Գլխավոր տեղեկություն
Համար
N 1693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2010-07.03.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ.1555
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1693-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

(2010-2020ԹԹ.)

 

 

Երևան, 2010 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության ներդՐման գործողությունների ծրագիր

(2010-2020 թթ.)

 

NN
ը/կ

Գործողություն

Նպատակ և համառոտ նկարագրություն

Նախապայման

Ակնկալվող արդյունք

Վերջնաժամկետ

Պատասխանատու հաստատություն

1

2

3

4

5

6

7

1.

ԻՐԱՎԱԿԱՆ ՄՈՏԱՐԿՈՒՄ          

1.1

Տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության մասին օրենքի մշակում

Պետք է մշակել նոր օրենք. ա) տեխնիկական կանոնակարգման գործառույթը ստանդարտացումից առանձնացնելու,
բ) տեխնիկական կանոնակարգումը կարգավորված ոլորտում համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության հետ կապելու նպատակով: Այս օրենքը պետք է համահունչ լինի (ԵՀ) թիվ 768/2008 որոշման և (ԵՀ) թիվ 765/2008 կանոնակարգի հետ: Այն կփոխարինի համապատասխանության գնահատման ներկայիս օրենքը: Շուկայի վերահսկողության պահանջները նաև կարող են արտացոլվել Շուկայի վերահսկողության մասին առանձին օրենքում:

 

 

Օրենքի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.2

Արդյունաբերական ապրանքների տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների օրենսդրական մոտարկման համար արդյունաբերական առաջնային ոլորտների ընտրություն
Identification

Ընտրված արդյունաբերական ապրանքների համար տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների օրենսդրական մոտարկում

 

Առաջնային արդյունաբերական ոլորտների ցանկ

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ԽՀԱԱՀ միջգերատեսչական հանձնաժողով, ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.3

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման մասին օրենքի մշակում

Մշակել նոր օրենք միջազգային ուղենիշներին, ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտին և (ԵՀ) թիվ 765/2008 կանոնակարգին համապատասխան և ապահովել հավատարմագրման մարմնի անկախությունը

-

Օրենքի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.4

Ստանդարտացման մասին օրենքի մշակում

Ստանդարտացման մասին ներկայիս օրենքը փոխարինել նոր օրենքով, ըստ որի ստանդարտացման գործընթացը և կառավարումը պետք է լինեն անկախ, որը ստանդարտացման հիմնական շահագրգիռ կողմերի հավասարակշռված ներկայացուցչության հնարավորություն է տալիս և, որը կազմակերպված է միջազգային պահանջներին համապատասխան

-

Օրենքի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.5

Չափագիտության մասին օրենքի մշակում

Չափումների միասնականության ապահովման մասին ներկայիս օրենքը փոխարինել նոր օրենքով, որով
ա) ստեղծվում է չափագիտության նոր ենթակառուցվածք,
բ) հստակորեն նկարագրվում և տարանջատվում են գործողությունները գիտական, արդյունաբերական և օրենսդրական չափագիտության բնագավառներում,
գ) տեսակի հաստատումը և չափման գործիքների ստուգաչափումը դարձվում են համահունչ ՕՉՄԿ-ի առաջարկություններին և դ) չափածրարված արտադրանքի չափագիտական հսկողության պահանջները համապատասխան են Եվրոպական դիրեկտիվներին

-

Օրենքի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.6

Առկա տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորում

Առկա տեխնիկական կանոնակարգերը, որոնք ընդունվել են Ստանդարտացման մասին ներկայիս օրենքի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1149-Ն որոշման հիման վրա, պետք է վերանայել, ենթարկել վերլուծության, պետք է որոշարկել գործող կանոնակարգերի փոխարինման կամ լրամշակման կամ նոր կանոնակարգերի մշակման անհրաժեշտությունը, պետք է պլանավորել նոր իրավաբանական տեքստի մշակումը, պետք է ընտրել տեխնիկական կանոնակարգերը ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում և մասնանշել ԵՄ մոտարկման համար:

Կախված է 2.2.4 գործողությունից

Վերանայման հաշվետվություն

Տեխնիկական կանոնակարգերի վերանայման կառավարական ծրագիր

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

 

 

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ

1.7

ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագրի արդիականացում

ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագիրը պետք է արդիականացնել այնպես, որ ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում տեխնիկական կանոնակարգերի մոտարկումն ավարտվի 2013թ.

 

Արդիականացված ԵՄ համընդհանուր օրենսդրությանը ազգային օրենսդրության մոտարկման ազգային ծրագիր

գործողությունների ծրագրի ընդունումից
13 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ

1.8

Համապատասխանության գնահատման և Ստանդարտացման մասին ներկայիս օրենքների հիման վրա Էկոնոմիկայի նախարարի հրամանների վերանայում

Ներկայիս երկու օրենքները Էկոնոմիկայի նախարարին իրավունք են տալիս սահմանել ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում կատարման ենթակա պահանջներ և ընթացակարգեր: Պետք է վերացնել միջազգային ստանդարտներին և փորձերին հակասող անգործածելի պահանջները:

 

Վերանայման հաշվետվություններ

 

Հրամանների նախագծեր

 

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

1.9

Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկի թարմացում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1149-Ն որոշումը պետք է լրամշակել 1.5-րդ կետի գործողությամբ նախատեսված վերլուծության արդյունքների համաձայն:

 

 

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ, ՍԲՍ ԱԽ

1.10

Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ հայերեն լեզվով անվանումների, միավորների և չափման սանդղակների անվանումների ու պայմանանիշերով ներկայացման, ինչպես նաև դրանց կիրառման կանոնների վերաբերյալ

Պետք է մշակել Միավորների համակարգի ու ՕՉՄԿ-ի առաջարկություններին և 80/181/EEC դիրեկտիվին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգ:

Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում

Իրավական ակտերի նախագծեր

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

1.11

Մշակել էտալոնների մասին չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ

Պետք է մշակել ՕՉՄԿ-ի առաջարկություններին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգեր էտալոնների համար

Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում

Իրավական ակտերի նախագծեր

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

1.12

Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ օրենսդրական հսկողության տակ գտնվող չափման միջոցների համար

Պետք է մշակել ՕՉՄԿ-ի առաջարկություններին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգեր օրենսդրական հսկողության տակ գտնվող չափման միջոցների համար

Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում

Իրավական ակտերի նախագծեր

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

1.13

Մշակել չափագիտության մասին օրենքի ենթաօրենսդրական ակտ` չափածրարված ապրանքների համար

Պետք է մշակել չափածրարման մասով եվրոպական դիրեկտիվների հետ համապատասխանեցված չափածրարված արտադրանքների և չափման տարաների /շշերի/ համար տեխնիկական կանոնակարգեր

Չափագիտության մասին նոր օրենքի ընդունում

Իրավական ակտերի նախագծեր

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.14

Մշակել Սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի փոփոխությունները

Փոփոխությունները պետք է մշակել, որպեսզի ներմուծվի դիրեկտիվ 2001/95/EC-ի ապրանքների ընդհանուր անվտանգության պահանջները

 

Օրենքում փոփոխությունների նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
18 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ

1.15

Օրենսդրական առաջարկի մշակում 85/374/EEC դիրեկտիվի դրույթները հայկական օրենսդրության մեջ ներառելու համար

Թերություն ունեցող ապրանքների համար արտադրողների պատասխանատվության մասին 85/374/EEC դիրեկտիվի դրույթները պետք է ներառվեն ազգային օրենսդրության մեջ` ԽՀԱԱՀ-ի նպատակներից ելնելով

 

Օրենսդրական առաջարկի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
24 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ԱՏԽ ԱԽ

2.

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  Ընդհանուր

2.1.1

Որակի խորհրդի ստեղծման համար փաստաթղթերի մշակում

Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը նախատեսում է, որ Որակի խորհուրդն է ուղղորդելու և կողմնորոշելու բարեփոխումը, ինչպես նաև` երկրի որակի քաղաքականությունը: Այս գործառույթները պետք է տրվեն խորհրդին:

 

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
1 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

2.1.2

ԷՆ-ում ստեղծել փորձագետների մի թիմ` որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության իրականացումը վերահսկելու նպատակով

Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ պահանջվում է, որ բարեփոխումը պետք է կառավարեն ԷՆ նշանակված վարչության երեք աշխատակիցներ: Ավելին, ռազմավարությունը նախատեսում է, որ որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող բաժինը երեքով կավելացնի իր աշխատակիցների քանակը: Հետևաբար, անհրաժեշտ է աշխատանքի ընդունել համապատասխան որակավորմամբ երեք նոր քաղաքացիական ծառայողների

 

Որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող բաժնում աշխատանքի են ընդունվել ևս երեք աշխատակիցներ

գործողությունների ծրագրի ընդունումից
1 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

2.1.3

Կենտրոնացնել որակի ենթակառուցվածքով և տեխնիկական կանոնակարգերով զբաղվող ԷՆ-ի ներքին կառույցները

ԷՆ-ում ստեղծել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգերի համար պատասխանատու մեկ ստորաբաժանում: Այս ստորաբաժանումը և որակի ենթակառուցվածքի հաստատությունները դնել մեկ փոխնախարարի ղեկավարության տակ

 

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

2.1.4

Ստեղծել մշտական աշխատանքային խումբ` տեխնիկական կանոնակարգերի հարցերը քննարկելու նպատակով

Աշխատանքային խումբը կառաջնորդվի ԷՆ-ի կողմից և կազմված կլինի ԷՆ-ի, Գյուղատնտեսության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության, Առողջապահության նախարարության, Քաղաքաշինության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից

 

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ

2.1.5

Վերլուծել տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունների վարչական կառույցները, բացառությամբ` Էկոնոմիկայի նախարարության

Ինչպես պահանջվում է Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ, պետք է կատարել կարիքների և բացերի վերլուծություն:
Վերլուծությամբ կտրվեն ուղղություններ վարչական կառույցի և կարողությունների վերջնական օպտիմալացման համար

 

Վերլուծությունների հաշվետվություն

Գյուղատնտեսության նախարարության, Առողջապահության նախարարության, Քաղաքաշինության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության համար գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում
Տրանսպորտի և կապի նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար գործողությունների ծրագրի ընդունումից
24 ամսվա ընթացքում

ՀՀ ԷՆ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն , ԱՏԽ ԱԽ

2.1.6

Դասընթացների անցկացում այն պաշտոնյաների համար, որոնք ներգրավվելու են ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների ԱՏԽ մասով քննարկումներում

 

Դասընթացների անցկացումը ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների ԱՏԽ մասով քննարկումներում ներգրավված պաշտոնյաների համար սկսվել է 2010թ. մայիսին: Դասընթացները պետք է շարունակվեն կանոնավոր հիմունքներով: Ուսուցման կարիքները պետք է որոշարկվեն ԷՆ-ի կողմից` ԵՄ ԽԽ-ի աջակցությամբ

 

Ուսուցողական միջոցառումներ (եռամսյակը առնվազն մեկ դասընթաց)

Եռամսյակը մեկ

ԷՆ

2.1.7

Ներկայացնել մտադրությունների մասին նամակներ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության Թվինինգ ծրագրերի համար

Ինստիտուցիոնալ աջակցությունը և կարողությունների հզորացումն առանցքային օժանդակություն կլինի բարեփոխված հաստատությունների համար:

 

Մտադրությունների մասին նամակներ

2011թ. մարտ

ԷՆ, Ստանդարտների ազգային ինստիտուտ, Չափագիտության ազգային ինստիտուտ, Հավատարմագրման մարմին

2.1.8

Նախապատրաստել Թվինինգ ծրագրերի փաստաթղթերը ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության համար

Մշակել Թվինինգ ծրագրերի նկարագիրը

Կախված է մտադրությունների մասին նամակների ընդունումից (գործողություն 2.1.9)

Թվինինգ ծրագրերի նկարագիրը

2011թ. դեկտեմբեր

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ, Չափագիտության ազգային ինստիտուտ, Հավատարմագրման մարմին

2.1.9

Թվինինգ ծրագրի փաստաթղթաբանության ավարտը շուկայի վերահսկողության մասով և ԵՄ գործընկեր մարմնի ընտրությունը

Թվինինգ ծրագիրը սկսել մինչև 2011թ. վերջ

Կախված է ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ որոշումից

 

2011թ. դեկտեմբեր

ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ

2.2

Ստանդարտացում

2.2.1

Ծրագրի մշակում որպես Հայաստանի ստանդարտներ` 17000 սերիայի համապատասխանության գնահատման ԻՍՕ ստանդարտների ընդունման համար

Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության համաձայն, այս ստանդարտների ընդունումը պետք է ավարտվի մինչև 2011թ. վերջը: Այս ծրագիրը ստանդարտացման ծրագրի մաս է կազմելու

 

Ստանդարտացման ծրագիր
Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.2

Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվների և մարդկային ռեսուրսների գույքագրում

Ստանդարտացման և սերտիֆիկացման գործունեության համար գույքագրումը պետք է կատարել առանձին- առանձին` ելնելով սերտիֆիկացման և ստանդարտացման գործունեության առանձնացումից

 

Ակտիվների ցանկ

գործողությունների ծրագրի ընդունումից
2 ամսվա ընթացքում

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.3

Իրականացնել շուկայի հետազոտություն` բարեփոխված ստանդարտացման մարմնի ֆինանսավորման առանձնահատկությունները որոշելու նպատակով

Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ նախատեսվում է, որ բարեփոխված ստանդարտացման մարմնի ֆինանսավորման հիմնական աղբյուրը կմնա պետական բյուջեն: Սակայն, ստանդարտացման ֆինանսավորման մոդելը կփոխվի և նոր մարմնին անհրաժեշտ կլինի մշակել պատշաճ բիզնես պլան: Այս հետազոտության միջոցով պետք է տեղեկատվություն հավաքել ստանդարտացման շուկայի կարիքների մասին:

 

Հետազոտություն հաշվետվություն

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.4

Մշակել ԽՀԱԱՀ ընտրված ոլորտներում եվրոպական ստանդարտները` որպես Հայաստանի ստանդարտներ ընդունելու ծրագիր և չեղյալ համարել հակասող ազգային ստանդարտները

ԽՀԱԱՀ-ի ոլորտներն ընտրելուց հետո պետք է որոշարկել եվրոպական ստանդարտները, և պլանավորել դրանց ընդունումը: Եվրոպական ստանդարտներին հակասող Հայաստանի ստանդարտները պետք է համապատասխանաբար հանել շրջանառությունից: Ծրագրով կարող է նախատեսվել նաև որոշ միջազգային ստանդարտների ընդունում: Ծրագիրը պետք է երաշխավորի, որ մինչև 2013թ. ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում եվրոպական ստանդարտները կընդունվեն որպես Հայաստանի ստանդարտներ

Կախված է 1.6-րդ գործողությունից

Եվրոպական ստանդարտների ընդունման ծրագիր

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտ, ԱՏԽ ԱԽ, ԷՆ, ԳՆ, ՏԿՆ, ԷԲՊՆ, ԲՊՆ, ՔՆ, ԱՍՀՆ, ԱԻՆ

 

2.2.5

Փաստաթղթերի պատրաստում` որպես ասոցիացիա Ստանդարտների ազգային ինստիտուտի վերահաստատման համար

Ասոցիացիայի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև` ենթաօրենսդրական ակտերը պետք է մշակել Ստանդարտացման մասին օրենքի համաձայն

 

Կանոնադրության նախագիծ

 

Շահագրգիռ կողմերի հրավեր

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.6

Իրազեկման հանդիպումների անցկացում ստանդարտացման շահագրգիռ կողմերի համար` բարեփոխված ստանդարտացման մարմնում անդամակցության ձեռքբերման առավելությունները բացատրելու նպատակով

Ներկայիս Ստանդարտների ազգային ինստիտուտը կբարեփոխվի` դառնալով ասոցիացիա, որի անդամ կարող են դառնալ ստանդարտացման շահագրգիռ կողմերը: Այս անդամակցության միջոցով ստեղծված հնարավորությունների մասին պետք է տեղեկացնել շահագրգիռ կողմերին:

 

Երկու իրազեկման հանդիպումներ

2011թ. մայիս

2011թ. հուլիս

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.7

Ստանդարտացման մարմնի վերահաստատումը (Ստանդարտների ազգային ինստիտուտ)

Պետք է ստեղծել ստանդարտների նոր մարմնի գլխավոր ասամբլեան և կառավարման մարմինը, և ընդունել կանոնադրությունը: Կառավարման խորհուրդը պետք է նշանակի ժամանակավոր տնօրեն:

Կախված է ստանդարտացման մասին նոր օրենքի ընդունումից

Ստանդարտների ազգային ինստիտուտի գլխավոր ասամբլեայի և կառավարման մարմնի որոշումները

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ԷՆ

2.2.8

Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտի գրանցում

Պետական գրանցում` համաձայն Ստանդարտացման մասին օրենքի

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

Պետական գրանցում

գործողությունների ծրագրի ընդունումից
13 ամսվա ընթացքում

ԷՆ,
Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.2.9

Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի նշանակում

Հիմնված է բաց մրցույթի արդյունքների վրա

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման խորհրդի որոշումը

 գործողությունների ծրագրի ընդունումից
13 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման խորհուրդ

2.2.10

Վերահաստատել Ստանդարտների ազգային ինստիտուտի Ստանդարտացման տեխնիկական կոմիտեները և արդիականացնել ստանդարտացման ծրագիրը

