ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1757-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1757-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող |
Պատաս- խանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» |
Օրենքի նախագծով նախատեսված են քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության առանձ- նահատկությունները, կարգավորված են դրանց իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը և սահմանված են վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինների իրավունքներն ու պարտավորություն-ները: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
«Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 2-րդ կետ | |
2. |
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ինքնակամ շինարարության սահմանում: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
2011 թվականի հունիսի |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 3-րդ կետի «ա» ենթակետ |
Ինքնակամ շինարարության նկատմամբ պետական լիազոր մարմնի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության և հսկողության լիազորությունների տարանջատում, հստակեցում: |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձա-նագրության | |||||
3. |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Առաջարկվել է համայնքների ղեկավարների և համապատասխան լիազորություններով օժտված անձանց նկատմամբ կիրառել վարչական պատաս- խանատվության միջոց` ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ գործողություն չանելու համար: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
2011 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 4-րդ կետի «ա» ենթակետ | |
Խստացվել են քաղաքաշինության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նախատեսվող պատժամիջոցները: |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 4-րդ կետի «բ» ենթակետ | |||||
4. |
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Պատժամիջոցների խստացում: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
2011 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 5-րդ կետ |
Վարչական պատասխանա- տվության միջոցների և քրեական պատիժների կիրառման համաչա-փության ապահովում (համայնքի ղեկավարի և համապատասխան լիազորություններով օժտված անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3152 հոդվածը կիրառել նույն գործողության համար վարչական պատասխանատվու-թյան միջոցներ կիրառելուց հետո) |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 6-րդ կետ | |||||
5. |
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկությունները ՀՀ վարչապետի 2010 թվականի օգոստոսի 10-ի N 649 որոշմամբ ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարե- փոխումների հնգամյա ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին ներկայացնելը |
Հստակեցնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխման դեպքերում դրա նկատմամբ սեփականատերերի, սեփականատերերի ընդհանուր ժողովի և կառավարման մարմնի իրավունքներն ու պարտականու-թյունները: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների հնգամյա ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակներում |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 7-րդ կետ |
6. |
«ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 4-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի համար վերջնաժամկետի սահմանում: |
ՀՀ քաղաքա- շինության նախարա- րություն |
2011 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 8-րդ կետի «ա» ենթակետ |
Օրինականացվող կառույցի և այդ կառույցի շահագործման ու սպասարկման համար անհրաժեշտ օտարվող հողատարածքի չափերի վերաբերյալ որոշակի հարաբերակցության սահմանում (նշելով նվազագույն և առավելագույն օտարվող հողատարածքի չափերը): |
ՀՀ կառավա- րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 8-րդ կետի «բ» ենթակետ | ||||
Պետական և համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման ժամանակ դրանց անհրաժեշտ նվազագույն հողատարածքից ավելի շահագործման և սպասարկման հողատարածքների օտարման դեպքում հողի կադաստրային արժեքի նկատմամբ համապատասխան թանկացման գործակիցների կիրառում` ելնելով կառույցի գործառնական նշանակությունից: |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 8-րդ կետի «գ» ենթակետ | |||||
7. |
Տեղական ինքնակառավարման մարմիններին կից, ինքնակամ կառույցների հետևանքների վերացման համար անհրաժեշտ կառույցներ ստեղծելը, դրանց արդյունավետ գործունեության համար համապատասխան տեխնիկական, ֆինանսական միջոցներով և իրավական դաշտով ապահովելու նպատակով համապատասխան առաջարկության ներկայացում համայնքների ղեկավարներին: |
Համայնքներում և համայնքային բյուջեներում համապատասխան կառույցների և միջոցների նախատեսումով, ինքնակամ շինարարության դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման արդյունավետության ապահովում: |
ՀՀ տարած- քային կառավար-ման նախարա-րություն |
2011 թվականի հունիսի |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանա-գրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 11-րդ կետ |
8. |
Վերահսկող կազմակեր- պություններին ֆինանսական խրախուսման մեխանիզմների կիրա- ռումն ապահովելու նպատակով տեսչական բարեփոխումների հա- մակարգող խորհրդին համապատասխան առաջարկություն ներկայացնելը: |
Քաղաքաշինության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: |
ՀՀ |
2011 թվականի ապրիլի |
ֆինանսավո- րում չի պա- հանջվում |
ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրության 18-րդ կետով հաստատված հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 12-րդ կետ |
Ծանոթագրություն. Հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների 8. դ), 8. ե), 9-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերը կատարված են:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|