Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.03.2011-21.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 778-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաuտատել`

1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.12.09 N 1471-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 778-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).

2) տրանսպորտային.

3) հիդրոտեխնիկական.

4) էներգետիկ.

5) կապի:

3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

5. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրականացումը.

2) հայտատուի կողմից ներկայացված հայցվող ոլորտի, բացառությամբ էներգետիկ ոլորտի, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող` տվյալ ոլորտի առնվազն մեկ մասնագետի առնվազն երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը: Էներգետիկ ոլորտի դեպքում` սույն ենթակետում նշված պայմանները բավարարող առնվազն երկու տարբեր մասնագետի:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. կանոնադրության պատճենը,

գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

է. նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________

(հարկ վճարողի հաշվառման համարը)

_________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում` ըստ քաղաքաշինության հետևյալ

ոլորտի`

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

_______________

_______________

_______________

(դիմողի պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

 

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 2

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________

(հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)

___________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում` ըստ քաղաքաշինության հետևյալ

ոլորտի` 

__________________________________________________________

(գործունեության տեսակը)

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) անձնագրի պատճենը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) սոցիալական քարտի պատճենը.

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.

6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագի-
տությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ _______________ 200 թ.

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 4

 

Քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման գործունեության

լիցենզավորման կարգի

 

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

_____ _____________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 778-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ քաղաքաշինական փաստաթղթերի

մշակման ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

________________________

(լիցենզիայի համարը)

 

_____________________________

(գործունեության տեuակը)

 

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն

_______________________________________________________

 ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ __________ ____________
(uտորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան