.

«Երևանի N 23 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

9.

«Երևանի N 24 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

10.

«Երևանի N 29 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

11.

«Գյումրու N 33 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

12.

(12-րդ կետն ուժը կորցրել է 03.12.09 N 1457-Ն)

13.

«Գյումրու N 43 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Շիրակի մարզպետարան

14.

«Աբովյանի N 48 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աբովյանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Կոտայքի մարզպետարան

15.

«Աբովյանի N 4 հատուկ պրոֆտեխուսումնարան»

«Աբովյանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

16.

«Հրազդանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հրազդանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 

17.

«Բյուրեղավանի N 51 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Կոտայքի մարզպետարան

18.

«Էջմիածնի N 53 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Էջմիածնի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Արմավիրի մարզպետարան

19.

«Աշտարակի N 56 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աշտարակի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

20.

«Սևանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սևանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Գեղարքունիքի մարզպետարան

21.

 

«Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 

22.

(22-րդ կետն ուժը կորցրել է 03.03.11 N 199-Ն)

23.

«Արագածի N 77 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արագածի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Արագածոտնի մարզպետարան

24.

«Տավուշի N 81 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բերդի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Տավուշի մարզպետարան

25.

«Մարալիկի N 91 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մարալիկի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

26.

«Նաիրիի N 92 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

(Ցանկը խմբ. 20.01.05 N 38-Ն, փոփ. 14.06.07 N 746-Ն, 03.12.09 N 1457-Ն, 03.03.11 N 199-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունը` արհեստագործական ուսումնարանը (այսուհետ` հաստատություն), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

3. Հաստատության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Հաստատությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

6. Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

7. Հաստատության լրիվ անվանումն է`

հայերեն`

ռուսերեն`

անգլերեն`

8. Հաստատության գտնվելու վայրն է`

9. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

 

II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

11. Հաստատությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),

գ) կրթություն` մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,

դ) հրատարակչական գործ,

ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,

զ) հանրակացարանների շահագործում,

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն:

12. Հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) օգտագործվում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հաստատությունն ընդունելությունը կատարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության կանոններին համապատասխան:

14. Հաստատության ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողներն ատեստավորվում են: Հաստատությունում կարող են կիրառվել նաև միջանկյալ ատեստավորման ձևեր:

15. Հաստատության ուսումնական գործունեությունը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական գործընթացի ժամանակացույցով և դասացուցակներով:

Հաստատությունը մշակում և հաստատում է իր ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը` համապատասխան բնագավառի (բնագավառների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված:

16. Հաստատությունում ուսուցումը կարող է կազմակերպվել միայն առկա (ստացիոնար) ձևով:

17. Հաստատությունը կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ սովորողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ:

Հաստատության սովորողների և ունկնդիրների արտադրական պրակտիկան, որպես կանոն, անցկացվում է կազմակերպություններում, հիմնարկներում` դրանց և հաստատության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

18. Հաստատությունում ուսումնական պարապմունքներն իրականացվում են խմբերով, ենթախմբերով, հոսքերով, անհատական` հետևյալ հիմնական ձևերով. դաս, դասախոսություն, սեմինար, գործնական աշխատանք, լաբորատոր աշխատանք, ստուգողական աշխատանք, անհատական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, խորհրդատվություն, պրակտիկա, կուրսային նախագծում (կուրսային աշխատանք), դիպլոմային նախագծում (դիպլոմային աշխատանք): Հաստատությունը կարող է կիրառել նաև ուսումնական պարապմունքների այլ ձևեր (էքսկուրսիա, դերային խաղերի դաս, համաժողով, տնային աշխատանք, պրակտիկում և այլն): Լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար սահմանվում է ակադեմիական ժամ` 45 րոպե տևողությամբ, զույգ ժամերի միանվագ վարման դեպքում` 80 րոպե:

19. Առկա ուսուցմամբ սովորողների համար տարեկան առնվազն 2 անգամ սահմանվում են արձակուրդներ` 8-11 շաբաթ ընդհանուր տևողությամբ, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս ձմռան ժամանակահատվածում:

20. Սովորողների միջին շաբաթական բեռնվածությունը լսարանային ուսումնական պարապմունքներով որպես կանոն չպետք է գերազանցի 36 ժամը: Ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի և արտադրական ուսուցման անցկացման ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով:

Սովորողների առաջադիմության միջանկյալ ատեստավորման ու ընթացիկ վերահսկողության ձևերը, կարգը և պարբերականությունը սահմանվում են ուսումնական պլաններով:

21. Հաստատության ուսումնական խմբում սովորողների թիվը 20-25 մարդ է:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում ուսումնական խումբը կարող է բաժանվել ենթախմբերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ:

22. Ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի բոլոր պահանջները կատարած սովորողներին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը, որի դրական արդյունքների հիման վրա նրանց տրվում է համապատասխան որակավորում և պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ):

Տվյալ կրթական ծրագիրը չավարտած սովորողներին տրվում է համապատասխան տեղեկանք:

23. Հաստատությունը սահմանված կարգով կարող է իրականացնել նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր, կազմակերպել նախապատրաստական, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ:

24. Հաստատությունն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական, արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, պարբերաբար կազմակերպում է համաժողովներ, գիտաժողովներ, գիտագործնական սեմինարներ, օլիմպիադաներ և այլն:

25. Հաստատությունը միջոցներ է ձեռնարկում սովորողների (ունկնդիրների) ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար:

 

IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

26. Հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը:

Հաստատության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ և (կամ) խորհրդակցական մարմին` տնօրինական կամ գեղարվեստական խորհուրդ:

27. Հաստատության հիմնադիրը`

ա) հիմնադրում է հաստատությունը.

բ) սահմանում է հաստատության գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

գ) հաստատում է հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

դ) վերակազմակերպում կամ լուծարում է հաստատությունը.

ե) լուծում է օրենքով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

28. Լիազորված պետական մարմինը`

ա) հաստատում է հաստատության կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

բ) սահմանում է հաստատության կառավարման համակարգը.

գ) նշանակում է հաստատության լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

դ) հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ե) իրականացնում է հաստատության գործունեության վերահսկողությունը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) վերահսկողություն է իրականացնում հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները, տարեկան նախահաշիվները և տարեկան հաշվեկշիռը, եթե հաստատությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.

ժա) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

29. Հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը, իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:

30. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

31. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` տարադրամային.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) անհրաժեշտ պայմաններ է ստեղծում մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժ) վերահսկողություն է իրականացնում ուսուցման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.

ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.

ժբ) սահմանված կարգով տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

32. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը:

33. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 ուսումնական տարի է:

34. Խորհրդի անդամների թիվը մինչև 25 մարդ է:

35. Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը կազմում են հաստատության սովորողները, որոնց ընտրում են սովորողների ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովները:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատության այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Տնօրենը չի կարող լինել խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:

36. Խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը` տնօրենի ներկայացմամբ:

37. Խորհուրդը`

ա) լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում առաջարկություններ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

բ) հաստատում է հաստատության զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքային պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.

գ) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն տնօրենի գործունեության նկատմամբ.

դ) քննարկում է հաստատության ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի նախագծերը.

ե) հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է հաստատության շահույթի տնօրինման ուղղությունները.

զ) հաստատում է հաստատության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

է) հաստատում է իր աշխատակարգը.

ը) ընտրում է խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ (տեղակալներ) և քարտուղար.

թ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

ժ) քննարկում և հաստատում է տնօրենի հաշվետվությունները, քննարկում տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս վարչական աշխատողների և դասատուների հաշվետվություններն ու հաղորդումները.

ժա) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում հաստատության կանոնադրության նախագիծը, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

ժբ) քննարկում է հաստատության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունները.

ժգ) լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով` սահմանում է մեկ սովորողի համար ուսման վճարի չափը.

ժդ) քննարկում և առաջադրում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

ժե) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Խորհրդին չեն կարող վերապահվել պետական կազմակերպության հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ գործադիր մարմնի լիազորությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

38. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, խորհրդի անդամների մեկ երրորդի, ինչպես նաև տնօրենի պահանջով: Խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ:

39. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

40. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

41. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել հաստատության աշխատողները, սովորողներն ու նրանց ծնողները, հասարակության, կազմակերպությունների ներկայացուցիչները:

42. Հաստատության խորհրդակցական մարմինը հաստատության տնօրինական խորհուրդն է (այսուհետ` տնօրինական խորհուրդ):

43. Տնօրինական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը, կրթական ծրագրերի ղեկավարները:

Տնօրինական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատության այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Տնօրինական խորհրդի նախագահը տնօրենն է:

44. Տնօրինական խորհրդի անհատական կազմը հաստատում է տնօրենը:

45. Տնօրինական խորհուրդը`

ա) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների մասին.

բ) քննարկում է հաստատության զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքային պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.

գ) քննարկում և հաստատության ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի նախագծերը և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

դ) հաստատում է իր աշխատակարգը.

ե) ընտրում է տնօրինական խորհրդի նախագահի տեղակալին (տեղակալներին) և քարտուղարին.

զ) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

է) քննարկում է հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

ը) քննարկում է տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս աշխատողների հաշվետվություններն ու հաղորդումները և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

թ) քննարկում և տնօրենին առաջարկություններ է ներկայացնում հաստատության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին.

