ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 153-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 17-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2011 թվականի համար` 458 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
4) որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածում նշված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 153-Ն որոշման |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Փորձաքննության տեսակի անվանումը |
Միավորի նախա-հաշվային արժեքը (դրամ) |
Քանակը (հատ) |
Ընդամենը` նախահաշվային արժեքը (հազ. դրամ) |
1 | 2 | 3 | 4 |
Ձեռագրաբանական |
20610 |
310 |
6389.0 |
Փաստաթղթաբանական |
27480 |
476 |
13080.4 |
Հեղինակային |
20610 |
6 |
123.7 |
Ֆոտոտեխնիկական |
41220 |
12 |
494.6 |
Դիմանկարային |
41220 |
18 |
742.0 |
Տեսաձայնագրառման և աուդիոձայնագրառման |
54960 |
122 |
6705.0 |
Հետքաբանական |
20610 |
424 |
8738.6 |
Ձգաբանական |
27480 |
90 |
2473.0 |
Պայթյունատեխնիկական |
41220 |
48 |
1978.5 |
Նյութագիտական |
27480 |
730 |
20060.0 |
Սննդային |
27480 |
100 |
2748.0 |
Կենսաբանական (հողագիտական) |
27480 |
74 |
2033.5 |
Հրդեհատեխնիկական |
41220 |
50 |
2061.0 |
Շինարարատեխնիկական |
27480 |
100 |
2748.0 |
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների |
13740 |
125 |
1717.0 |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի |
41220 |
20 |
824.0 |
Տրանսպորտային հետքաբանական |
41220 |
20 |
824.0 |
Տնտեսագիտական |
82440 |
365 |
30090.6 |
Ապրանքագիտական |
13740 |
357 |
4905.0 |
Համակարգչատեխնիկական |
68700 |
200 |
13740.0 |
Մշակութային արժեքների |
54960 |
30 |
1648.8 |
Հոգեբանական |
70074 |
87 |
6096.4 |
Դատաբժշկական |
56792 |
120 |
6815.0 |
Դատաքիմիական (թունաբանական) |
9618 |
2226 |
21409.6 |
Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) |
119080 |
10 |
1190.8 |
Օդորոլոգիական (այդ թվում` մարդու կողմից թողնված հոտային հետքերի) |
27480 |
12 |
329.8 |
Ճարտարագիտատեխնիկական |
68700 |
30 |
2061.0 |
Լինգվիստիկական |
70074 |
10 |
700.7 |
Ընդամենը |
6172 |
162728.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|