Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.04.2011-06.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.30/18(821) Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 855-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 855-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքաշինության բնագավառում մասնագետները որակավորվում են ըստ հետևյալ բնագավառների`

1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն կամ շինարարություն, շինարարական շինվածքների և կոնստրուկցիաների արտադրություն կամ շինարարություն և ճարտարապետություն,

բ. փոխադրումների կազմակերպում ու կառավարում կամ տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում կամ թունելներ և կամուրջներ կամ ավտոճանապարհներ, երկաթուղային տրանսպորտի շահագործում, երկաթուղային ուղիների շահագործում,

գ. ատոմային էլեկտրական կայաններ և սարքավորումներ կամ էլեկտրաէներգետիկա կամ էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ կամ էլեկտրակայաններ կամ ջերմային էլեկտրակայանների շինարարություն կամ ինժեներ էներգետիկ կամ տեխնիկ էլեկտրիկ,

դ. քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում կամ ջերմագազամատակարարում և օդափոխություն կամ ջերմային կայաններ կամ գազային տնտեսություն կամ արդյունաբերական ջերմաէներգետիկա,

ե. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոկայաններ և ջրամբարներ,

զ. ռադիոֆիզիկա կամ ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա կամ կիսահաղորդիչների ֆիզիկա և էլեկտրոնիկա կամ հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ կամ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա կամ ռադիոկապ.

2) ինժեներական հետազննում` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում կամ հողաբարելավում և հողային կադաստր կամ հողաշինարարություն և հողային կադաստր,

բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոտեխնիկ կամ ջրաօդերևութաբանություն,

գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. փորձագետ կոնստրուկտոր,

բ. երկրաբան կամ հիդրոերկրաբան,

գ. տնտեսագետ-շինարար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 23
Երևան