Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1649-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 19,250.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոն հիմնադրելու գործարար ծրագրի կազմման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր` որպես աշխատանքների վերջնական կատարող համարելով գերմանական «Էռսամ ընդ Գոտվալդ ԳբՌ» ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան