ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
թիվ 86-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1 մրցույթում հաղթող ճանաչելու մասին
Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 20.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը։
Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։
27.10.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության արդյունքը |
Գրիգոր Ամալյան |
6 |
Ժիրայր Դադասյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
6 |
Սիմավոն Անդրեասյան |
6 |
Արամ Մելքոնյան |
6 |
Արմեն Մկրտչյան |
6 |
Արա Թադևոսյան |
6 |
Հայկ Քոթանյան |
6 |
Ընդամենը` 48 |
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է՝
Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1 մրցույթում հաղթող ճանաչել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությանը:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|