ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2010 թվականի N 1159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում «Կ. Վարդանյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության ինֆորմացիոն տեխնոլոգիաների ճյուղային միության տնօրեն» բառերը փոխարինել «Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» ճյուղային միության նախագահ» բառերով, «Ռ. Նալբանդյան - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ» բառերը` «Գ. Ղարիբյան - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ» բառերով, «Ա. Աղբալյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը` «Ռ. Աբրահամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|