ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1630-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 10 դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է 2010 թվականի դեկտեմբեր ամսվա և 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող` հարկային հաշիվների ձևերի համար:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ:
4. Uահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հաշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները ԵՎ ծախսային ուղղությունները
(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները
(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային ուղղությունները
(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2015, N 338-Ն | 25.04.2015, N 1630-Ն | |
29.12.2011, N 1914-Ն | 01.01.2012, N 1630-Ն | |
24.03.2011, N 290-Ն | 07.04.2011, N 1630-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|