ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1351-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին մարզագույք տրամադրելու նպատակով մարզագույք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,965.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (որից՝ 5620.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով և 345.0 հազ. դրամը` «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.12.10 N 1777-Ն)
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերումը և Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին տրամադրումը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 27 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցի համար ձեռք բերվող մարզագույքի
NN |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Գույքի քանակը |
Միավորի գինը (դրամ) |
Գումարը |
1. |
Ըմբշամարտի գորգ՝ ծածկոցով (12 մ x 12 մ) |
լրակազմ |
1 |
1700000 |
1700000 |
2. |
Ըմբշամարտի խրտվիլակ |
հատ |
2 |
84000 |
168000 |
3. |
Ծանրաձող՝ մարզումային (տղամարդկանց, 183 կգ, օլիմպիական) |
լրակազմ |
1 |
498000 |
498000 |
4. |
Էլեկտրոնային կշեռք |
հատ |
1 |
78000 |
78000 |
5. |
Մարզասարք |
հատ |
1 |
495000 |
495000 |
6. |
Շախմատի սեղան |
հատ |
10 |
33000 |
330000 |
7. |
Շախմատի քարեր |
հատ |
10 |
19500 |
195000 |
8. |
Թենիսի սեղան |
հատ |
2 |
185000 |
370000 |
9. |
Սեղանի թենիսի ցանց՝ ամրակներով |
հատ |
2 |
15000 |
30000 |
10. |
Սեղանի թենիսի ռակետ |
հատ |
8 |
10000 |
80000 |
11. |
Սեղանի թենիսի գնդակ |
հատ |
100 |
400 |
40000 |
12. |
Մագլցման պարան |
հատ |
2 |
54000 |
108000 |
13. |
Մարմնամարզական պատ |
հատ |
4 |
84000 |
336000 |
14. |
Մարմնամարզական նստարան |
հատ |
6 |
65000 |
390000 |
15. |
Բասկետբոլի զամբյուղ |
հատ |
8 |
37000 |
296000 |
16. |
Վոլեյբոլի ցանց |
լրակազմ |
1 |
327000 |
327000 |
17. |
Հանդբոլի դարպաս |
լրակազմ |
1 |
470000 |
470000 |
18. |
Հանդբոլի դարպասի ցանց |
զույգ |
1 |
54000 |
54000 |
Ընդամենը |
5965000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2010, N 1777-Ն | 24.02.2011, N 1351-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|