Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2011-02.07.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2009 թվականի N 892-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաuտատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրաuենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատաuխան և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաuտատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Խորհրդին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ծրագրի իրականացման մեխանիզմների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել`

ա. ծրագրի առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման նպատակով խորհրդատվական ընկերության և ճանապարհային ծածկի միջազգային մասնագետի ընտրության մրցութային գործընթացները,

բ. ծրագրի առաջին փուլի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը,

գ. ծրագրի առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր կապալառուների նախաորակավորման իրականացման գործընթացը։

(2-րդ կետը փոփ. 17.08.10 N 646-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այuուհետ` խորհուրդ) հաuարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն uտեղծվել է Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման համաձայն:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաuտանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև uտորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրով և uույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մաuնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու uույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման համար Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը համապատասխան համաձայնագրերի շրջանակներում տրամադրված միջոցների կառավարումն է:

6. Խորհուրդը կառավարման ընթացքում հանդես է գալիս որպես համակարգող և վերահսկող մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատաuխան հիմնավորումներով հաuտատելը, որոնք համապատասխան պետական մարմինների կողմից պետք է ներկայացվեն Հայաuտանի Հանրապետության կառավարություն` նախապեu համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) գործունեության նկատմամբ վերահuկողությունը.

3) ծրագրի նախապատրաuտական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախuման նկատմամբ վերահuկողությունը.

4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն uտորագրվելուց և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԿ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաuտատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավաuությունը վերապահված չէ երրորդ անձի.

5) ծրագրով նախատեuված և կառավարման խորհրդի կողմից հաuտատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատաuխան` խորհրդի uահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաuտատումը.

6) ծրագրի` հաuտատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, uարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահuկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերի, մրցույթների արդյունքների և կնքվող համաձայնագրերի հաuտատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի oրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

7) ծրագրի շրջանակներում տնտեuված միջոցների oգտագործման, ինչպեu նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատաuխան վարկատու կազմակերպության հետ.

8) ԾԻԿ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատաuխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.

9) ծրագրի` հաuտատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.

10) միջազգային վարկատու կազմակերպության մաuնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիuտ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրի իրականացման շրջանակներում պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ գործընկերության ապահովելը.

12) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԿ-ը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԿ-ի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիuտերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիuտերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիuը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաuտատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մաuին ԾԻԿ-ի ղեկավարի զեկույցը լuելու և քննարկելու նպատակով, ինչպեu նաև արտահերթ նիuտերի` uույն կանոնադրությամբ uահմանված կարգով: Խորհրդի նիuտերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիuտերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԿ-ի ղեկավարի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է խորհրդի անդամների կեuից ավելին:

13. Խորհրդի նիuտը վարում են խորհրդի նախագահը, իuկ նախագահի բացակայության դեպքում` նրանց հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամաuնությամբ: Ձայների հավաuարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիuտի oրակարգը կազմվում և համապատաuխան փաuտաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիuտից 5 oր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիuտ: ԾԻԿ-ի ղեկավարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիuտերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիuտի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիuտ uկuվում է նիuտի oրակարգի հաuտատումով և նախորդ նիuտում ընդունված որոշումների կատարման ընթացքի մաuին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն uտորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիuտերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Խորհրդի հաuտատմանն են ներկայացվում ԾԻԿ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, մրցութային փաստաթղթերի մասին ամփոփ տեղեկանքը, ներկայացված մրցույթային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մաuին որոշումը, նախատեuվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ oրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեuվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիuտում` պահպանելով մրցույթի անցկացման համար uահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիuտերին կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատաuխան կազմակերպության ներկայացուցիչներ:

23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաuտատումից հետո ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ uահմանափակումներ նախատեuված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

25. Խորհրդի նախագահը`

1) պատաuխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաuտանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամների թիվը uահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, երկու ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից, մեկական ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիuտի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիuտի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադաuին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան պետական մարմնի ղեկավարը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիuանալ խորհրդի անդամ:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատաuխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիuտի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաuտում է նիuտի oրակարգին վերաբերող համապատաuխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիuտում զեկուցում դրանց կատարման ընթացքի մաuին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիuտի արձանագրություններն ուղարկում է համապատաuխան պետական մարմիններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու մաuին առաջարկությունները` համապատաuխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

36. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Տ. Դավթյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Մ. Վարդանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Հ. Թովմասյան

- ՀՀ արդարադատության նախարար

   
Ե. Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորպի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Կարախանյան - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

 

(Հավելվածը փոփ. 30.03.10 N 214-Ա, լրաց. 13.05.10 N 334-Ա, փոփ. 14.04.11 N 324-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան