Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.47
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011070

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 2010 թ.

 թիվ 344-Ն

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.

 

Ֆինանսական ակտիվների տեսակը

Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում բոլոր սուբյեկտներով

Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում մեկ սուբյեկտով

1. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր   100 % 100 %
2. Կենտրոնական բանկում բացված հաշիվ

դրամային

100 % 100 %

արտարժութային

0,1 % 0,1 %
3. Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր   100 % 100 %
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի բանկային ավանդներ և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներ դրամային 100 % 20 %
արտարժութային 0,1 % 0,1 %
5. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ   3 % 3 %

6. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր

0,1 % 0,1 %
7. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր 0,1 % 0,1 %
8. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներ և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներ 0,1 % 0,1 %
9. Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներ 0,1 % 0,1 %

 

2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի իմաստով միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ է համարվում Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից տրված «Ա+» և ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա1» և ավելի բարձր կամ ԱՄ Բեստ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա» և ավելի բարձր վարկանիշը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի «Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանելու մասին» թիվ 149-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. դեկտեմբերի 24
ք. Երևան