Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.29/5(808) Հոդ.10
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2010 թ.

 թիվ 293-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ-800», «ԱՐՏԱՇԱՏ-2200», «ԱՆԻ-1050», «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ-125», «ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի հունվարի 10-ից շրջանառության մեջ դնել «Թորոս Ռոսլին-800», «Արտաշատ-2200», «Անի-1050», «Միսաք Մեծարենց-125», «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. նոյեմբերի 12
 ք. Երևան

 

 

 

Հավելված

 


Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 293-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. «Թորոս Ռոսլին-800» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը` «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունները տեղադրված են ամբողջ շրջագծով: Հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011», տեղադրված է հուշադրամի վերևի ձախ հատվածում:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից դրվագ: Կիսաշրջագծերով «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ» և «TOROS ROSLIN», իսկ ներքևի մասում` «800» մակագրություններն են:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  10000 դրամ
Մետաղը  ոսկի, 9000 
Քաշը  8,6 գ
Տրամագիծը  22,00 մմ
Դրամաշուրթը  ատամնավոր
Որակը  պրուֆ
Տպաքանակը  1000 հատ

 

1.2 «Թորոս Ռոսլին-800» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_1072

2. «Արտաշատ-2200» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի 4-րդ մայրաքաղաք` Արտաշատի 2200-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արտաշատ մայրաքաղաքի դիցուհին` Տիխվեն, աշտարակաձև թագով: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամի դարձերեսին հաղթության դիցուհի Նիկեի պատկերն է Արտախատա մետրոպոլիս հուներեն մակագրությունով: Հուշադրամը շրջագծով ձևավորված է քաղաքի պեղումների ժամանակ գտնված զարդաքանդակի գծագրությունով: Հուշադրամի ներքևի հատվածում մակագրված է «ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 2200»:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը  ոսկի 5850 
Քաշը  15,6 գ
Չափսերը  26,00 մմ
Դրամաշուրթը  հարթ
Որակը  հատուկ
Տպաքանակը  1000 հատ

 

2.1 «Արտաշատ-2200» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_1073

3. «Անի-1050» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի 12-րդ մայրաքաղաք` Անիի 1050-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Անի քաղաքի դարպասներից մեկի վրա պահպանված քաղաքի զինանշանը` հովազի կենդանակերպ խորհրդանիշը: Հովազի քանդակից վեր պատկերված է շրջանավոր վարդյակ, որը խորհրդանշում է հավերժություն: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Անիի Մայր տաճարը: Հուշադրամը շրջագծով ձևավորված է տաճարի արտաքին զարդաքանդակներից մեկի գծագրությունով: Հուշադրամի ներքևի հատվածում մակագրված է «ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 1050»:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը  ոսկի 5850 
Քաշը  15,6 գ
Չափսերը  26,00 մմ
Դրամաշուրթը  հարթ
Որակը  հատուկ
Տպաքանակը  1000 հատ

 

3.1 «Անի-1050» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_1074

4. «Միսաք Մեծարենց-125» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են աստղեր, լուսին և փետրագրիչ. «Սիրերգ» բանաստեղծության մեկնաբանությունն է: Վերևի հատվածում տեղադրված է հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, ներքևի մասում` հուշադրամի անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»:

Հուշադրամի դարձերեսին Մեծարենցի դիմանկարն է: Աջ հատվածում ուղղահայաց տեղադրված են «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ», «1886» և «1908» մակագրությունները:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  10000 դրամ
Մետաղը  ոսկի, 9000 
Քաշը  8,6 գ
Տրամագիծը  22,00 մմ
Դրամաշուրթը  ատամնավոր
Որակը  պրուֆ
Տպաքանակը  1000 հատ

 

4.1 «Միսաք Մեծարենց-125» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_1075

5. «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Միաբանությունում գտնվող գրապահոցը և 1775թ. մայիսի 30-ին կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը, որով ճանաչվում է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Թողարկման տարեթիվը` «2011», տեղադրված է ձախ հատվածում, իսկ անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի աջ մասում:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վիեննայում գտնվող միաբանության շքամուտքը և միաբանության նշանը: Մեջտեղի մասում ուղղահայաց տեղադրված են «ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ վերևի աջ մասում` «200-ամյակ» մակագրությունները:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը  արծաթ, 9250 
Քաշը  33,6 գ
Տրամագիծը  40,00 մմ
Դրամաշուրթը  ատամնավոր
Որակը  պրուֆ
Տպաքանակը  500 հատ

 

5.1 «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ներմուծեք նկարագրությունը_1076