ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2011 թվականի N 104-Ա
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2010 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-219-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 | 4 | 5 |
1. |
«Պետական գրանցման և հաշվառման վկայականների ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 787-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի N 670 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
6. |
«Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
7. |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |