Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 107-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, նկատի ունենալով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հասարակական և բարեգործական լայնածավալ գործունեությունը հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային կազմակերպությունների, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեությանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Սեպտեմբերի 3-ի N 1 հասցեում գտնվող (2006 թվականի մայիսի 17-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1517733)` 7078581.67 դրամ հաշվեկշռային արժեքով, ինչպես նաև Երևանի Արշակունյաց N 52/1 հասցեում գտնվող (2006 թվականի ապրիլի 21-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2010668)` 1601846.36 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ հիմնադրամը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրքերն ու վճարները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան