ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 77-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք՝ «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 11 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը |
Ներմուծման ժամկետը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
8704 22 910 |
Քարշակ |
Vօlvօ |
հատ |
156 |
Բելգիա |
Բելգիա |
5,347,500,000 |
2011/I |
2013/IV |
2. |
8704 22 990 |
Քարշակ |
Vօlvօ |
հատ |
1 |
Բելգիա |
Բելգիա |
34,300,000 |
2011/I |
2012/IV |
3. |
8704 |
Բեռնատար ավտոմեքենա |
- |
հատ |
15 |
- |
- |
282,000,000 |
2011/I |
2013/IV |
4. |
8716 39 300 |
Կիսակցորդ |
Krone |
հատ |
156 |
Գերմանիա |
Գերմանիա |
4,169,500,000 |
2011/I |
2013/IV |
5. |
8716 39 800 |
Կիսակցորդ |
Krone |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
27,000,000 |
2011/I |
2012/IV |
6. |
8704 22 910 |
Քարշակ |
Vօlvօ |
հատ |
15 |
Բելգիա |
Բելգիա |
547,500,000 |
2011/I |
2013/IV |
7. |
8609 00 900 |
Կոնտեյներ՝ ավտո և երկաթգծով միջազգային բեռնափոխադրումների համար |
Krone |
հատ |
30 |
Գերմանիա |
Գերմանիա |
519,000,000 |
2011/I |
2013/IV |
8. |
8716 39 590 |
Կցասայլ-կոնտեյներատար |
Krone |
հատ |
15 |
Գերմանիա |
Գերմանիա |
102,000,000 |
2011/I |
2013/IV |
9. |
8477 80 190 |
Ֆորմավորող սարքավորում (պոլիստիրոլե արտադրանքի համար) |
- |
հատ |
3 |
Գերմանիա |
Գերմանիա |
202,500,000 |
2011/I |
2013/IV |
10. |
8479 89 970 |
Նախափրփրիչ սարքավորում |
Kսrtz GmbH, E.A. Haitz GmbH |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
80,000,000 |
2011/I |
2012/IV |
11. |
8480 71 000 |
Պոլիստիրոլե արտադրանքի սարքավորման ֆորմա |
T.Micհel Formenbau GmbH, COMEL S.n.c. di Aldօ Beccarօ & C. |
հատ |
10 |
Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան |
Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան |
125,000,000 |
2011/I |
2013/IV |
12. |
8428 90 950 |
Սիլոսային սարք (լրակազմ) |
Kսrtz GmbH, E.A. Haitz GmbH |
հատ |
4 |
Գերմանիա |
Գերմանիա |
18,120,000 |
2011/I |
2013/IV |
13. |
8477 |
Էքստրուզիոն սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Իտալիա, Գերմանիա |
- |
98,000,000 |
2011/I |
2013/IV |
14. |
8427 10 100 |
Պահեստային ամբարձիչ՝ մարտկոցով |
OMG, LINDE |
հատ |
7 |
Իտալիա, Գերմանիա |
Իտալիա, Գերմանիա |
68,250,000 |
2011/I |
2013/IV |
15. |
8427 90 000 |
Մեխանիկական պահեստային ամբարձիչ |
OMG |
հատ |
20 |
Իտալիա |
Իտալիա |
5,000,000 |
2011/I |
2013/IV |
16. |
8422 40 000 |
Պալետավորող սարքավորում |
SORMA,Sermac, Siat, Rօbօpac |
հատ |
2 |
Իտալիա |
Իտալիա |
25,560,000 |
2011/I |
2013/IV |
17. |
8433 60 000 |
Մրգեր կամ գյուղատնտեսական այլ մթերքներ տեսակավորող մեքենաներ՝ լրակազմով |
SORMA, EMVE, Allround, Агропак,Sermac |
հատ |
4 |
Իտալիա, Շվեդիա, Հոլանդիա, Ռուսաստան |
Իտալիա, Շվեդիա, Հոլանդիա, Ռուսաստան |
500,000,000 |
2011/I |
2013/IV |
18. |
8443 |
Արկղերի վրա տպագրող սարքավորումներ՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Դանիա, Գերմանիա |
Դանիա, Գերմանիա |
125,000,000 |
2011/I |
2013/IV |
19. |
8422 |
Պիտակավորող սարքավորում |
- |
հատ |
3 |
Դանիա, Գերմանիա |
Դանիա, Գերմանիա |
125,000,001 |
2011/I |
2013/IV |
20. |
8438 |
Մրգի և բանջարեղենի վերամշակման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
3 |
Ռուսաստան, Իտալիա |
Ռուսաստան, Իտալիա |
375,000,000 |
2011/I |
2013/IV |
21. |
8435 |
Հյութի ստացման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Իտալիա |
Ռուսաստան, Իտալիա |
200,000,000 |
2011/I |
2013/IV |
22. |
8419 |
Ջերմաստիճանի փոփոխման միջոցով գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
7 |
Իտալիա, Գերմանիա |
Իտալիա, Գերմանիա |
300,000,000 |
2011/I |
2013/IV |
23. |
8441 30 000 |
Գոֆրաստվարաթղթից արկղեր պատրաստող ավտոմատ սարքավորում՝ լրակազմով |
TECO |
հատ |
1 |
Իտալիա |
Իտալիա |
92,500,000 |
2011/I |
2012/IV |
24. |
8422 30 00 |
Վերամշակված միրգ-բանջարեղենի շշալցման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա, Իտալիա |
100,000,000 |
2011/I |
2013/IV |
25. |
7610 |
Ալյումինե դռների կոնստրուկցիա՝ լրակազմով |
Hormann |
հատ |
30 |
Գերմանիա |
Գերմանիա |
211,500,000 |
2011/I |
2013/IV |
26. |
8437 |
Սերմերի տեսակավորման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
32,900,000 |
2011/I |
2012/IV |
27. |
3911 90 990 |
Հատակի պոլիմերային ծածկույթ |
- |
կգ |
3000 |
ԱՄՆ, Ռուսաստան |
ԱՄՆ, Ռուսաստան |
12,500,000 |
2011/I |
2013/IV |
28. |
8526 91 80 |
Տեղորոշման սարքավորում |
- |
հատ |
175 |
- |
Լիտվա |
12,250,000 |
2011/I |
2013/IV |
29. |
7311 00 100 |
Կրակմարիչ՝ 842410 |
- |
հատ |
300 |
Ռուսաստան, Գերմանիա |
Ռուսաստան, Գերմանիա |
7,500,000 |
2011/I |
2013/IV |
30. |
8541 |
Դիոդային լամպեր |
- |
հատ |
800 |
Ռուսաստան, Չինաստան |
Ռուսաստան, Չինաստան |
12,000,000 |
2011/I |
2013/IV |
31. |
8477 80 |
Պոլիստիրոլի վերամշակման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
20,000,000 |
2011/I |
2013/IV |
32. |
9403 |
Օֆիսային կահույք (մետաղյա, պլաստմասսայե և փայտյա) |
- |
կգ |
25000 |
- |
- |
80,000,000 |
2011/I |
2013/IV |
33. |
8525 |
Ռադիոկապի միջոցներ |
Mօtօrօlla, Uniden |
հատ |
25 |
- |
- |
9,125,000 |
2011/I |
2013/IV |
34. |
8443 |
Տպող սարքեր |
- |
հատ |
22 |
ԱՄՆ, Դանիա, Գերմանիա |
ԱՄՆ, Դանիա, Գերմանիա |
8,800,000 |
2011/I |
2013/IV |
35. |
8471 |
Համակարգիչներ՝ լրակազմով |
- |
հատ |
30 |
ԱՄՆ |
ԱՄՆ |
12,045,000 |
2011/I |
2013/IV |
36. |
8701 90 |
Տրակտոր՝ անվավոր, գյուղատնտեսական աշխատանքների համար |
- |
հատ |
5 |
Գերմանիա |
Գերմանիա |
50,000,000 |
2011/I |
2013/IV |
37. |
7610 90 |
Ալյումինե կամրջակներ |
Altec |
հատ |
15 |
Գերմանիա |
Գերմանիա |
7,500,000 |
2011/I |
2013/IV |
38. |
8425 11 000 |
Վերամբարձ սարք (մինչև 20 տոննա) |
- |
հատ |
5 |
Գերմանիա |
Գերմանիա |
25,000,000 |
2011/I |
2013/IV |
39. |
9027 |
Բույսերի, միրգ-բանջարեղենի որակի ստուգման սարքավորումներ |
- |
հատ |
30 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
7,500,000 |
2011/I |
2013/IV |
40. |
8429 52 100 |
Էքսկավատոր՝ թրթուրավոր (3.9 տոննա) |
- |
հատ |
2 |
ԱՄՆ, Գերմանիա |
Գերմանիա |
15,000,000 |
2011/I |
2013/IV |
41. |
8429 59 |
Էքսկավատոր՝ անիվավոր (16.0 տոննա) |
- |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
70,000,000 |
2011/I |
2013/IV |
42. |
8429 11 |
Բուլդոզեր՝ թրթուրավոր (18.2 տոննա) |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
50,000,000 |
2011/I |
2012/IV |
43. |
8429 40 900 |
Հողի հարթեցման վալց (6 տոննա) |
- |
հատ |
1 |
Շվեդիա |
Գերմանիա |
10,000,000 |
2011/I |
2012/IV |
44. |
8423 |
Ցածրապրոֆիլային կշեռք |
МАССА-К, ДИНА |
հատ |
3 |
Բելառուս, Ռուսաստան |
Բելառուս, Ռուսաստան |
1,500,000 |
2011/I |
2013/IV |
45. |
8429 51 |
Ամբարձիչ՝ անիվավոր (24 տոննա), հողային աշխատանքների համար |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
35,000,000 |
2011/I |
2012/IV |
46. |
8433 20 |
Խոտհնձիչ |
KRONE EasyCսt |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4,210,000 |
2011/I |
2012/IV |
47. |
8433 30 |
Ռոտորային խոտհավաք մեքենա |
KRONE Swadro |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2,852,500 |
2011/I |
2012/IV |
48. |
8433 30 |
Խոտը շուռ տվող մեքենա |
KRONE KW |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4,490,000 |
2011/I |
2012/IV |
49. |
8432 |
Պարարտանյութերի և քիմիական միջոցների տարածման սարքավորում |
- |
հատ |
10 |
Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան |
Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան |
22,500,000 |
2011/I |
2013/IV |
50. |
8433 |
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման սարքավորումներ՝ լրակազմով |
- |
հատ |
10 |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա |
135,000,000 |
2011/I |
2013/IV |
51. |
8433 40 100 |
Հասկահավաքիչ-մամլիչ |
KRONE KR |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
12,252,500 |
2011/I |
2012/IV |
52. |
8418 |
Սառնարանային սարքավորումներ՝ լրակազմով |
- |
հատ |
130 |
Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա |
Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա |
234,000,000 |
2011/I |
2013/IV |
53. |
8415 |
Օդակարգավորիչ՝ լրակազմով, գլիկոլով աշխատող |
Kracun |
հատ |
3 |
Սլովենիա |
Սլովենիա |
150,000,000 |
2011/I |
2013/IV |
54. |
8537 |
Սառնարանային համալիրի ավտոմատ կառավարման համակարգ |
ОСТРОВ, Kracun, Gunter |
հատ |
61 |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա |
7,500,000 |
2011/I |
2013/IV |
55. |
8414 |
Թթվածին, ազոտ մատակարարող սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
6 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
324,000,000 |
2011/I |
2013/IV |
56. |
8405 |
Թթվածին, ազոտ արտադրող սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
6 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
405,000,000 |
2011/I |
2013/IV |
57. |
8421 |
Գազերի և հեղուկների ֆիլտրման սարքավորում |
- |
հատ |
20 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա |
Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա |
75,200,000 |
2011/I |
2013/IV |
58. |
9027 |
Ֆիզիկական ու քիմիական անալիզի սարքավորում |
- |
հատ |
20 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա |
Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա |
37,600,000 |
2011/I |
2013/IV |
59. |
7610 |
Սառնարանային դռներ՝ ալյումինե |
- |
հատ |
40 |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա |
Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա |
120,000,000 |
2011/I |
2013/IV |
60. |
8462 91 |
Հիդրավլիկ մամլիչ |
- |
հատ |
3 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
50,000,000 |
2011/I |
2013/IV |
61. |
8467 |
Հղկող էլեկտրական գործիք |
- |
հատ |
3 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
40,000,000 |
2011/I |
2013/IV |
62. |
8467 21 |
Պտուտակահանող սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
3 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
42,500,000 |
2011/I |
2013/IV |
63. |
8424 |
Ավտոլվացման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
1 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
75,000,000 |
2011/I |
2012/IV |
64. |
8206 00 000 |
Գործիքներ |
- |
հատ |
200 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
50,000,000 |
2011/I |
2013/IV |
65. |
8425 |
Ամբարձիչ |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
9,000,000 |
2011/I |
2013/IV |
66. |
8468 |
Զոդող սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
9,000,000 |
2011/I |
2013/IV |
67. |
9031 20 |
Ստենդ՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
36,000,000 |
2011/I |
2013/IV |
68. |
8504 |
Ինդուկցիոն տաքացուցիչ |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
4,500,000 |
2011/I |
2013/IV |
69. |
8515 |
Էլեկտրական զոդող սարք |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
6,300,000 |
2011/I |
2013/IV |
70. |
8479 |
Հարթեցնող սարք |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
5,400,000 |
2011/I |
2013/IV |
71. |
9027 |
Չափիչ սարքեր |
- |
հատ |
10 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
3,150,000 |
2011/I |
2013/IV |
72. |
8471 |
Համակարգիչ |
- |
հատ |
2 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
2,000,000 |
2011/I |
2013/IV |
73. |
8409 |
Յուղի հավաքման սարք՝ լրակազմով |
- |
հատ |
3 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
8,100,000 |
2011/I |
2013/IV |
74. |
8479 |
Անվադողերի փոխման սարք՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
30,600,000 |
2011/I |
2013/IV |
75. |
9031 |
Բալանսավորող սարք |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
18,000,000 |
2011/I |
2013/IV |
76. |
8479 |
Ներկերի խառնման ստենդ՝ լրակազմով |
- |
հատ |
1 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
11,250,000 |
2011/I |
2012/IV |
77. |
8414 |
Կոմպրեսոր՝ անիվների համար |
- |
հատ |
4 |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա |
12,600,000 |
2011/I |
2013/IV |
78. |
9406 00 |
Ջերմոցներ, այդ թվում` |
- |
կգ |
6000000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2,009,520,000 |
2011/I |
2013/IV |
79. |
7308 |
Պողպատյա կոնստրուկցիա՝ լրակազմով |
- |
կգ |
1600000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/I |
2013/IV | |
80. |
7003 |
Ջերմոցների արտաքին ապակի |
- |
կգ |
3120000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/I |
2013/IV | |
81. |
7610 |
Ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով |
- |
կգ |
800000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/I |
2013/IV | |
82. |
6810 |
Բետոնե սյունակներ |
- |
կգ |
480000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան |
2011/I |
2013/IV | |
83. |
8436 80 |
Ջերմոցային համալիրի սարքավորումներ՝ լրակազմով, այդ թվում` |
- |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
9,765,000,000 |
2011/I |
2013/IV |
84. |
8414 80 80 |
Կոմպրեսոր |
Atlas Cօpcօ, Kaiser |
հատ |
8 |
Շվեդիա, Գերմանիա |
Գերմանիա |
2011/I |
2013/IV | |
85. |
8419 |
Ջերմակլանիչ՝ լրակազմով |
Alfa Laval, ТЕХЭКОПРОМ |
հատ |
4 |
Հոլանդիա, Ռուսաստան |
Հոլանդիա, Ռուսաստան |
2011/I |
2013/IV | |
86. |
9026 |
CO2 ներարկող և կարգավորող սարքավորում՝ լրակազմով |
van Dijk |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
87. |
8402 19 900 |
Շոգեկաթսային սարքավորում՝ լրակազմով |
BBS, Crone |
հատ |
4 |
Գերմանիա, Հոլանդիա |
Գերմանիա, Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
88. |
8415 |
Ջեռուցման և մթնոլորտի կարգավորման սարքավորում՝ լրակազմով |
Priva, Hoogendorn |
հատ |
4 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
89. |
8539 |
Բույսերի աճը կարգավորող լրացուցիչ լուսավորման սարքավորումներ՝ լրակազմով |
Hօrtilսx, Gravita |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
90. |
8414 |
Օդափոխանակման վենտիլյատորներ՝ լրակազմով |
- |
հատ |
1000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
91. |
8436 80 |
Տարաներում բույսերի սննդի պարունակության միախառնման սարքավորում՝ լրակազմով |
Revaհօ, Stolze |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
92. |
6006 |
Ջերմության խնայողության վարագույրներ |
Ludwik Svenson, Alսmat-Zeeman |
կգ |
100000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
93. |
8436 80 |
Ջերմության խնայողության ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով |
- |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
94. |
8413 70 |
Պոմպեր՝ ջրի |
Johnson, Grundfos |
հատ |
400 |
Շվեդիա, Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
95. |
8436 80 |
Օսմօսիսի հետադարձի սարքավորում՝ լրակազմով |
Aquarinse, Stolze |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
96. |
7308 90 |
Ժելոբ՝ սև մետաղների թիթեղից |
Meteօr systems, Tal Agrօ |
կգ |
36000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
97. |
8418 |
Օդապաղեցման-խոնավացման սարքավորում՝ լրակազմով |
Stolze |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
98. |
8419 |
Օդի խոնավացման համակարգ՝ լրակազմով |
Micoton |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
99. |
3920 |
Ջերմոցների հողածածկ (պոլիմերներից թաղանթ) |
KUBO, ZWIRS |
քառ. մ |
240000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
100. |
8424 |
Կաթիլային ոռոգման սարքավորում՝ լրակազմով |
Meteօr systems, Hօrticօօp Revaհօ, Stolze |
հատ |
10 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
101. |
9032 |
Ջերմոցում մթնոլորտի ավտոմատ կառավարման համակարգ |
Aweta, Greefa |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
102. |
8421 |
Ջրի ֆիլտր |
- |
հատ |
20 |
Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան |
Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան |
2011/I |
2013/IV | |
103. |
8716 |
Բերքահավաքի էլեկտրական սայլակ-կոնտեյներներ, տարածքի մաքրման սարքավորումներ |
Verhangenleiden, STEENKS SERVICE |
հատ |
80 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2011/I |
2013/IV | |
Ընդամենը |
27,881,375,001 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
_____ _______________ 2011 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Դավիթ Ղազարյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում՝ այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ։
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու վերահսկողություն ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ.
2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցել 24 հեկտար ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, ինչպես նաև իրականացնել ներդրումային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 500 նոր աշխատատեղ` 2011 թ.՝ 70, 2012 թ.՝ 250 և 2013 թ.՝ 180, աշխատողներին ապահովելով մոտավորապես 120 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. ավելացնել հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարները՝ աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվությունը և մոնիթորինգը
3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.9. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում՝ նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77 - Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է իրականացված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով՝ 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ |
_________________________ Տիգրան Դավթյան |
______________________ Դավիթ Ղազարյան |
Կ.Տ. |
Կ.Տ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2011, N 798-Ա | 16.06.2011, N 77-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|