ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ներհամայնքային կոյուղու ցանցերի և սեպտիկ հորերի, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազանի, վերակառուցված խմելու ջրի մայր ջրագծի և ներքին ցանցերի, խմելու ջրի համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված օբյեկտների կազմից 148764146 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի: Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերի մեկական օրինակները:
4. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 146-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ը/կ |
Կառուցման տարեթիվը |
(դրամ) | |||
ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ համայնք |
խմելու ջրագծի ներքին ցանց |
2008 թ. |
|||
ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ համայնք |
ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր |
2009 թ. |
|||
ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնք |
ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր |
2009թ. |
|||
ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր համայնք |
խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց |
2007 թ. |
|||
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնք |
խմելու ջրի համակարգ |
2009 թ. |
|||
ՀՀ Արագածոտնի մարզի Հակկո համայնք |
խմելու մայր ջրագծի օրական կարգավորող ջրավազան (ՕԿՋ) |
2010 թ. |
|||
Ընդամենը 148764146. 0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|