Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.01.2011-05.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.18/38(628) Հոդ.614
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 557-Ն

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1731-Ն)

2. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 30.12.10 N 1731-Ն)

3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 4-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ վերապահելու մասին» N 149 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 9
Երևան