Գլխավոր տեղեկություն
Համար
N 417-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.03.18/2(19) Հոդ.4
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2011

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

21 փետրվարի 2011 թ.

N 417-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով`

1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 15-րդ կետում «Կ.Արեյանի» և «Ս.Դանիելյանի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վ.Առաքելյանի» և «Մ.Հասրաթյանի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում «Կամո Արեյան», «Սամվել Դանիելյան» և «Տիգրան Աբրահամյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վահագն Առաքելյան», «Միքայել Հասրաթյան» և «Գևորգ Հակոբյան» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը լրացնել.

«Արմեն Ամիրյան Երևան քաղաքի ավագանու անդամ

Ջիվան Պողոսյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով.

4) որոշման N 2 հավելվածում «Սամվել Դանիելյան», «Ֆրունզիկ Բասենցյան», «Էդուարդ Գասպարյան» և «Տիգրան Աբրահամյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Միքայել Հասրաթյան», «Սամվել Մհերյան», «Էդուարդ Բարսեղյան» և «Գևորգ Հակոբյան» բառերով:

 2. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել` «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

 Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան