Գլխավոր տեղեկություն
Համար
N 348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2011-16.07.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.435
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 348-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2011 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, իսկ հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, իսկ ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 11
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 348-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

 

NN
ը/կ

Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը

Օբյեկտի անվանումը

Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը

Ընդամենը` գումարի չափը

Այդ թվում`

Ակնկալվող արդյունքը

հազ. դրամ

նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության արժեքը

տեխ. վերա-հսկման արժեքը

 

1. Տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները

1.

«Մուսալեռ» ՋՕԸ

Էջմիածնի ջրանցք

Նախատեսվում է վերականգնել ջրանցքի հատումը Երևան- Էջմիածին-Արմավիր մայրուղու հետ, որը գտնվում է վթարային վիճակում: Վերականգնվում է ջրանցքի մոտ 250 մ Գ-ձև բլոկներով հատվածը և վերակառուցվում է մոտ 800մ-ԼՐ-8 տիպի վաքերով ջրանցքի հատվածը:

41,000.0

 

820.0

Նախագիծը կապահովի մայրուղու անվտանգությունը, ինքնահոս եղանակով կոռոգվի Էջմիածին համայնքի շուրջ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178 հազ. կվտ/ժ էլեկտրաէներգիա և կբարձրացնի ջրապահովությունը 96 հեկտարի վրա:

2.

«Մասիս» ՋՕԸ

Արբատի ջրանցք

ՊԿ 0+00 - ՊԿ12+00 երկարության առանձին հատվածների հատակի և շեպերի բետոնապատում, ե/բ սալերի տեղադրում և ջերմային կարերի նորոգում:

22,878.7

Նախագծված է:

448.6

Ջրանցքն ապահովում է 4 համայնքների 500 հա ոռոգվող տարածք: Տարեկան կտնտեսվի 0,57 մլն խ.մ. ջուր: Կբարձրանա ջրանցքի ջրթողունակությունը և կնվազեն ջրի կորուստները:

3.

«Վեդի» ՋՕԸ

Նոր-Կյանք բաժանարար

Վերականգվում է ՊԿ0+00-ՊԿ 8+80 հատվածը: Նախատեսվում է 77 հատ ԼՌ -80 տիպի ե/բ վաքերի փոխարինում և 21 հատ միջանկյալ քայքայված հենարանների վերականգնում:

11,165.7

Նախագծված է:

219.0

Տարեկան կտնտեսվի 0,64 մլն խ.մ ջուր: Կապահովվի Նոր-Կյանք և Վեդի համայնքների 186 ջրօգտագործողների 420.0 հա հողերի ոռոգումը: Կբարձրանա ջրանցքի ջրթողունակությունը և կնվազեն ջրի կորուստները:

Գոռավանի պոմպա-կայանի մղման խողովակաշար

Դ=325 մմ,Լ=1349գծմ վրա մետաղական խողովակաշարի վերականգնում, անկերային և միջանկյալ հենարանների նորոգում:

49,548.7

Նախագծված է:

900.0

Խողովակաշարի վերականգնումը նպատակ ունի ապահովել պոմպակայանի III-րդ գոտու իշխման տակ գտնվող սեփականաշնորհված 70 հա հողերի ջրաապահովության բարձրացումը:

4.

«Շիրակ» ՋՕԸ

Աջափնյա ջրանցքի ներքին ջրանցք

Ջրանցքի ՊԿ 00+00-ից - ՊԿ1+35 հատվածի հատակի և շեպերի բետոնապատում և 2 դյուկերների վերականգնում: Առաջին դյուկերի 400 մմ ասբեստոցեմենտյա խողովակը փոխարինվում է նույն տրամագծով մետաղական խողովակով:

49,432.5

Նախագծված է:

964.6

Ոռոգվող տարածքը 180հա: Տարեկան կտնտեսվի 0,22մլն. խ.մ ջուր: Կնվազեն ջրի կորուստները, կվերանան հաճախակի վթարները և կկարգավորվի անխափան ջրամատակարարումը:

5.

«Գետիկ» ՋՕԸ

Սպիտակի աջ ափ և ձախ ափ ջ/կ-ների հեռացնող ջրանցքներ և ջրավազաններ

Ջրանցքի ՊԿ 00+00-ից - ՊԿ10+73 հատվածում ջրանցքի հատակի և շեպերի բետոնապատում, ե/բ սալերի տեղադրում, ԼՌ տիպի վաքերի տեղադրում, կարերի նորոգում:

19092.5

Նախագծված է:

374.4

Սպիտակի Ձախափնյա ջրանցքի երկարությունը 1073 մ է, որից վերականգնման է ենթակա 764 մետրը: Մեխանիկական եղանակով մղվող ջրի կորուստը ջրանցքում կազմում է 480 հազ. խ. մ: Էլեկտրաէներգիայի տարեկան խնայողությունը կկազմի 378 հազ. կՎտ/ժ:

6.

«Վարդենիսի» ՋՕԸ

ՀԷԿ-ի ջրանցք

Ջրանցքի առանձին հատվածներում պատերի սվաղ ցեմ.շաղախով : Հատակի և պատերի բետոնապատում: Ջերմային կարերի նորոգում:

14,401.0

Նախագծված է:

282.4

ՀԷԿ-ի ջրանցքի համար ջրաղբյուր է հանդիսանում Ակունք գյուղի խմելու ջրի կապտաժի ավելցուկային ջրերը: Ջրանցքում կորուստները գերազանցում են 40%-ից, որը պատճառ է հանդիսանում ջրանցքի վերջնամասում տեղակայված Խաչաբյուր համայնքի տնամերձ հողերի թերի ջրամատակարարմանը: Նախկինում ոռոգվող 70 հա հողատարածքների փոխարեն կոռոգվի 105 հա հողատարածք, կամ ոռոգելի հողատարածքները կավելանան 35 հա-ով:

7.

«Նոյեմբերյան» ՋՕԸ

Բազմաստիճան ջ/կ-ի մայր ջրանցք և աջ ճյուղ

Ջրանցքի ՊԿ 13+22- ՊԿ13+42 ակվեդուկի հատակի բետոնացում, աջ ճյուղ ջրանցքի 408 գծմ. հատվածի և դյուկերի ելքամասի խողովակների վերականգնում:

16,592.7

Նախագծված է:

325.4

Վերականգնվող հատվածներում մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի կորուստը տարեկան կազմում է 360.0հազ.խ.մ: Վերանորոգման արդյունքում կտնտեսվի 975 հազ. կվտ/ժ էլ. էներգիա :

8

«Մեղրի» ՋՕԸ

Ագարակ քաղաքի ներտնտեսային ցանցի նորոգում

Նախատեսվում է շահագործման համար ոչ պիտանի վերգետնյա կառուցված ոռոգման ցանցի խողովակները փոխարինել նոր ստորգետնյա խողովակներով: Կվերականգնվի Բ-1,Բ-3, Բ-4 և Բ-5 Դ=273 մմ տրամագծով մագիստրալ ջրագծերը ընդհանուր 1313 գծմ երկարությամբ:

47,870.2

Նախագծված է:

843.0

Կապահովվի Ագարակ քաղաքի 30 հա հողատարածքների ոռոգումը, որոնք նախկինում ոռոգվել են խմելու ջրով, տարեկան կխնայվի շուրջ 110,0 հազ. խ.մ խմելու ջուր,որը կնպաստի ազգաբնակչության խմելու ջրի քանակի ավելացմանը:

Ընդամենը

 

271,982.0

0.0

5,177.4

 

9.

«Մելիորացիա» ՓԲԸ

Լիճք գյուղի չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն

Չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն:

61012.7

 

1250

Կկանխվի մի քանի տասնյակ բնակելի տների ջրակալումը և կապահովվի ծրագրված բերքի ստացումը տնամերձ հողամասերից և հարակից տարածքներից:

ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ

 

332,994.7

0.0

6,427.4

 
 

2. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքները

1.

«Խոյ» ՋՕԸ

Ստ. Հրազդան ջրանցքի II հերթի մայր ջրանցքի դոտացիոն խողովա-կաշար Ակնալիճի վ. ջրանցքին

Դ=720 մմ տրամագծով Լ=4473 գծմ մետաղական փակ խողովակաշարի տեղադրում:

53,153.3

Նախագծված է:

940.0

Արշալույս համայնքի 500.0 հա հողատարածքները ոռոգվում են մեխանիկական եղանակով Ակնալճի պոմպակայանից և թվով 6հատ խորքային հորերով: Գնովի մեխանիկական ջրի ծավալը տարեկան կազմում է միջինը 18.0 մլն խ.մ, էլ.էն. ծախսը- 1.5մլն.կվտ.ժամ: Խողովակաշարի կառուցման արդյունքում յուրաքանչյուր եղանակային բարենպաստ տարվա վաղ գարնանը և ուշ աշնանը սելավաջրերի օգտագործման հաշվին կտնտեսվի 3.0-4.0 մլն խ.մ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի ծավալ և 300-320.0 հազ. կվտ. ժամ. էլ. էներգիա: Գործող գներով տարեկան միջինը կտնտեսվի 50.0 մլն դրամ:

Ակնալիճ համայնքի 6 խորքային հորերի վերանորոգում

Խորքային հորերը շահագործվում են շուրջ 25 տարի և պոմպային սարքավորումները բազմիցս ենթարկվել են հիմնանորոգման, ֆիզիկապես և բարոյապես մաշված են: Անհրաժեշտ է պոմպային սարքավորումները փոխարինել նորերով:

6,000.0

 

120.0

Կապահովվի Ակնալիճ համայնքի շուրջ 200 հա հողատարածքների բնականոն ոռոգումը, կմատակարարվի 1.6 մլն խ.մ ոռոգման ջուր, կապահովվի ծախսվող էլ. էներգիայի դրվածքային-0.406 կվտ. ժամ/խ.մ տեսակարար ծախսը, որը ներկայումս կազմում է 0.45.Տարեկան կտնտեսվի 70.4 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա:

Ամբերդի և Աղավնատուն 1-1 պոմպակայանների մեխանիկական ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակի

Գլխամասային հանգույցի կառուցում Քասախ գետի վրա և հեռացնող խողովակաշար Դ-420 մմ Լ-1900մ

6,500.0

6500

 

Ամբերդ համայնքի 140 հա. հողերի հուսալի ջրամատակարարում, շահագործման ծախսերի նվազում և էներիգիայի տնտեսում տարեկան 0.404 մլն կվտ/ժ

2.

«Արարատ» ՋՕԸ

2 պ/կ-ներում փոքր արտադրողականության սարքավորումների տեղադրում

Պ/Կ -ների շահագործման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում մղել ավելի փոքր քանակի ջուր, քան տեղակայված մեկ պոմպային ագրեգատի արտադրողականությունն է: Անհրաժեշտ է Արազափ-1 և Արարատի ձախ ճյուղ պ/կ -ների համար ձեռք բերել և տեղադրել յուրաքանչյուրում մեկ հատ փոքր արտադրողականության պոմպային սարքավորումներ:

8,500.0

Նախագծված է:

170.0

Կխնայվի Արազափ-1 և Արարատի Ձախ ճյուղ պ/կ - ների միջոցով մղվող ջրի քանակությունը և տարեկան կտնտեսվի միջինը 900.0 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա, որից Արազափի -1 պոմպակայանում-400.0 հազ.կվտ.ժամ, Արարատի ձախ ճյուղ պոմպակայանում - 500.0 հազ. կվտ. ժամ

Այգավան համայնքի խորքային հորի հորատում

2008 թ. համայնքի N 0108 ծածկագրով խորքային հորը փլուզվել է և 70.0 հա հողատարածքներ մնացել են առանց ոռոգման ջրի: Փլուզված խորքային հորի վերականգնումը (մաքրումը),որը շահագործվել է շուրջ 30 տարի տեխնիկապես և ֆինանսապես նպատակահարմար չէ: Նույն տեղում անհրաժեշտ է հորատել նոր հորատանցք և կահավորել փլուզված հորատանցքից ապամոնտաժված պոմպային և էլեկտրական սարքավորումներով:

17,100.0

800

330.0

Կվերականգնվի Այգավան համայնքի 70.0 հա հողատարածքների ոռոգումը և կմատակարարվի տարեկան միջինը 560,0 հազ. խ.մ ոռոգման ջուր:

3.

«Մասիս» ՋՕԸ

Գետափնյա ջրանցք

Երևան քաղաքի և Գետափնյա գյուղի տարածքով անցնող 8000 գծմ երկարությամբ հողային հունով ջրանցքի մաքրում բերվածքներից և բուսականությունից: Շահագործման ճանապարհի վերականգնում:

10,300.0

Նախագծված է:

200.0

Կմեծանա ջրանցքի ջրթողունակությունը և կապահովի Գետափնյա համայնքի 670 ջրօգտագործողների 80 հա հողատարածքների ոռոգումը, որից 20 հա ոռոգվում էր մեխանիկական եղանակով «Գետափնյա» պոմպակայանով: Ինքնահոս եղանակով 20 հա հողատարածքները ոռոգելու դերքում տարեկան կտնտեսվի 18.8 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա

Մասիսի տարածաշրջանի 22 ինքնաշատրվանող հորատանցքների փակագնային ռեժիմի կարքաբերում և ջրաչափական սարքավորումների տեղադրում

Ինքնաշատրվանող հորերի վրա փականների և մետաղական կոլեկտորի տեղադրում, գոյություն ունեցող ջրագծերի միացում, ջրաչափական սարքավորումների տեղադրում:

59,590.0

Նախագծված է:

990.0

Կապահովի ինքնաշատրվանող հորատանցքերի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրի կառավարումը և հաշվառումը:

Մասիսի պոմպակայանի 2 էլ. շարժիչների փոխարինում

Մասիս ջ/կ-ի 2 400 կվտ. ժամ հզորության էլ. շարժիչների փոխարինում 250 կվտ. ժամ հզորության էլ. շարժիչներով:

5,000.0

 

100.0

Տարեկան կտնտեսվի 500 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա

Բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա հորիզոնական պոմպերի տեղադրում

Մասիսի տարածաշրջանի Մասիս քաղաքի, Սայաթ-Նովա, Հայանիստ, Հովտաշատ, Նիզամի և Զորակ գյուղերի 10 բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա փոքր տեսակարար ծախս ունեցող հորիզոնական պոմպերի տեղադրում և հեռացնող ջրագծերի անցկացում:

20,000.0

 

400.0

Կվերականգնվի համայնքների 173.0 հա սեփականաշնորհված և տնամերձ հողատարածքների ոռոգումը:

4.

«Թալին» ՋՕԸ

9 պոմպակայանների նորոգում

Թալին-1, Շտրեկի, Գետափի, Արագած 1, 2, Սարալանջի 2 աստիճան, Արեգի 7-2 աստիճանի, Դաշդադեմի 2 աստիճանի, Լեռնագոգի պ/կ-ներ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած և ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները:

27,000.0

Նախագծված է:

540.0

Կապահովի Արագած, Արգինա, Գետափ, Թալին, Մաստարա, Զարինջա և Արեգ համայնքների 4100 հա հողատարածքների ոռոգումը:

5.

«Մարտունի» ՋՕԸ

Երանոսի,Աստղաձորի, Ծովինարի և Վ. Գետաշենի պ/կ-ներ:

Պոմպային սարքավորումների նորոգում, ձեռքբերում և տեղադրում

30,000.0

Նախագծված է:

600.0

Կապահովի ջ/կ- ների իշխման տակ գտնվող Երանոսի, Աստղաձորի, Ծովինարի և Վ.Գետաշենի համայնքների 7900 ջրօգտագործողների 1890 հա հողատարածքների անխափան ոռոգումը և ջ/կ -ների անվտանգ շահագործումը:

6.

«Մեղրի» ՋՕԸ

16 պոմպակայանների և 2 խորքային հորեր

Արաքս -1, 2, Կարճևան-1, Մեղրի 1, 2, 3, Ալվանք-1, 2, Ալվանք 1-1, Շվանիձոր 1, 2, Շահաձոր 1, Նյուվադի 1, 2, 3, Բուղդադուզ պ/կ -երի և Ագարակի խ/հ ու Ալվանքի խ/հ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած և ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները

31,500.0

Նախագծված է:

630.0

Կապահովվի Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի և Ագարակ համայնքների , ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի 441 հա և 1060 ջրօգտագործողների այգիների բնականոն ոռոգումը:

7.

«Վարդենիսի» ՋՕԸ

«Ավազանի» ջրատարի վերանորոգում

1980 գծմ. երկարությամբ Դ=400մմ տրամագծով երկաթբետոնե խողովակաշարի առանձին խցանված հատվածների և ջրբաժան հորերի մաքրում, վերանորոգում, 12 հարթ փականների փոխարինում:

4,185.0

Նախագծված է:

80.0

Կապահովվի Ավազան, Փոքր Մասրիկ և Նորակերտ համայնքների 250 ջրօգտագործողների 208,0 հա հողատարածքների ինքնահոս եղանակով ոռոգումը, կտնտեսվի Նորակերտ համայնքի խորքային հորի շահագործման արդյունքում ծախսվող 12.0 հազ. կվտ. էլ. էն:

8.

«Կոտայքի» ՋՕԸ

Կոտայքի ջրանցքի գլխամասի թունելի վթարված հատվածի վերանորոգում

Վթարված դյուկերի մետաղական խողովակի Դ=1600 մմ ապամոնտաժում և նորի մոնտաժում

6,730.0

Նախագծված է:

130.0

Կապահովի 9122 ջրօգտագործողների 4776 հա հողերի անխափան ոռոգումը:

Վարչական շենքի նորոգում

Տանիքի վերանորոգման աշխատանքներ

4,500.0

Նախագծված է:

90.0

Կբարելավի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

9.

«Սիսիան» ՋՕԸ

Ույծ համայնքի «Տնկարանի ջրանցքի» վերանորոգում

Ջրանցքի հատակի և պատերի երեսապատում բետոնով, կարերի սվաղ ու ե/բ սալիկների տեղադրում:

11,100.0

Նախագծված է:

220.0

Կապահովի Ույծ և Սիսիան համայնքների 350 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների բնականոն ոռոգումը:

Դարբասի դերիվացիոն թունելի վերանորոգում

Դ=426 մմ և Դ=325 մմ տրամագծով 290 գծմ երկարությամբ քայքայված մետաղական խողովակաշարերի փոխարինում

6,900.0

Նախագծված է:

140.0

Կապահովի Շամբ, Դարբաս, Որոտան և Լծեն համայնքների 370 ջրօգտագործողների 150 հա հողատարածքների բնականոն ոռոգումը:

10.

«Ուտիք» ՋՕԸ

Վարչական շենքի նորոգում

Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ

3,500.0

Նախագծված է:

70.0

Կբարելավի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

11.

«Փարպի» ՋՕԸ

Վարչական շենքի նորոգում

Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, տանիքի վերանորոգում, լուսամուտների և դռների փոխարինում, սան. հանգույցի կառուցում

16,000.0

Նախագծված է:

320.0

Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

12.

«Ապարան –Արագած» ՋՕԸ

Գեղարոտ գետի գլխամասային հանգույցի վերանորոգում

Գաբիոնի շարվածք, քարե լիցք, ե/բ կամրջակի կառուցում, մետաղական հարթ փականների վերանորոգում և նորի կառուցում

10,000.0

Նախագծված է:

200.0

Կապահովի Արայի, Վարդենուտ, Ափնա, Շենավան, Հարթավան, Արագած, Ծաղկաշեն և Քուչակ համայնքների 2100 ջրօգտագործողների 800 հա հողատարածքների բնականոն ոռոգումը:

Հալավար- Ապարան ջրատարի Մուլք և Սարալանջ համայնքների ջուր մատակարարող բաժանարարների վերանորոգում

Դ-219 մմ և Դ-150 մմ խողովակների տեղադրում շուրջ 500 գծմ երկարության ճնշումային ավազանի վերանորոգում

7,000.0

Նախագծված է:

140.0

Կապահովի Մուլքի պոմպակայանի իշխման տակ գտնվող Մուլք և Սարալանջ համայնքների 220 ջրօգտագործողների 180 հա սեփականաշնորված հողերի ինքնահոս եղանակով ոռոգումը: Տարեկան կտնտեսվի 70.0-80.0 հազ. կվտ. ժամ էլ. էներգիա:

13.

«Գավառ» ՋՕԸ

Վարչական շենքի նորոգում

Տանիքի վերանորոգման աշխատանքներ և կոյուղագծի կառուցում

5,010.0

Նախագծված է:

100.0

Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

14.

«Շամիրամ» ՋՕԸ

Ագարակի պ/կ-ի 1-ին և 2-րդ աստ. վերանորոգում

1-ին աստիճանի ՑՆՍ-18 -255 պոմպի ձեռքբերում և տեղադրում: 2-րդ աստիճանի ՑՆՍ-180-255 պոմպի և 250 կվտ հզորության էլ. շարժիչի վերանորոգում ու ՑՆՍ-180-170 պոմպի և 132 կվտ հզորության էլ. շարժիչի ձեռքբերում և տեղադրում

5,000.0

Նախագծված է:

100.0

Կապահովի Ագարակ համայնքի 120 ջրօգտագործողների 101 հա տնամերձերի ոռոգումը:

15.

«Կապան» ՋՕԸ

«Գեղի-Եղվարդ» ջրագծի վերանորոգում

Ջրագծի ՊԿ05+50-ից ՊԿ07+30-ի Դ=530 մմ տրամագծով և L=180 գծմ երկարությամբ խողովակաշարի վերանորոգում

6000.0

Նախագծված է:

120.0

Կապահովի Լեռնաձոր, Կապան, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց և Ագարակ համայնքների 480 ջրօգտագործողների հողերի ոռոգումը:

16.

«Ամբերդ» ՋՕԸ

«Ամբերդ» մայր ջրանցքի վերանորոգում

Ասբոցեմենտե խողովակների փոխարինում 273 մմ տրամագծով, շուրջ 1000 գծմ երկարությամբ մետաղական խողովակաշարով

7000.0

Նախագծված է:

140.0

Կապահովի Վերին Սասունիկ և Լեռնարոտ համայնքների 150 ջրօգտագործողների 200 հա հողերի ոռոգումը:

17.

«Աշտարակ» ՋՕԸ

«Բաղրամյան» համայնքի ներտնտեսային ցանցերի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ

Դ-250 մմ տրամագծով Լ-660մ և Դ-300մմ Լ-540մ երկարությամբ մղման խողովակաշարերի ապամոնտաժում, տեղափոխում 10 կմ և մոնտաժում
Ջրամատակարարման մեխանիկական եղանակի փոխարինումն ինքնահոսի

8908.3

Նախագծված է:

174.7

Բաղրամյան համայնքի թվով 260 ջրօգտագործողների 130 հա հողերի ինքնահոս ոռոգում: Տարեկան շուրջ 25,0 մլն դրամի էլ. Էներգիայի տնտեսում:

Արայի համայնքի «Երզնկայի կամարներ» տարածքի ներտնտեսային ցանցի վերանորոգում

Դ-150 մմ տրամագծով Լ-1010 մ երկարությամբ մետաղական խողովակաշարի մոնտաժում

8525.2

Նախագծված է:

167.2

Արայի համայնքի թվով 90 ջրօգտագործողների 45 հա հողերի լիարժեք ջրամատակարարում:

Աշտարակ քաղաքի Տանձանոց կոչվող թաղամասի տնամերձ հողատարածքների ներտնտեսային ցանցի վերականգնում

Դ=250մմ տրամագծով, Լ=2200 գծմ երկարությամբ ջրատարի կառուցում, Դ=150մմ տրամագծով, Լ=3800 գծմ երկարությամբ ներտնտեսային ցանցի կառուցում

5900.0

5900

 

Ներկայումս շուրջ 40 տարի շահագործվող խողովակաշարի 80% ենթարկվել է կոռոզիայի և շուրջ 65 հա տնամերձերը հիմնականում ոռոգվում են խմելու ջրով: Վերականգնելով ոռոգման ցանցը կբարելավվի 65 հա տնամերձերի ոռոգումը և կբացառվի խմելու ջրի ոռոգման նպատակով օգտագործումը:

18.

«Երևան» ՋՕԸ

«Նորագավթի ջրանցքի» ՊԿ61+00-ՊԿ65+40 վթարված հատվածի շրջանցող ջրատարի վերանորոգում

Շենգավիթի հիդրոհանգույցից մինչև Ն. Չարբախի հիդրոհանգույց Լ=520 գծմ երկարությամբ Դ=315մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակի տեղադրում

9370.5

Նախագծված է:

187.4

Ոռոգման ջրով կապահովվեն Շենգավիթ վարչական շրջանի Ն.Չարբախ և Ն. Շենգավիթ թաղամասերի թվով 450 ջրօգտագործողների 250հա հողատարածքները:

Վարչական շենքի նախագծում

Ընկերությունը չունի վարչական շենք

1200.0

1200.0

 

Կապահովի ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

19.

«Վաղարշապատ» ՋՕԸ

Էջմիածին համայնքի 2 խորքային հորերի փոխարինում ինքնահոս եղանակով 2 բաժանարարներով

Քավթառաձոր տարածքի NN 1 և 2 փակ բաժանարարների կառուցում Դ-200 մմ 480 գծմ և Դ-160մմ 710 գծմ պոլիէթիլենային խողովակներով

8178.2

Նախագծված է:

160.0

Կապահովվի Էջմիածին համայնքի 40 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների ոռոգումը: Տարեկան կտնտեսվի 84520 կվտ/ժամ էլ. Էներգիա և 2,356 մլն դրամ գումար:



Բաղրամյանի ներտնտեսաին նշանակության պոմպակայանի վերանորոգում:

Նախատեսվում է տեղադրել 16ՆԴՎ մակնիշի մեկ հատ պոմպային սարքավորում իր 75 կվտ. ժամ հզորության էլ.շարժիչով, կառուցել Դ=400 մմ և Դ=500 մմ տրամագծով մետաղական խողովակաշարեր համապատասխանաբար 220 և 120 գծմ երկարության, մասնակի վերանորոգել պոմպակայանի շենքը

15000.0

 

300.0

Կապահովի Բաղրամյան համայնքի 60 ջրօգտագործողների 80 հա հողատարածքների ոռոգումը:

20.

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

Գեղարդալճի ջրամբարի և 7 աղբյուրների խմելու ջրի
կապտաժների ավելցուկային ջրերի արդյունավետ
օգտագործման նախնական նախագիծ

20,000.0

20,000.0

 

Գեղարդալճի ջրամբարի և 7 աղբյուրների խմելու ջրի կապտաժների ավելցուկային ջրերի արդյունավետ օգտագործման ապահովում:

21.

«Որոտան» ՋՕԸ

Որոտանի մայր ջրանցքի ՊԿ 23+07- ՊԿ 37+97 մետաղական դյուկերի վերականգնում

2009 թ. հունիսին տեղի ունեցած սողանքի հետևանքով վթարվել է դյուկերի ձախ ճյուղը: Երկրորդ սողանքի պատճառով, որը տեղի ունեցավ 2010 թ. սեպտեմբերին` վթարվեց դյուկերի աջ ճյուղը: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն իրականացնել երկու փուլով: 2011 թ. կիրականացվեն առաջին փուլի աշխատանքները, որով կկատարվի աջ ճյուղի վերականգնումը:

84,920.3

4100.0

1151.7

Առաջին փուլի աշհատանքները կապահովեն դյուկերի աջ ճյուղի լիարժեք աշխատանքը: Կապահովվի ջրանցքի իշխման տակ գտնվող 8 սահմանամերձ համայնքների հողերի ոռոգումը:

22.

«Մուսալեռ» ՋՕԸ

Էջմիածնի ջրանցք

Նախատեսվում է վերականգնել ջրանցքի հատումը Երևան- Էջմիածին-Արմավիր մայրուղու հետ, որը գտնվում է վթարային վիճակում: Վերականգնվում է ջրանցքի մոտ 250 մ Գ-ձև բլոկներով հատվածը և վերակառուցվում է մոտ 800մ-ԼՐ-8 տիպի վաքերով ջրանցքի հատվածը:

1,900.0

1,900.0

 

Նախագիծը կապահովի մայրուղու անվտանգությունը, ինքնահոս եղանակով կոռոգվի Էջմիածին համայնքի մոտ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178հազ կվտ/ժ էլեկտրաէներգիա և կբարձրացնի ջրապահովությունը 96 հեկտարի վրա:

23.

«Ազատ» ՋՕԸ

Մխչյան պոմպա-կայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի դոտացիոն ջրատարի կառուցում

Գլխամասային հանգույցի կառուցում Ազատ գետի վրա և հեռացնող խողովակաշար Դ-820 մմ Լ-1450 մ

3,900.0

3,900.0

 

Մխչյան պոմպակայանի 1-ին աստիճանի իշխման տակ գտնվող 5 համայնքների 2100հա հողերի հուսալի ջրամատակարարում, էներիգիայի տնտեսում տարեկան
1.8 մլն կվտ/ժ

 

Ընդամենը

   

535,370.8

40,400.0

9,011.0

 

24.

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

Արմավիրի գլխամա-սային հիդրոհանգույցի
վերանորոգում

Արմավիրի մայր ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի լվացման փականների հատակի քայքայված հատվածի վերանորոգում ե/բ-ով, փականների և այլ մետաղական մասերի մասնակի նորոգում և յուղաներկում

28000.0

1400.0

560.0

Կնվազեն ջրի կորուստները, կավելանա հիդրոհանգույցի երկարատև շահագործումը:

25.

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

Մեծամոր (Սև ջուր) պ/կ, d=1220 մմ, d=720 մմ. ճնշման խողովակաշարերի փոխարինում

Դ=1220 մմ,Դ=720 մմ ճնշումային խողովակաշարի փոխարինում, ե/բ հենարանների վերանորոգում

20400.0

1020.0

408.0

Կբարելավվի Ակնալիճ համայնքի ջրամատակարարումը:

26.

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

Կապսի ջրամբարի շին. թունելի մուտքամասի նորոգում և շանդորի (փականի) ապամոնտաժում

Շին. թունելի մուտքամասի բետոնե պատերի ամրացում և շանդորի (փականի) ապամոնտաժում

2500.0

125.0

50.0

Շին. թունելի ջրթողունակության ապահովում և հուսալիության բարձրացում:

27.

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

Ախուրյանի ջրամբարի իռիգացիոն ջրթողի նորոգում

Ջրամբարի իռիգացիոն ջրթողի ելքամասի գալերիայի քայքայված մետաղական պաշտպանիչ պատյանի նորոգում:

4100.0

205.0

82.0

Ջրի ելքերի թողունակության և ջրթող փականի անվտանգության ապահովում:

 

Ընդամենը

   

55,000.0

2,750.0

1,100.0

 

28.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Ազատի ջրամբարի շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Հեղեղային ջրհեռի ջրընդունիչ կառուցվածքի, ջրահեռարագահոսի կարերի և ջրծեծ (ջրմարիչ) ջրթափային պատվարի և ներքին բիեֆի գետահունային լծորդիչի վերականգնման աշխատանքներ

67134.5

1735.5

1042.0

Կբարձրանա Ազատի ջրամբարի շահագործման անվտանգությունը, նորմալ կընթանան գարնան հեղեղումները, կապահովվի շրջակա միջավայրի ավերվածությունների անվտանգությունը:

29.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Արտաշատի մայր ջրանցքի սեգմենտային փականի նորոգում և կարգաբերում

Սեգմենտային փականի վերանորոգման աշխատանքներ

4284.0

 

84.0

Կբարելավվի ջրի կարգավորումը, կնվազեն ջրի կորուստները:

30.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Արտաշատի ջրանցքի ՊԿ548+90-ից մինչև ՊԿ 549+10 վթարված հատվածի նորոգում

Վերականգնել ջրանցքի հիմքը և վերանորոգել ջրհեռացնող ջրանցքը

3162.0

 

62.0

Կվերանան ջրի կորուստները, կբարելավվի ջրի մատակարարումը;

31.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Գեղարդալիճ ջրամբարի մոտեցնող ջրանցքի նորոգում

Մոտեցնող ջրանցքի պատերի և հատակի նորոգում

5054.0

 

54.0

Կապահովի ջրամբարի լցվածությունը, կնվազեն ջրի կորուստները:

 

Ընդամենը

   

79,634.5

1,735.5

1,242.0

 

32.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Լալվար թիվ 1 ջրհան կայան

Ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի, պոմպի, էլ. շարժիչի և էլ. սարքավորումների փոխարինում նորով

13000.0

650.0

260.0

Կվերանա ճնշումային խողովակաշարից ոռոգման ջրի կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման ծախսերը և ոռոգելի կդառնա նոր 12 հա հողատարածք:

33.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Զեյթուն-Հաղթանակ թիվ 2 ջ/կ

Մալուխագծի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, տանիքի հիմնանորոգում ճնշումային խողովակաշարի նորոգում

5000.0

250.0

100.0

Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը:

34.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Զեյթուն թիվ 1 ջ/կ

Մալուխագծի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի նորոգում, պոմպի հիմնանորոգում

5000.0

250.0

100.0

Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը:

35.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Արճիս-Շնող ջ/կ

Պոմպերի և էլ. շարժիչի փո-խարինում հիմնանորոգվածով, էլ. շարժիչի և էլ. սարքավորումների փոխարինում նորով, վակուում համակարգի փոխարինում նորով, շարժական էլ. ամբարձիչի տեղադրում, հետադարձ փականների փոխարինում նորով: Ճնշումային խողովակաշարի նորոգում:

6000.0

300.0

120.0

Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը, կարագանա ընթացիկ նորոգումների պրոցեսը, կկրճատվի պոմպերի թողարկման պրոցեսի ժամանակը:

36.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Ճոճկան թիվ 1 ջ/կ

Պոմպի և էլ. շարժիչի փոխարինում հիմնանորոգվածով, էլ. սարքավորումների փոխարինում նորով, ճնշումային խողովակաշարի նորոգում

5000.0

250.0

100.0

Կվերանա ոռոգման ջրի և էլ. էներգիայի ոչ հաշվարկային կորուստները, կտնտեսվի զգալի քանակության էլ. էներգիա, կպակասի շահագործման պրոցեսում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը և կբարձրանա պոմպերի արտադրողականությունը: Պոմպերը մեկ հա-ի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կապահովեն ավելի կարճ ժամանակում:

37.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Այրում-Ճոճկան թիվ 1 ջ/կ

Էլ.շարժիչի, պոմպի և էլ. սարքավորումների փոխարինում նորով: Ճնշումային խողովակաշարի առանձին հատվածի հիմնանորոգում, տանիքի նորոգում

7000.0

350.0

140.0

Կվերանա ջրի կորուստները, կբարձրանա ագրեգատների արտադրողականությունը,կտնտեսվի էլ. էներգիան և կպակասի շահագործման ծախսերը: Պոմպերը մեկ հա-ի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կապահովեն ավելի կարճ ժամանակում:

38.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Բազմաստիճան թիվ 4 ջ/կ

Պոմպի, էլ. շարժիչի փոխարինում հիմնանորոգվածով, ագրեգատի բետոնյա խարսխային հիմնատակի հիմնանորոգում, ճնշումային խողովակաշարի նորոգում

7000.0

350.0

140.0

Կվերանա ոռոգման ջրի ոչ հաշվարկային կորուստները, և համապատասխան էլ. էներգիայի կորուստը, կտնտեսվի զգալի էլ. էներգիա, կբարձրանա արտադրողականությունը և կպակասի շահագործման ծախսերը: Կարագացվի ջ/կ-ի շահագործման ժամանակ ընթացիկ նորոգման գործընթացը:

39.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Կենտրոնական պահեստ

Տանիքի հիմնանորոգում

5000.0

250.0

100.0

Պահեստավորվող հումք, նյութերի և սարքավորումների պահպանությունը կլինի ապահով, անվտանգ: Ժամանակի ընթացքում կոռոզիայի չի ենթարկվի կամ խոնավությունից չի քայքայվի, որի հետևանքով կպակասի վերանորոգման ծախսերը:

40.

«Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ

Հախումի ջրամբար

d=800 մմ ուժային շարժաբերով փականի փոխարինում նորով, իռիգացիոն ջրթողի մաքրում և մեկուսացում, էլ. սարքավորումների նորոգում և վթարային ջրհեռի նորոգում

7000.0

350.0

140.0

Կապահովվի ջրամբարի անվտանգությունը և կհեշտանա ՀՏԿ-ների շահագործումը, կապահովվի շահագործող անձնակազմի աշխատանքային անվտանգությունը, կպակասի ֆիլտրացիան և կվերանա նրանցից բխող վտանգները:

 

Ընդամենը

   

60,000.0

3,000.0

1,200.0

 

41.

«Մելիորացիա» ՓԲԸ

Լիճք գյուղի չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայում:

Չորացման ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքների շարունակություն

2000

2000.0

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության արժեքը նախատեսված է նախագծի վերանայման համար:

 

Ընդամենը

   

2,000.0

2,000.0

   

ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺՆԻ

 

732,005.3

49,885.5

12,553.0

 

ԱՄԲՈՂՋԸ` ԸՍՏ ԾՐԱԳՐԻ

 

1,065,000.0

49,885.5

18,980.4

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2011, N 1405-Ն 20.10.2011, N 348-Ն
30.06.2011, N 910-Ն 16.07.2011, N 348-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան