Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2011-20.11.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.9
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

15 մարտի 2011 թ.

 N 193-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը` համաձայն հավելվածի:

2. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակել Երևանի քաղաքապետին վերապահված` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «դ», «թ», «ժդ», «ժե», «ժզ» ենթակետերով նախատեսված լիազորությունները և բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, բացառությամբ բաժնետոմսերի օտարման և (կամ) գրավադրման, ինչպես նաև ընկերությունների գույքի օտարման համաձայնություն (թույլտվություն) տալու լիազորությունների:

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի մարտի 15-ի

N 193-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հ/հ

Փակ բաժնետիրական ընկերության անվանումը

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

1

«Մաքուր Աջափնյակ» ՓԲԸ

2

«Աջափնյակ-Վերելակ» ՓԲԸ

3

«Ալան Հովհաննես» Աջափնյակի կամերային նվագախումբ» ՓԲԸ

4

Աջափնյակ համայնքի «Ճանապարհների շահագործում» ՓԲԸ

 

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

5

«Ավան համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ

6

Ավան համայնքի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ

7

«Տաք Ավան» ՓԲԸ

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

8

«Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» ՓԲԸ

9

«Արաբկիր համայնքի «Արաբկիր արտադրաառևտրային» ՓԲԸ

10

«Արաբկիր-Սերվիս» ՓԲԸ

11

«Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ

12

«Արաբկիր համայնքի «Արաբկիր ճանապարհների շահագործման» ՓԲԸ

13

«Արաբկիր-Բարեկարգում» ՓԲԸ

14

«Արաբկիր համայնքի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ

15

«Արաբկիր համայնքի «Արաբկիր-ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

16

«Երևանի Դավթաշեն համայնքի բնակֆոնդի և կոմունալ տնտեսության» ՓԲԸ

17

«Դավթաշենի կանաչապատում» ՓԲԸ

18

«Դավթաշեն համայնքի «Մաքուր շրջապատ» ՓԲԸ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

19

«Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ

20

«Էրեբունու համայնքի «Էրեբունու շենքերի և շինությունների վերանորոգում» ՓԲԸ

21

«էրեբունի-սանմաքրում» ՓԲԸ

22

«Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՓԲԸ

23

«Էրեբունու ուսումնաարտադրական կոմբինատ» ՓԲԸ

24

«Երևանի Էրեբունու համայնքի «Շենքերի և շինությունների շահագործման» ՓԲԸ

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

25

«Կենտրոն-Մաքրություն» ՓԲԸ

26

«Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ

27

«Ուսուցում» ՓԲԸ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

28

 «Անխափան վերելակ» ՓԲԸ

29

 «Կռունկ-Մալաթիա» ՓԲԸ

30

«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 1» ՓԲԸ

31

«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 2» ՓԲԸ

32

«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Սպասարկում թիվ 3» ՓԲԸ

33

«Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Սպասարկում թիվ 4» ՓԲԸ

34

«Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 5» ՓԲԸ

35

«Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 6» ՓԲԸ

36

«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 7» ՓԲԸ

37

«Հաղթանակ» ՓԲԸ

38

«Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Գնում» ՓԲԸ

39

 «Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Ուռենի» ՓԲԸ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

40

«Նոր Նորք համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ

41

«Նոր Նորք համայնքի բնակֆոնդի նորոգում» ՓԲԸ

42

«Նոր Նորք բարեկարգում-սպասարկում» ՓԲԸ

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

43

«Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ բարձունք» ՓԲԸ

44

«Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Մարաշ-1» ՓԲԸ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

45

 «Նուբարաշեն» ՓԲԸ

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

46

«Շենգավիթ թաղային համայնքի «Կանաչ» ՓԲԸ

47

«Շենգավիթ համայնքի «Շենգավիթ-Մաքրություն» ՓԲԸ

48

«Շենգավիթի թաղապետարանի «Շենգավիթ-սերվիս» ՓԲԸ

49

«Շենգավիթ համայնքի բնակելի ֆոնդի նորոգման «Շենգավիթ-1» ՓԲԸ

50

«Շենգավիթ համայնքի շինվերանորոգման «Շինարար» ՓԲԸ

51

«Շենգավիթ թաղային համայնքի «Օցելոտ» ՓԲԸ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

52

«Երթաշարժ» ՓԲԸ

53

«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ

54

«Քանաքեռ-Զեյթուն Սան-մաքրում» ՓԲԸ

55

«Քանաքեռ-Զեյթուն համայնքի առևտրի և սպասարկման» ՓԲԸ

56

«Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Մեծ Զեյթուն» արտադրաշինարարական և շինվերանորոգման» ՓԲԸ

57

«Քանաքեռ-Զեյթուն համայնքի շենքերի և շինությունների շահագործում» ՓԲԸ

58

«Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոց» ՓԲԸ