Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 դեկտեմբերի 2010 թ.

        ք. Երևան

 թիվ 92-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթում հաղթող ճանաչելու մասին

 

Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 18.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը։

Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։

27.10.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։

16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.

Անուն, ազգանուն

Քվեարկության արդյունքը

Գրիգոր Ամալյան

6

Ժիրայր Դադասյան

6

Կորյուն Առաքելյան

6

Սիմավոն Անդրեասյան

6

Արամ Մելքոնյան

6

Արմեն Մկրտչյան

6

Արա Թադևոսյան

6

Հայկ Քոթանյան

6

 

Ընդամենը` 48

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթում հաղթող ճանաչել «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը:

 

Նախագահ

Գ. Ամալյան