«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2011 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատելու մասին թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կարգի 5-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հաշվի առնելով գրավատան գտնվելու վայրը` գրավատանը ծանուցումը կարող է տրվել նաև հեռախոսի (հեռախոսագրի) միջոցով:»:
2) Կարգի 8-րդ կետի առաջին պարբերությունում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով:
3) Կարգի 8-րդ կետը 29-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կարգի իմաստով իրացման ենթակա գրավ է համարվում գրավի այն առարկան, որի բռնագանձման մասին պարտապանը ծանուցվել է:»:
4) Կարգի 8-րդ կետից հանել վերջին 9 պարբերությունները:
5) Կարգի հավելված 2-ից հանել ձև թիվ 2 հաշվետվության «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ» աղյուսակը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. փետրվարի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|