Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2011

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հունվարի 2011 թ.
ք. Երևան

թիվ 8-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 75 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության 19.01.2011թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

2011թ. հունվարի 20-ից ուժը կորցրած ճանաչել «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 75 լիցենզիան:

 

Նախագահ

Գ. Ամալյան