Գլխավոր տեղեկություն
Համար
N 1760-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2011-23.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.66
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1760-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինները

Կատարման ժամկետը

Ֆինանսական
ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

1. «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի նպատակը Հայաստանում սեյսմիկ դիտարկումների (սեյսմիկ, երկրադինամիկական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլն) ցանցերի արդիականացումը և զարգացումն է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար, տվյալների փոխանակման ցանցի զարգացումը, սեյսմաբանական, սեյսմակայուն շինարարության, շրջակա միջավայրի, միջուկային փորձարկումների մոնիթորինգի և սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների համար տվյալների բարձրորակ բազայի ստեղծումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ. ապրիլ

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 154 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 10-րդ ենթակետ, 16-րդ կետի 9-րդ, 15-րդ ենթակետեր,
40-րդ կետի 1-ին, 10-րդ ենթակետեր

 

Հայաստանում գործող տարածքային սեյսմիկ կայաններն ու երկրաֆիզիկական, երկրաքիմիական դիտակայանների սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես հնացած են, լիովին չեն համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին:

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվեն`
-սեյսմաչափության, երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից սեյսմիկ մոնիթորինգի անցկացումը,
-Հայաստանի համար բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հիմնարար և կիրառական հետազոտությունների անցկացման համար տվյալների բարձրորակ բազայի ստեղծումը,
-տվյալների հավաքման և մշակման կենտրոնի կատարելագործումը և տարածքային սեյսմոլոգիական, երկրաբանական, երկրաֆիզիկական տվյալների արագ փոխանակումը Հայաստանի սահմաններում և դրանցից դուրս,
-սեյսմիկ կայանների և հեռաչափական սեյսմոլոգիական ցանցերի սարքային, ծրագրային ապահովման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, տվյալների մշակման և վերլուծության մեթոդոլոգիայի բարելավումը

       

2. «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառա-վարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմերի» 1994 թ. տարբերակում (ՀՀՇՆ II-2.02.94) սեյսմիկ վտանգի մակարդակը որոշվում էր Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման 1:500000 մասշտաբի ոչ լիարժեք` սխեմատիկ քարտեզով, որը կազմված էր դետերմինիստական եղանակով և դրան կից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկով:

Նշված նորմերի վերամշակված և արդեն հաստատված նոր տարբերակում (ՀՀՇՆ II-6.02. 2006) արտացոլված է նախկին քարտեզը, որը չի բավարարում նոր նորմերին:

Նախատեսվող քարտեզը պետք է համապատասխանի հաստատված «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր» ՀՀՇՆ II-6.02.2006-ի դրույթներին:

Ծրագրով ակնկալվում է մշակել ՀՀ տարածքի ընդհանուր սեյսմիկ գոտևորման նոր քարտեզ քաղաքաշինական ՀՀՇՆ II-6.02.2006 նորմերում ներդնելու համար և բարելավված սեյսմիկ վտանգի գնահատում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

2011 թ.
մայիս

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 32 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետ,

16-րդ կետի
11-րդ ենթակետ

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրին հավանություն տալու մասին»
N 392 որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխությունները, իրավական ակտերում կատարված փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություններ կատարել որոշման մեջ:

Արդյունքում ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին, կհստակեցվեն նրա առանձին դրույթները` ըստ կատարողների և կատարման ժամկետի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ.
հունիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 3-րդ,
5-րդ ենթակետեր

4. «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմա-շրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմամիկրոշրջա-նացման և սեյսմիկ ռիսկի քարտեզների հաստատման կարգը հաստատելու և սեյսմաշրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն-ներին ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ներկայումս սահմանված չէ սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնա-հատման քարտեզները հաստատման ներկայացնելու կարգ, և շատ քարտեզներ կիրառվում են առանց լիազոր մարմնի կողմից հաստատման:

«Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 19 հոկտեմբերի 2006 թ-ի N 1581-Ն որոշման, որից հետո Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանը կներկայացվի սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համատեղ հաս-տատմանը կներկայացվի սեյսմիկ շրջանացման աշխատանքների իրականացման կարգը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ.
հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 5-րդ ենթակետ, 15-րդ կետի 2-րդ, 5-րդ ենթակետեր,
20-րդ կետի 8-րդ ենթակետ

 

Արդյունքում կսահմանվի սեյսմիկ գոտևորման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն և սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների բարելավում:

Միաժամանակ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը գնումների ներկայացվում են փաթեթով, իսկ դրանում ներառված առանձին աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման և տեխնիկական պահանջների վերաբերյալ գնումներում հաղթող կազմակերպությունը հաճախ պատվիրում է համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող կամ տեխնիկական միջոցների չտիրապետող ենթակապալառու կազմակերպությունների:

       
 

Արդյունքում, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների սահմանափակման ու կրճատման քաղաքականությունը, կսահմանվեն քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա ինժեներական հետազննություն-ների բաղկացուցիչ գործունեության տեսակ հանդիսացող սեյսմաշրջա-նացման աշխատանքների համար սահմանել սեյսմաշրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջներ:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն, սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների բարելավում, սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքների բարելավում:

       

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրին հավանություն տալու մասին» N 429 որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել նաև փոփոխություններ կատարել նշված որոշման մեջ:

Արդյունքում, ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կհստակեցվեն նրա առանձին դրույթներն ու խնդիրները` ըստ կատարողների և կատարման ժամկետների, ծրագիրը կբարեփոխվի և կհամապատասխանեցվի հայեցակարգին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ.
օգոստոս

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 3-րդ,
5-րդ ենթակետեր

6. «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հան-րապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լուծում է պահանջում հետևյալ հիմնախնդիրը`

   - քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում սեյսմիկ ռիսկի և տարածքների սեյսմիկ վտանգի գործոնների լիարժեք արտացոլումը,

   - երկրաշարժերի սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսումն ու գնահատումը,

   - շենքերի և շինությունների կառուցման ու շահագործ-ման հետ կապված սեյսմիկ անվտանգության պահանջների ապահովումը,

  - սեյսմիկ ազդեցությունից տարածքների և բնակչու-թյան պաշտպանությանն առնչվող այլ հարցերի լուծումը:

Արդյունքում կկատարվի հայեցակարգի ռազմավարական նպատակներից երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերում` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ:

ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշի-նության նախարարություն

2011 թ.
 սեպտեմ-բեր

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 8-րդ,
9-րդ ենթակետեր, 13-րդ կետ, 14-րդ կետի 6-րդ, 8-րդ ենթակետեր,
16-րդ կետի 3-րդ, 12-րդ ենթակետեր,
20-րդ կետի 6-րդ, 8-րդ ենթակետեր,
40-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետեր

 

Որոշման ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատում և դրա արդյունքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսում, հեռանկարում` սեյսմիկ ռիսկի նվազեցում:

       

7. «Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջին փուլ է հանդիսանում սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը: Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմա-կայունությամբ: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան առկա սեյսմիկ վտանգի մակարդակը, փաստորեն, երկրի ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:

ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ. հոկտեմբեր

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 31 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետեր,
16-րդ կետի 2-րդ, 12-րդ, 13-րդ,
14-րդ, 15-րդ ենթակետեր,
20-րդ կետի 6-րդ ենթակետ, 40-րդ կետի 6-րդ ենթակետ

 

Շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահա-տումը շենքի վարքի կանխատեսումն է ուժեղ երկրաշարժի դեպքում` սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկու-թյունների մշակում, հեռանկարում` սեյսմիկ աղետների հնարավոր վնասի իրական նվազեցում:

Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից է պետական հատուկ միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակումը մինչև 1989 թ. կառուցված բնակելի, հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի նոր մակարդակին համապատասխանեցնելու ճանա-պարհով` հաշվի առնելով դրանց բարձր խոցելիությունը սեյսմիկ վտանգի թերագնահատման և ցածր որակի շինարարության պատճառներով:

Գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը և սեյսմիկ ռրսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար:

       
 

Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների

առաջին փուլի համակարգված իրականացում:

Ծրագրի հաջող իրականացումը հնարավորություն կտա գնահատելու Հայաստանի Հանրապետության տարածքի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիությունը` ըստ ժամանակացույցի:

       

8. «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում դրույթներ են նախատեսված բնական և տեխնածին հնարավոր աղետներից բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, բայց նրանցում անտեսվում են բնական աղետներից Հայաստանի համար ամենակործանարարի` երկրաշարժից բնակչության և շենքերի ու շինությունների պաշտպանությանն ուղղված` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները:

Սեյսմիկ անվտանգության համա-կարգի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի երկրաշարժի հնարավոր հետևանքների կանխարգելման ու պատրաստվա-ծության գերակայության ապահով-մանը հետևանքների վերացման նկատմամբ, առավել վտանգավոր տարածքներում հավանական սեյսմիկ ռիսկի հաշվառմանը` արտահայտված տնտեսական կորուստների և վնասների գնահատման քանակական և որակական չափանիշներով:

Անհրաժեշտ է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներառել արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:

Որոշումն ընդունվելու դեպքում ակնկալվում է`
- քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներառված սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբի գնահատումների, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- գոյություն ունեցող սեյսմիկ ռիսկի առաջացման առանձին գործոններով պայմանավորված` սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման եղանակների կիրառում,
- սեյսմիկ ռիսկի գումարային գնահատման նոր եղանակի և համակարգչային ծրագրի մշակում,
 - սեյսմիկ ռիսկի առաջացման հնարավոր բոլոր գործոնների հաշվառմամբ սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման նոր եղանակների և համակարգչային ծրագրի մշակում:

ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշի-նության
 նախարարություն

2011 թ. նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 8-րդ ենթակետ, 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 6-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետեր

9. «Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գոյություն ունեն սեյսմիկ ռիսկի առաջացման առանձին գործոններով պայմանավորված` սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման եղանակներ: Առկա է գումարային սեյսմիկ ռիսկի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը` սեյսմիկ ռիսկի բազմագործոնային գնահատման համար:

Սեյսմիկ ռիսկի առաջացման հնարավոր բոլոր գործոնների հաշվառմամբ սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման նոր եղանակների մշակման և համակարգչային ծրագրավորման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի առավել ճշգրիտ գնահատում և քարտեզագրում, սեյսմիկ ռիսկի գնահատման եղանակների կատարելագործում:

ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարություն

2011 թ. նոյեմբեր

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 2 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 20-րդ կետի 9-րդ ենթակետ

10. «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի նպատակն է բնակչության հետ տարվող աշխատանքների բարեփոխումները նոր մոտեցումներով` ուսուցողական նյութերի, պաստառների, ծալաթերթիկների մշակում, տպագրում, առաջատար երկրների փորձի կիրառում և տեղայնացում, միջազգային նորմերին համապատասխան ուսուցման ժամանակակից բազայի ստեղծում:

Սեյսմիկ անվտանգության համակարգի հիմնական խնդիրներից են` պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը և բնակչության ուսուցումը:

Ծրագրով ակնկալվում է`
- Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում բնակչության իրազեկության բարձրացում, սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ վարքականոնների ուսուցում միջազգային ժամանակակից նորմերին համապատասխան` դիմակայելու սեյսմիկ աղետին` իրազեկվածության բարձրացման և ուսուցման ճանապարհով, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների պատրաստում` սեյսմիկ ռիսկի և աղետի կառավարման հարցերով,
- աղետների բժշկության կազմակերպման նպատակով բուժանձնակազմի վերապատրաստումներ և բժշկական մասնագիտացված հիմնարկների նախապատրաստում` համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ,
- երկրաշարժի ազդեցության հետ կապված բնակչության սոցիալ-հոգեբանական վերականգնման բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն և նոր մոտեցումների տեղայնացում:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Երևան քաղաքի տարբեր տարիքի իրազեկված և ուսուցանված բնակչությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դիմակայելու ուժեղ երկրաշարժերին: Ծրագիրը նախադեպ կլինի Հայաստանի Հանրապետության մարզերում, ավելի քիչ ծախսերով, նմանատիպ ծրագրերի իրականացման համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբեր

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 37 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 13-րդ կետ, 16-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 18-րդ կետի 1-ին, 5-րդ ենթակետեր, 19-րդ կետ, 20-րդ կետի 5-րդ ենթակետ, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ, 12-րդ ենթակետեր

11. «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից է երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերում` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարությունը ներառում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում նախապատրաստվածության և կանխարգելման գերակայության ապահովումը երկրաշարժերի հետևանքների վերացման նկատմամբ:

Նախագծի գլխավոր նպատակը «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումն է ծրագրային փաստաթղթերում: Այս միջոցառումն արդիական է` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման հավելվածի 785-րդ կետը, որում նշվում է, որ «կարևորվում է քաղաքաշինական նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումը և շենքերի ու կառուցվածքների սեյսմակայունությանը և հուսալիության ապահովմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը»:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գնահատված սեյսմիկ ռիսկ, հեռանկարում` սեյսմիկ խոցելիության նվազեցում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2012 թ. հունվար

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետ, 14-րդ կետի 8-րդ ենթակետ, 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 6-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետեր

12. «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախատեսվող օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ:

Առաջարկվում է օրենքից հանել այլ օրենքներով կարգավորվող դրույթներ և ավելացնել սեյսմիկ անվտանգությանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բարեփոխում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ. փետրվար

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 3-րդ, 5-րդ ենթակետեր

13. «Սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման պլանների մշակման, դրանցով նախատեսվող ուսումնավարժանքների անցկացման, անհրաժեշտ պահուստային ֆոնդերի ստեղծման և դրանց արդյունավետ տեղաբաշխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից է երկրաշարժերից բնակչության պաշտպանության միջոցառումների մշակումը, դրանցով նախատեսվող պլանային ուսումնավարժանքների անցկացումը:

Սեյսմիկ անվտանգության համակարգի պատրաստականության ապահովմանն ուղղված առաջնահերթ գործողություններն են`

- երկրաշարժերին արագ և օպերատիվ արձագանքման համակարգի հիմնումը, ուժեղ երկրաշարժերից պաշտպանության հանրապետական, մարզային և համայնքային պլանների մշակումը` հաշվի առնելով երկրաշարժի հնարավոր բոլոր զարգացումները, երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ապահովման համար անհրաժեշտ պահուստային ֆոնդերի ստեղծումը և առավել արդյունավետ տեղաբաշխումը, արագ արձագանքման և վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետ նախապատրաստումը,
- բնակչության առողջության պահպանման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ծագման ու տարածման կանխարգելման նպատակով կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, վարակիչ հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և կարանտինի սահմանումը:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է արտակարգ իրավիճակներին, մասնավորապես, երկրաշարժերին արագ արձագանքման արդյունավետ կազմակերպում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2012 թ.
մարտ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 13-րդ կետ, 14-րդ կետի 9-րդ ենթակետ, 16-րդ կետի 5-րդ, 10-րդ, 15-րդ ենթակետեր, 17-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ ենթակետեր, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ, 11-րդ ենթակետեր

14. «Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գոյություն ունեն ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման տեխնոլոգիաներ, բայց ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը սեյսմիկ վտանգի բազմագործոնային գնահատման համար:

Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար նոր պարամետրերի կիրառմամբ կատարելագործված եղանակների կիրառում և, արդյունքում, սեյսմիկ ռիսկի նվազեցում, ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման եղանակների կատարելագործում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ. ապրիլ

Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 1.5 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետ, 14-րդ կետի 1-ին ենթակետ

15. «Սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նկատի ունենալով, որ 1988 թվականից հետո հանրապետությունում սեյսմիկ պայմանները վերանայվել են, և վտանգի մակարդակը բարձրացվել է առնվազն մեկ բալով, իսկ մինչ այդ Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմակայունությամբ, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների կարևորությունը պետության կայուն զարգացման գործում, սեյսմիկ ռիսկի նվազեցման արդիականությունը` առանձնահատուկ ուշադրության են արժանի սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները` շենքերի ու շինությունների ուժեղացման միջոցառումների, անհրաժեշտության դեպքում, նաև վերակառուցման ծրագրերը ներկայացնելու համար: Այսպիսի զանգվածային գնահատումներ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չեն եղել:

Որոշման ընդունմամբ կկարգավորվի սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմումը և, ըստ առաջնահերթությունների ու ֆինանսական միջոցների հայթայթման շահագրգիռ մեխանիզմների ներդրմամբ, ծրագրավորված կիրականացվեն սեյսմիկ խոցելիության նվազեցման, բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման ծրագրերը ներկայացնելը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2012 թ.
մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 16-րդ կետի 2-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետեր, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր

16. «Մինչև 1989 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման միջնաժամկետ ծրագրերի մշակման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` շենքերի և կառույցների սեյսմակայունության ապահովմանը, երկրաշարժի հնարավոր հետևանքների կանխարգելման ու պատրաստվածության գերակայության ապահովմանը հետևանքների վերացման նկատմամբ:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարությունը ներառում է ուրբանիզացված տարածքների խոցելիության նվազեցումը` ներառելով ներկայումս կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, մայրաքաղաքի բազմաբնակարան (հատկապես 5 և ավելի հարկայնությամբ) ավելի քան 3500 բնակելի շենքերի մանրամասն հետազոտումն ու սեյսմիկ խոցելիության գնահատումը, սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակումը: Անհրաժեշտ է բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում` կախված սեյսմիկ ռիսկի գոտիների տեղակայումից:

Որոշման ընդունմամբ կիրականացվեն սեյսմիկ խոցելիության նվազեցման, բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման ծրագրեր:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ բնակավայրերի սեյսմիկ ռիսկի ծրագրավորված նվազեցում, սեյսմիկ ռիսկի նվազեցման պլանավորում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2012 թ.
հունիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 3-րդ կետ, 14-րդ կետի 5-րդ ենթակետ, 16-րդ կետի 2-րդ, 13-րդ, 15-րդ ենթակետեր, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր

17. «Երևան քաղաքի երկրաշարժի վաղ ազդարարման համակարգի ստեղծում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երևանի վաղ ազդարարման համակարգի (այսուհետ` ԵՎԱՀ) գլխավոր նպատակն է ավերիչ երկրաշարժի մասին նախազգուշացնող ազդանշանների հաղորդման ապահովումը բնակչությանը և քաղաքապետարանի (տեղական ինքնակառավարման մարմինների) արտակարգ իրավիճակների կառավարման և ռիսկի նվազեցման բաժինների պաշտոնյաներին` ավտոմատ անջատելով տարածաշրջանի կենսաապահովման գծերը, ինչպիսիք են` ջերմային էլեկտրակայանները, հիդրոէլեկտրակայանները, գազամատակարարման կայանները և այլն:

Երևան քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում և սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրը Հայաստանի մայրաքաղաքի համար հատուկ կարևորություն է ներկայացնում: Հաշվի առնելով հատուկ և կարևոր օբյեկտների առկայությունը և բնակչության բարձր խտությունը` երկրաշարժի վտանգը լուրջ սպառնալիք է: Վաղ ազդարարման համակարգի ստեղծումը կնվազեցնի մարդկային և նյութական կորուստները: Երևան քաղաքի երկրաշարժի վաղ ազդարարման համակարգի ստեղծումը կապահովի ավերիչ երկրաշարժի մասին նախազգուշացումը:

Ստեղծվող ԵՎԱՀ-ը հիմնված է էլեկտրամագնիսական ալիքների (~300000 կմ/վ) և սեյսմիկ ալիքների (~4 կմ/վ) տարածման արագությունների տարբերության հիման վրա: ԵՎԱՀ-ը կներառի 14 դաշտային սեյսմիկ կայաններ, որոնք կտեղադրվեն քաղաքից 30 կմ շառավղի վրա և կհաղորդեն նախազգուշացնող ազդանշան:

Ծրագրով ակնկալվում է Երևան քաղաքի վաղ ավտոմատ ազդարարման հնարավորություն` սեյսմիկ ռիսկի նվազեցում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ. հուլիս

Ֆինանսավոր-ման մոտավոր ծավալը սարքավորումներ ձեռք բերելու համար` 300 մլն դրամ

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 2-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ ենթակետ

18. «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից են սեյսմիկ անվտանգության համակարգում ընդգրկված պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փոխհամագործակցության հետագա զարգացումը, սեյսմիկ անվտանգության համակարգի կառավարման կազմակերպումը:

Պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության տեղեկատվության ապահովման նպատակով անհրաժեշտ է խթանել համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը գիտական հիմնարկների միջև` սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության կազմակերպման հարցերով:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են սեյսմիկ պաշտպանության ոլորտում շահագրգիռ մարմինների համակարգված աշխատանքներ, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն առնչվող հարցերում պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և գիտական և այլ կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ. օգոստոս

Ֆինանսավորում չի պահանջվում:

 ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետ, 14-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2012, N 1286-Ն 20.10.2012, N 1760-Ն
08.09.2011, N 1282-Ն 23.09.2011, N 1760-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան