ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1706-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1496-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին և 2-րդ կետերի 4-րդ սյունակում «2011 թ. հունիս» բառերը փոխարինել «2012 թ. սեպտեմբեր» բառերով.
2) 3-րդ և 4-րդ կետերի 4-րդ սյունակում «2012-2014 թթ.» բառերը փոխարինել «2013-2015 թթ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 27 |