ժ) տնօրենին ներկայացնում է առաջարկություն մեկ սովորողի համար ուսման վարձավճարի չափի վերաբերյալ.

ժա) քննարկում և տնօրենին առաջարկում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածություններ.

ժբ) քննարկում է հաստատության աշխատողների ատեստավորման արդյունքները և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

ժգ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

46. Տնօրինական խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև անդամների 1/3-ի պահանջով: Տնօրինական խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

47. Սովորողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մեթոդական աշխատանքների, դասատուների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով հաստատությունում սահմանված կարգով ստեղծվում են ուսումնամեթոդական, գիտամեթոդական, մանկավարժական խորհուրդներ, որոնք գործում են տնօրենի հաստատած կանոնակարգերով:

48. Հաստատությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

49. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ այլ կրթական ծրագրի իրականացման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը, հաստատության տեսչական ստուգումը, պետական ատեստավորումը և հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

50. Հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նրա կանոնադրության պահանջների կատարման, կրթական ու ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

51. Հաստատության աշխատողներն իրավունք ունեն`

ա) կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը.

բ) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդիկաներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ (մանկավարժական աշխատողները).

գ) սահմանված կարգով օգտվելու հաստատության տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հաստատության ղեկավարության հրամանները (կարգադրությունները):

Աշխատողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության կանոնադրությամբ չարգելված այլ իրավունքներ:

52. Հաստատության աշխատողը պարտավոր է`

ա) կատարել հաստատության կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահական կանոնները.

բ) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

գ) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը:

53. Հաստատության թափուր մանկավարժական աշխատատեղի համար խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մրցութային ընտրություն:

54. Հաստատության մանկավարժները և այլ աշխատողներն իրենց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով պարբերաբար վերապատրաստվում են: Տնօրենը պատասխանատվություն է կրում մանկավարժների և այլ աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման համար:

 

VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

 

55. Հաստատության սովորողը տնօրենի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր յուրացնելու համար ընդունված անձն է:

56. Հաստատության ունկնդիրը տնօրենի հրամանով նախապատրաստական դասընթացներում մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար ընդունված անձն է: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում է սովորողի իրավունքներից:

57. Հաստատության սովորողի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով:

58. Հաստատության սովորողն իրավունք ունի`

ա) ստանալու կրթություն պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

բ) վճարովի հիմունքով ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում` վճարովի) կրթական ծառայություններից.

գ) մասնակցելու ուսանողական ինքնակառավարման մարմինների, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.

դ) անվճար օգտվելու հաստատության գրադարանից, տեխնիկական միջոցներից.

ե) մասնակցելու հաստատության գիտահետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.

զ) մասնակցելու հաստատության կարևորագույն հարցերի քննարկմանն ու լուծմանը.

է) սահմանված կարգով ստանալու պետական կամ այլ կրթաթոշակ:

59. Հաստատության անվճար հիմունքով սովորողը սահմանված կարգով ստանում է պետական կրթաթոշակ:

60. Հաստատության սովորողը պարտավոր է`

ա) կատարել հաստատության կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահական կանոնները.

բ) խնամքով վերաբերվել հաստատության գույքին.

գ) հարգել աշխատողների և սովորողների իրավունքներն ու արժանապատվությունը.

դ) սահմանված կարգով վճարել ուսման վարձը.

ե) կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ծրագրերի պահանջները:

61. Սովորողների համար հաստատության կողմից սահմանվում են նյութական ու բարոյական խրախուսման ձևեր:

62. ՈՒսումնական պլանների և առարկայական ծրագրերի պահանջները չկատարելու, հաստատության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, ներքին կարգապահական կանոնները խախտելու համար սովորողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ` ընդհուպ հաստատությունից հեռացումը:

63. Հաստատությունը սովորողին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին:

 

VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

64. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

65. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

66. Հիմնադիրը հաստատությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ, բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

67. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:

68. Հաստատության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

69. Հիմնադիրը կարող է հաստատությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

70. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:

71. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու վարձակալության:

Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

72. Հիմնադրի կողմից գույքը հաստատությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

73. Հիմնադրի կողմից հաստատությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ հաստատության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

VIII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

74. Հաստատության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

75. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և լրացուցիչ աղբյուրներից:

76. Հաստատության լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) լիազորված պետական մարմնի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

բ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

77. Հաստատությունը, իր միջոցների հաշվին, աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:

78. Հաստատությունը սահմանված կարգով համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական գործունեության մասին:

79. Հաստատությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

80. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

IX. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

81. Հաստատությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Հաստատությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Հաստատությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

82. Հաստատության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

83. Հաստատությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Հաստատությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

84. Հաստատությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

85. Հաստատության լուծարման դեպքում հաստատության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան