Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.381
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 296-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ տպված անձնագրերն ուղարկելու առավելագույն ժամկետների ցանկը (կցվում է)».

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 14.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու դիմում ընդունելուց հետո սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ժամկետներում դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից ստացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո անձնագիրը պատրաստում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում 5 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն կանոնադրության 15-րդ կետով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անձնագիրն ստանալուց հետո սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ժամկետներում ուղարկում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:».

3) որոշումը լրացնել նոր ցանկով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 28
Երևան


 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 296-Ն որոշման

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության 1998

թվականի դեկտեմբերի 25-ի

N 821 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՏՊՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

   

NN
ը/կ

Ներկայացուցչությունը

Ժամկետները (օր)

 1.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)

15

 2.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)

15

 3.

Արաբական Միացյալ Էմիրություններ

10

 4.

Արգենտինայի Հանրապետություն

15

 5.

Բելառուսի Հանրապետություն

10

 6.

Բելգիայի Թագավորություն

10

 7.

Բուլղարիայի Հանրապետություն

15

 8.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն

15

 9.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

15

 10.

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

15

 11

Թուրքմենստան

15

 12.

Իսպանիայի Թագավորություն

15

 13.

Իտալիայի Հանրապետություն

10

 14.

Իրանի Իսլամական Հանրապետություն

15

 15.

Լեհաստանի Հանրապետություն

15

 16.

Լիբանանի Հանրապետություն

10

 17.

Կանադա

15

 18.

Հնդկաստանի Հանրապետություն

15

 19.

Հունաստանի Հանրապետություն

10

 20.

Ղազախստանի Հանրապետություն

15

 21.

Ճապոնիա

15

 22.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

15

 23.

Նիդերլանդների Թագավորություն

10

 24.

Շվեյցարիայի Համադաշնություն

15

 25.

Չեխիայի Հանրապետություն

15

 26.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

15

 27.

Ռումինիա

15

 28.

Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)

5

 29.

Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ)

10

 30.

Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով)

10

 31.

Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)

10

 32.

Սիրիայի Արաբական Հանրապետություն

10

 33.

Վրաստան

10

 34.

Ուկրաինա

15

 35.

Քուվեյթի Պետություն

 15

 36.

Ֆրանսիայի Հանրապետություն

10

»: 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան