Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 146-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ներհամայնքային կոյուղու ցանցերի և սեպտիկ հորերի, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազանի, վերակառուցված խմելու ջրի մայր ջրագծի և ներքին ցանցերի, խմելու ջրի համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված օբյեկտների կազմից 148764146 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի: Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերի մեկական օրինակները:

4. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել համայնքների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 28
Երևան

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 24-ի N 146-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Գույքի անվանումը

Քա- նակը (հատ)

Կառուցման տարեթիվը

Հաշվեկշռային արժեքը 
 (դրամ)
1.

ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ համայնք

խմելու ջրագծի ներքին ցանց

1

2008 թ.

12790392

2.

ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ համայնք

ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր

1

2009 թ.

38331417

3.

ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնք

ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր

1

2009թ.

20250528

4.

ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր համայնք

խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց

1

2007 թ.

18144728

6

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնք

խմելու ջրի համակարգ

1

2009 թ.

52958790

7.

ՀՀ Արագածոտնի մարզի Հակկո համայնք

խմելու մայր ջրագծի օրական կարգավորող ջրավազան (ՕԿՋ)

1

2010 թ.

6288291

 

 Ընդամենը                                                                                                              148764146. 0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան