Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 720 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված ցանկում՝

ա. «8525» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաղորդող ապարատներ՝ ռադիո- կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ, բացառությամբ»,

բ. «8525 80» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ»,

գ. «8527» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով»,

դ. «8528» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ չընդգրկող ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար` իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող լայնահեռարձակող ռադիոընդունիչ կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատուրա»,

ե. ցանկից հանել «8703» և «8711» տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան