Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.244
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 171-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա՝ համաձայն հավելվածի».

2) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի:».

4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Չինաստանում,» «, Հնդկաստանում» բառերը, իսկ «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 2
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 171-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Աֆղանստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

2. Բանգլադեշի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

3. Կամերունի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

4. Եգիպտոսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

5. Իրաքի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

6. Նիգերի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

7. Նիգերիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

8. Պակիստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

9. Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

10. Սոմալիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

11. Շրի Լանկայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

12. Սուդանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

13. Սիրիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

14. Վիետնամի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

15. Նեպալի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

16. Պաղեստինյան ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան