Գլխավոր տեղեկություն
Համար
N 127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 127-Ա

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության համար ոչ պետական միջոցներով շենք գնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամից ընդունել 250 հազ. ԱՄՆ-ի դոլար նվիրաբերություն:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում արտաբյուջետային հաշվի բացումը.

2) 10-օրյա ժամկետում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքել 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.

3) ստացված գումարը սահմանված կարգով փոխանցել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը.

4) ստացված գումարը Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսությանը փոխանցելուց հետո ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված արտաբյուջետային հաշվի փակումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 24
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան