Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.45
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011067

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 2010 թ.

թիվ 342-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) անկանխիկ ձևով իր մասնակիցներից գնել և/կամ իր մասնակիցներին վաճառել արտարժույթ, այդ թվում` անկանխիկ ձևով իր մասնակիցների հետ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ, բացառությամբ սույն կանոնակարգի 7.1-րդ կետով սահմանված դեպքերի,»:

3) 4-րդ կետը լրացնել նոր «է1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

«է1. իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ, պայմանով, որ լիզինգային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) կազմում է 10 տոկոս:»:

4) 6-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «, թողարկել վարկային քարտեր, իրականացնել այդ քարտերի սպասարկումը» բառերը:

5) 7.1 և 7.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Վարկային միությունները և խնայողական միությունները կանխիկ ձևով կարող են գնել և/կամ վաճառել արտարժույթ միայն այն դեպքում և այն չափով, որն անհրաժեշտ է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար: Վարկային միություններն ու խնայողական միությունները արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ` ՀՀ դրամ) շրջանակներում:

7.2. Եթե գործող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի`

1) սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից` 200 միլիոն ՀՀ դրամ,

2) 2012 թվականի հունվարի 1-ից` 300 միլիոն ՀՀ դրամ,

3) 2013 թվականի հուլիսի 1-ից` 600 միլիոն ՀՀ դրամ,

4) 2015 թվականի հունվարի 1-ից` 1 միլիարդ ՀՀ դրամ:

ա. Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ: Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները գրանցման և լիցենզավորման պահին իրենց կանոնադրության համաձայն չեն իրականացնում արտարժույթի կանխիկ առուվաճառք, սակայն այնուհետև կանոնադրության փոփոխության միջոցով որոշում են իրականացնել նման գործառնություն, ապա կանոնադրության փոփոխության պահից նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ:

բ. Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ արտարժույթի առուվաճառքն իրականացվել է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար և մարման համար անհրաժեշտ չափով: Ընդ որում, արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 ՀՀ դրամի շրջանակներում:

գ. Մինչև 2011 թվականի հունիսի 1-ը վարկային միությունները և խնայողական միությունները պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրանցման ներկայացնեն իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրություններում կատարված փոփոխությունները` համապատասխանեցնելով իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները սույն կանոնակարգի 2-րդ կետի «զ» ենթակետի և 3-րդ կետի «զ» ենթակետի պահանջներին:»:

6) 7.2 կետից հետո լրացնել նոր 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15, 7.16 և 7.17 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«7.3. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև` ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, բացառությամբ սույն կանոնակարգի 7.4 կետով նախատեսված դեպքերի: Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կանոնակարգին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:

7.4. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները (այսուհետ` թողարկող վարկային կազմակերպություն) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` Ֆինանսական վերահսկողության վարչության (այսուհետ` Ֆինանսական վերահսկողության վարչություն) կողմից առարկության բացակայության դեպքում: Ընդ որում, սույն Կանոնակարգի 7.15 կետի երկրորդ նախադասությամբ նախատեսված սահմանափակումը չի տարածվում սույն կետի համաձայն պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքերի վրա: Նախքան հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի թողարկման ազդագրի ներկայացումը Կենտրոնական բանկ, թողարկող վարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու մտադրության մասին:

7.5. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով Կենտրոնական բանկ դիմում կարող է ներկայացնել այն թողարկող վարկային կազմակերպությունը, որի նկատմամբ դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն 1 տարվա ընթացքում կիրառվել են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ինչպես նաև որի ընդհանուր կապիտալը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ:

7.6. Ֆինանսական վերահսկողության վարչությունը բավարարում է թողարկող վարկային կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) թողարկող վարկային կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի խախտել վարկային կազմակերպությունների համար սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը,

2) վերջին մեկ տարվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպությունը թույլ չի տվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների էական խախտումներ,

3) թողարկող վարկային կազմակերպությունում առկա են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու հետևանքով առաջացող նոր (լրացուցիչ) ռիսկերի զսպման և կառավարման համապատասխան մեխանիզմներ, ընթացակարգեր (վարկերի տրամադրման, պարտատոմսերի թողարկման, իրացվելիության կառավարման),

4) թողարկող վարկային կազմակերպությունն ունի առնվազն երեք անդամից բաղկացած խորհուրդ,

5) պարտատոմսերի թողարկումը չի պարունակում ռիսկեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության համար:

7.7. Ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է մերժել թողարկող վարկային կազմակերպության պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու վերաբերյալ դիմումը 30-օրյա ժամկետում` վերջինիս ուղարկելով գրություն` հստակ նշելով մերժման հիմքերը: 30-օրյա ժամկետում մերժելու վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, թողարկող վարկային կազմակերպության կողմից պարտատոմսերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման դիմումը համարվում է բավարարված: Թողարկող վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել դիմումը բավարարված համարվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքում թողարկող վարկային կազմակերպությունը պարտավոր է կրկին Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կարգի 7.4-րդ կետով նախատեսված դիմումը:

7.8. Որոշակի տեղեկություններ ստանալու համար, Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի որոշմամբ, սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7.9. Թողարկող վարկային կազմակերպությունը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելիս պարտավոր է պարտատոմս թողարկելու ազդագրում ներառել դրույթ այն մասին, որ պարտատոմսերի մարումը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

7.10. Թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ, ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում մերժման վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, շարունակում են կիրառվել սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները` մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, սույն կետով նախատեսված թողարկող վարկային կազմակերպությունների համար դիմումը բավարարված համարվելու օրվանից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12%:

7.11. Թողարկող վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը:

7.12. Թողարկող վարկային կազմակերպությունը ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացնել միայն կարգավորվող շուկայում: Կարգավորվող շուկայում գնված պարտատոմսերի հետագա վերավաճառքը այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրականացվում է միայն կարգավորվող շուկայում:

7.13. Կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ոչ հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց շրջանակում, ընդ որում, նման պարտատոմսերը պետք է պարունակեն «Փոխանցելի չէ ֆիզիկական անձանց» մակագրությունը:

7.14. Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից թողարկող վարկային կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու դեպքում, թողարկող վարկային կազմակերպությունը կրկին կարող է սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնել Կենտրոնական բանկ ոչ շուտ, քան նախորդ դիմումը մերժելու օրվանից 3 ամիս հետո:

7.15. Վարկային միություններն ու խնայողական միությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս: Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս կամ եթե փոխառության գումարը կազմում է առնվազն 30 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից 30 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի փոխառություն ներգրավելու դեպքում լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև նմանատիպ փոխառության ամբողջությամբ մարումը: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

7.16. Այն դեպքում, երբ վարկային միությունը կամ խնայողական միությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված փոխառություն, ապա այն պարտավոր է ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները մինչև 2012 թվականի հունվարի 1-ը: Եթե լիզինգային կազմակերպությունը, ֆակտորինգային կազմակերպությունը կամ ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված` մինչև 30 միլիոն ՀՀ դրամ գումարի փոխառություն, ապա նա պարտավոր է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը լրացնել նման փոխառության գումարը մինչև 30 միլիոն ՀՀ դրամ, կամ ավելացնել նման մասնակցի մասնակցությունը իր կանոնադրական կապիտալում մինչև 5 տոկոս, կամ ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները:

7.17. Վարկային կազմակերպությունները, երաշխիք (երաշխիքներ) տրամադրելու դեպքում, պարտավոր են ունենալ երաշխիքի տրամադրման և սպասարկման գործառույթը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն երաշխիքի տրամադրման և սպասարկման պայմանները:»:

7) 16.1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1.3. չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է վարկային կազմակերպության համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:»:

8) 16.2.8.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.2.8.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն ստորադաս փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և

2) փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և

3) փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և

4) փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և

5) փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:»:

9) 16.2.8.1-րդ կետից հետո լրացնել նոր 16.2.9-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«16.2.9. Սույն կանոնակարգի 16.2.4-րդ կետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,

1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

3) եթե բոլոր անձանց, այդ թվում` 16.2.4-րդ ենթակետում նշված կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:»:

10) 23-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

 

Ակտիվների տեսակները

Ռիսկի կշիռներ

(տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների

համար

1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

0

0

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

0

0

3. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով

0

-

4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող` Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ

0

0

5. Հայաստանի Հանրապետության դրամով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

0

-

6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի նկատմամբ

0

0

7. Արտարժույթով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

-

10

8. Ռեպո համաձայնագրեր, արժութային սվոպ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը կամ արժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է ռեպո կամ սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին

0

0

9. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, արժութային սվոպով վաճառված արժույթ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությունը

0

0

10. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202L որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»` համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից:

10

10

11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի), վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ

20

20

12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

20

20

13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, թղթակցային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ

20

30

14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և

կենտրոնական բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1) Ա-1 (Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ(ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1)

Ա-1 (Պ-1) 0

Ա-2 (Պ-2) 20

Ա-3(Պ-3) 50

Բ,Ս,Դ(ՆՊ) 100
Վարկանիշ չունեցող 100

15. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) 0 ԲԲԲ+(Բբբ1)-ԲԲԲ-(Բաա3) 20 ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) 50 Բ- (Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա1)-ից

Ա-(Ա3) 0

ԲԲԲ+(Բբբ1)-

ԲԲԲ-(Բաա3) 20

ԲԲ+(Բա1)-ից

Բ-(Բ3) 50

Բ- (Բ3)-ից

ցածր 100
Վարկանիշ չունեցող 100

16. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1) 0

Ա-2 (Պ-2) 20

Ա-3(Պ-3) 50

Բ,Ս,Դ (ՆՊ) 100
Վարկանիշ չունեցող 100

17. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա)-ից

ԱԱ- (Աա3) 0

Ա+ (Ա1)-ից

Ա-(Ա3) 20

ԲԲԲ+ (Բաա1)-ից

Բ-(Բ3) 50

Բ-(Բ3)-ից

ցածր 100

Վարկանիշ չունեցող 100

18. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

«Ա+»-ից «Բ -» 20 «Գ+»-ից «Գ -» 50 «Դ+»-ից «Դ -»100 «Ե+»-ից «Զ» 150 վարկանիշ չունեցող 100

«Ա+»-ից «Բ -» 30

«Գ+»-ից «Գ -» 75

«Դ+»-ից «Դ -» 150

«Ե+»-ից «Զ» 225
վարկանիշ չունեցող 150

19. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ

Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1) 0

Ա-2 (Պ-2) 20

Ա-3(Պ-3) 50

Բ,Ս,Դ (ՆՊ) 100

Վարկանիշ չունեցող 100

20. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա)-ից

ԱԱ- (Աա3) 0

Ա+ (Ա1)-ից

Ա-(Ա3) 20

ԲԲԲ+ (Բաա1)-ից

Բ-(Բ3) 50

Բ-(Բ3)-ից

ցածր 100

Վարկանիշ չունեցող 100

21. Վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումար

50

75

22. Վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով

50

-

23. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված 50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին

50

75

24. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

50

75

25. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
1) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
2) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված պահանջների ընդհանուր պորտֆելի 0.2%-ը:

75

110

26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

27. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ

100

150

28. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով

100

-

29. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ,
ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202-L որոշմամբ հաստատված
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ
գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»` չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ:

100

150

30. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 22-րդ կետում նշված ակտիվների

100

-

31. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր

100

150

32. Կանոնակարգ 14-ի 16.2.8.0 ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում վարկային կազմակերպության հիմնական կապիտալից

150

225

33. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1- 32 կետերում

100

150

11) 24-րդ կետից հանել «և վարկային քարտերի» բառերը:

12) 26-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

13) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ կետերում օգտագործվում են «Ստանդարտ և Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան, իսկ 18-րդ կետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:»:

14) 32-րդ կետում «13-րդ, 13.1-րդ և 14-րդ, 14.1-րդ» թվերը փոխարինել «14-17-րդ և 19-20-րդ թվերով:

15) Կանոնակարգ 14-ի Հավելված 3-ի վերնագրում և առաջին նախադասությունում «50» բառը փոխարինել «50/75» բառով:

16) Կանոնակարգ 14-ի Հավելված 3-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից` նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, և սույն որոշման 1-ին կետի 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. դեկտեմբերի 24
ք. Երևան