Պետք է վերահաստատել Ստանդարտների ազգային ինստիտուտի Ստանդարտացման տեխնիկական կոմիտեները, ստանդարտացման ծրագիրը պետք է արդիականացնել և հաստատել նոր ղեկավարության կողմից:

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավարության կողմից ընդունված ստանդարտացման արդիականացված ծրագիրը

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ

2.2.11

Ստանդարտների ազգային ինստիտուտի անդամակցության վերագրանցում միջազգային և եվրոպական կազմակերպություններում

Անդամակցություն ԻՍՕ-ում և ՍԵՆ-ում

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

 

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ

2.2.12

ԻԷԿ-ին անդամակցելու դիմումի ներկայացում

Ինչպես նախատեսված է որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունում

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

Կառավարության որոշման նախագիծ

Դիմում

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

գործողությունների ծրագրի ընդունումից
17 ամսվա ընթացքում

ԷՆ
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ

2.2.13

Ստանդարտների ազգային ինստիտուտի ներքին ընթացակարգերի մշակման պլանավորում

Ստանդարտների ազգային ինստիտուտի` ստանդարտացման աշխատանքները ղեկավարելու ընթացակարգերը պետք է մշակել ստանդարտացման մասին նոր օրենքին, ինչպես նաև միջազգային և եվրոպական փորձին համապատասխան:

Կախված է 2.2.7-րդ գործողությունից

Ստանդարտացման նոր ընթացակարգերի մշակման պլան

գործողությունների ծրագրի ընդունումից
18 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ

2.2.14

Ստանդարտների ազգային ինստիտուտի Բիզնես պլանի մշակում

Բիզնես պլանը պետք է կազմել շուկայի հետազոտության արդյունքների հիման վրա

Կախված է 2.2.3-րդ և 2.2.7-րդ գործողություններից

Բիզնես պլան

գործողությունների ծրագրի ընդունումից
24 ամսվա ընթացքում

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն և կառավարման խորհուրդ

2.3 Հավատարմագրում

2.3.1

Մշակել բարեփոխված Հավատարմագրման ազգային մարմնի կազմակերպական կառուցվածքը և անձնակազմի հաստիքի նկարագրությունները

Սահմանել և բաշխել հավատարմագրման մասնակիցների իրավունքները, պարտականությունները և գործառույթները:

 

Կազմակերպական կառուցվածքի նախագիծը

Հաստիքի նկարագրությունների նախագիծը

գործողությունների ծրագրի ընդունումից
2 ամսվա ընթացքում

 

ԷՆ, Հավատարմագրման գործակալություն

2.3.2

Որոշել նոր հավատարմագրման մարմնի տարածքի տեղը:

Հնարավոր է անհրաժեշտ լինի, որ նոր հավատարմագրման մարմինն առանձնացվի Էկոնոմիկայի նախարարությունից

 

Որոշարկված նոր տարածք

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ԷՆ

2.3.3

Մշակել Հավատարմագրման ազգային մարմնի կանոնադրությունը`որպես հիմնադրամ

ՀՀ-ում Հավատարմագրման ազգային մարմնի ձևավորումը

 

Պետական ոչ
առևտրային կազմակերպության կանոնադրության նախագիծը

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ԷՆ

2.3.4

Հիմնադրամի ստեղծման որոշման նախագծում, որը հանդես է գալու որպես հավատարմագրման մարմին

Կառավարությունը պետք է լինի նման հիմնադրամի հիմնադիրը և աջակցի ԷՆ-ին

 

Կառավարության որոշման նախագիծ

 

գործողությունների ծրագրի ընդունումից
3 ամսվա ընթացքում

ԷՆ

2.3.5

Իրականացնել շուկայի հետազոտություն ` հավատարմագրման վճարների սահմանները որոշելու նպատակով

Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ նախատեսվում է, որ պետք է վճարներ գանձվեն հավատարմագրման մարմնի կողմից մատուցված ծառայության համար: Անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք համապատասխանության գնահատման մարմինները պատրաստ են իրենց վրա վերցնել հավատարմագրման իրական ծախսերը, թե հավատարմագրման վճարները պետք է աստիճանաբար բարձրանան բեռը նվազեցնելու նպատակով

 

Հետազոտություն հաշվետվություն

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.3.6

Ստեղծել և գրանցել հավատարմագրման ազգային նոր մարմինը, հիմնել վստահված մարմին, որը գործելու է որպես հավատարմագրման խորհուրդ, ժամանակավոր ղեկավարի նշանակում

Հետևել «Հիմնադրամի մասին» օրենքի ընթացակարգին: Խնդիրները և հավատարմագրման խորհրդի կազմը պետք է համապատասխանեն հիմնադրամների մասին օրենքին, ԻՍՕ/ԻԷԿ 17011-ին և հավատարմագրման նոր օրենքին

կախված է 2.3.4 կետի որոշման հաստատումից

Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվել է

գործողությունների ծրագրի ընդունումից
5 ամսվա ընթացքում

 ԷՆ

2.3.7

Ստեղծել բողոքարկման խորհուրդ

Այդ մարմինների աշխատանքները և կազմը պետք է համապատասխանի ԻՍՕ/ԻԷԿ 17011-ին և հավատարմագրման մասին նոր օրենքին

Կախված է 2.3.6-րդ գործողությունից

Երկու խորհուրդներն էլ ստեղծվել են

գործողությունների ծրագրի ընդունումից
7 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմնի վստահված անձինք

2.3.8

Նշանակել Ազգային հավատարմագրման նոր մարմնի գործադիր տնօրենին

Հիմնված է Հավատարմագրման խորհրդի կողմից կազմակերպված և իրականացված մրցույթի արդյունքների հիման վրա

Կախված է 2.3.6-րդ գործողությունից

Մրցույթը հայտարարվել է

գործողությունների ծրագրի ընդունումից
8 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմնի վստահված անձինք

2.3.9

Ստեղծել հավատարմագրման տեխնիկական կոմիտեներ

Այդ կոմիտեների աշխատանքները և կազմը պետք է համապատասխանեն ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի և հավատարմագրման մասին նոր օրենքին

Կախված է 2.3.6-րդ գործողությունից

Լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների տեխնիկական կոմիտեները ստեղծվել են

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմին

2.3.10

Հավատարմագրման մարմնի համար կառավարման համակարգի ներդրման ծրագրի մշակում

Կազմակերպել կառավարման համակարգի ներդրման գործողությունները` համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի

 

ԿՀ-ի ներդրման ծրագիր

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմին

2.3.11

Գնահատողների և փորձագետների ընտրության համար ներկայացվող պահանջների մշակում

Պետք է համապատասխանի ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի և միջազգային կազմակերպությունների ուղեցույցներին

 

Ներքին փաստաթղթի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմին

2.3.12

Սկսել գնահատողների և փորձագետների խմբի ձևավորումը և վերապատրաստումը

Միջազգային ստանդարտների մասով ուսուցումը պետք է կիրառվի հավատարմագրման գործընթացի մեջ

 

Գնահատողների և փորձագետների խումբ

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

Հավատարմագրման ազգային մարմին

2.3.13

Մշակել հավատարմագրման մարմնի բիզնես պլանը և սահմանել հավատարմագրման վճարները

Բիզնես պլանը պետք է կազմել շուկայի հետազոտություն արդյունքների հիման վրա: Հավատարմագրման վճարները պետք է դառնան հավատարմագրման մարմնի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը:

Կախված է 2.3.6-րդ գործողությունից

Բիզնես պլան
Սահմանված գնացուցակը

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.3.14

Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել համակարգիչներ և համացանցային կապ

Հավատարմագրման գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայություն

 

Մրցույթը հայտարարվել է

գործողությունների ծրագրի ընդունումից
12 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.3.15

Անդամակցության համար դիմումների ներկայացում ԼՀՄՀ-ին և ՀՄՖ-ին

Հավատարմագրման ազգային մարմնի համագործակցությունը հավատարմագրման միջազգային կազմակերպությունների հետ:

 

Կառավարության որոշման նախագիծ

Անդամակցության դիմում

գործողությունների ծրագրի ընդունումից
9 ամսվա ընթացքում

գործողությունների ծրագրի ընդունումից
11 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.3.16

ՏԱՏՓԳ ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար հայտերի նախապատրաստում

Դասընթաց ԻՍՕ/ԻԷԿ 17011 և ԻՍՕ/ԻԷԿ 17025 միջազգային ստանդարտների գործնական կիրառության վերաբերյալ

 

Ուսուցման միջոցառումներ

գործողությունների ծրագրի ընդունումից
4 ամսվա ընթացքում

 ԷՆ, Հավատարմագրման գործակալություն

2.3.17

ՏԱՏՓԳ ծրագրի շրջանակներում ուսուցողական այցի համար հայտի նախապատրաստում

ԵՄ հավատարմագրման գործընթացի գործնական փորձի ձեռքբերում: Այցելություն միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման ազգային մարմին. Մասնակցություն գնահատման գործընթացին

 

Ուսուցողական այց

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

 ԷՆ, Հավատարմագրման գործակալություն

2.3.18

Հայերեն թարգմանել հավատարմագրման ոլորտի միջազգային փաստաթղթերը և ուղեցուցները

Հավատարմագրման ոլորտի միջազգային փաստաթղթերի առկայությունը ՀՀ պետական լեզվով, որը մեծ հնարավորություն է տալիս դրանց կիրառման համար

 

Թարգմանված ուղեցույցներ

2010-2011

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.4 Չափագիտություն

2.4.1

Մշակել ստուգաճշտման և չափումների կարողությունների հայեցակարգի նախագիծ, բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտի համար:

Հայեցակարգում պետք է թվարկել լաբորատորիաները` ըստ չափումների բնագավառների, անհրաժեշտ էտալոնները և նախատեսված անհրաժեշտ ստուգաճշտման և չափումների կարողությունները չափագիտության բարեփոխված ինստիտուտի համար: Նրանում պետք է ներկայացնել նաև չափագիտության նոր շենքում անհրաժեշտ լաբորատորիայի մակերեսի և շինարարական ծախսերի նախահաշվարկը:

 

Հայեցակարգի նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.2

Քննարկել և ներկայացնել կառավարության հաստատմանը բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտի համար ստուգաճշտման և չափումների կարողությունների հայեցակարգի նախագիծը:

 

 

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
9 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.3

Ընտրել և տրամադրել համապատասխան տարածք` չափագիտության ինստիտուտի նոր շենքը հիմնելու (կառուցելու) համար

Չափագիտության ինստիտուտի նոր շենքի տարածքը պետք է լինի ապագա Ազգային գիտական լաբորատորիայի տարածքում

Կախված է 2.4.1-րդ գործողությունից

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
9 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.4

Մշակել չափագիտության նոր շենքի նախագիծը

Համաձայն հայեցակարգի` կառավարության կողմից հաստատվելուց հետո

Կախված է 2.4.1-րդ և 2.4.3-րդ գործողություն-ներից

Մրցույթը հայտարարվել է

 

 

գործողությունների ծրագրի ընդունումից
24 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.5

Մշակել բարեփոխված Չափագիտության ազգային ինստիտուտի կազմակերպական կառուցվածքը և հաստիքի նկարագրությունները:

Որոշել և բաշխել չափագիտության գործի մասնակիցների իրավունքները, պարտականությունները և գործառույթները

 

Մշակել կազմակերպական կառուցվածքը

Հաստիքի նկարագրությունների նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
5 ամսվա ընթացքում

գործողությունների ծրագրի ընդունումից
6 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.6

 Փոփոխել չափագիտության ազգային ինստիտուտի կառուցվածքը

Հետևել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին

 

 

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.7

Նշանակել Չափագիտության բարեփոխված ազգային ինստիտուտի տնօրեն

Մրցույթի հիման վրա

Կախված է 2.4.6-րդ գործողությունից

Մրցույթը հայտարարվել է

 

գործողությունների ծրագրի ընդունումից
17 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.8

Ստեղծել Չափագիտության ազգային խորհուրդ

Մարմնի աշխատանքները և կազմը պետք է համապատասխանեն չափագիտության մասին նոր օրենքին

Կախված է 2.4.6-րդ գործողությունից

Խորհուրդը ստեղծվել է

գործողությունների ծրագրի ընդունումից
17 ամսվա ընթացքում

Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.9

ԿՈՈՄԵՏ-ում անդամակցության վերահաստատում

Բարեփոխված Չափագիտության ազգային ինստիտուտի ինտեգրում

Կախված է 2.4.6-րդ գործողությունից

 

գործողությունների ծրագրի ընդունումից
17 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.10

Դիմումի ներկայացում ՕՉՄԿ-ին և Չափումներ կոնվենցիային անդամակցելու նպատակով

Չափագիտության ազգային ինստիտուտի համագործակցությունը չափագիտության միջազգային կազմակերպությունների հետ

 

Կառավարության որոշման նախագիծ

Անդամակցության դիմում

գործողությունների ծրագրի ընդունումից
18 ամսվա ընթացքում

գործողությունների ծրագրի ընդունումից
20 ամսվա ընթացքում

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

Ազգային

 

 

 

 

 

 

2.4.11

Ուսուցման միջոցառումների շարքի անցկացում ընդհանուր չափագիտության թեմաներով

Նման թեմաներն են չափումների հետագծելիությունը, չափումների անճշտությունների գնահատումը, չափման մեթոդների հաստատումը

 

Ուսուցման միջոցառումներ

2011թ.

Չափագիտության ազգային ինստիտուտ

2.4.12

Ուսուցողական այցեր արտասահմանյան չափագիտության ինստիտուտներ

Կախված է 2.4.1-2.4.3 գործողությունների իրականացմանն առնչվող կարիքներից

 

Ուսուցողական այցեր

2010-2011թ.թ.

ԷՆ, Չափագիտության ազգային ինստիտուտ

2.5 Փորձարկում, տեխնիկական հսկողություն և սերտիֆիկացում

2.5.1

Ստեղծել առանձին փակ բաժնետիրական ընկերություն Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման գործունեությունը իրականացնելու նպատակով

Սերտիֆիկացման գործունեությունը ստանդարտացումից առանձնացնելու միջոցով վերացնել Ստանդարտների ազգային ինստիտուտի ներսում առկա շահերի բախումը: Հետևել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի ընթացակարգին:

 

Նոր մարմնի գրանցումը

գործողությունների ծրագրի ընդունումից
4 ամսվա ընթացքում

ԷՆ, Ստանդարտների ազգային ինստիտուտ

2.5.2

Սկսել մրցույթ նոր սերտիֆիկացման մարմնի կոնցեսիայի համար (նոր փակ բաժնետիրական ընկերություն)

Էկոնոմիկայի նախարարության համակարգում շահերի բախումից խուսափելու համար

 

Մրցույթը հրապարակվել է

գործողությունների ծրագրի ընդունումից
8 ամսվա ընթացքում

ԷՆ

2.5.3

Իրականացնել իրազեկման հանդիպումներ համապատասխանության գնահատման մարմինների համար

Նշել համաձայն միջազգային ստանդարտների հավատարմագրման անցումային շրջանի սկիզբը

 

Իրազեկման հանդիպում

2010թ. հունիս

Հավատարմագրման ազգային մարմին

2.5.4

Որոշարկել ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինները

Պետք է ստեղծել համապատասխանության գնահատման մարմինների ցանկը

 

Հաշվետվություն

 

գործողությունների ծրագրի ընդունումից
9 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.5.5

Իրականացնել իրազեկման հանդիպումներ ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինների համար

Բացատրել ԽՀԱԱՀ-ով ստեղծվող հնարավորությունները և տրված սերտիֆիկատների ճանաչմանը ներկայացվող պահանջները

 

Հաշվետվություն

գործողությունների ծրագրի ընդունումից
11 ամսվա ընթացքում

ԷՆ, Հավատարմագրման ազգային մարմին

2.5.6

Գնահատել ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինների` համաձայն միջազգային ստանդարտներին հավատարմագրվելու պատրաստականությունը

Բացերի գնահատում` ներդրումների և կարողությունների հզորացման կարիքները որոշարկելու համար

 

Գնահատման հաշվետվություն

գործողությունների ծրագրի ընդունումից
15 ամսվա ընթացքում

ԷՆ

2.5.7

Նախագծել դրամաշնորհների սխեմա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրմանը և տնտեսվարող սուբյեկտների սերտիֆիկացմանը աջակցելու նպատակով

Դրամաշնորհների սխեման պետք է կազմված լինի մինչև 2012թ. վերջը

 

Ծրագրի փաստաթղթերի նախագիծը

գործողությունների ծրագրի ընդունումից
24 ամսվա ընթացքում

ԷՆ, Որակի խորհուրդ

2.6 Շուկայի վերահսկողություն (ի լրումն Պետական տեսչական բարեփոխման գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների)

2.6.1

Վերանայել ՇՍՇՊ ՊՏ –ի կանոնադրությունը

Վերհանել նոր օրենսդրությամբ նախատեսված գործառույթներից բխող թույլ կողմերը և բացերը` համագործակցելով Պետական տեսչական բարեփոխման թիմի հետ

 

Հաշվետվություն

գործողությունների ծրագրի ընդունումից
5 ամսվա ընթացքում

ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ

2.6.2

ՇՍՇՊ ՊՏ -ի էթիկայի կանոնների վերանայում

Միջազգային լավագույն փորձի ընդունում

 

Էթիկայի կանոնների վերանայված տարբերակ

գործողությունների ծրագրի ընդունումից
8 ամսվա ընթացքում

ՇՍՇՊ ՊՏ

2.6.3

Ուսուցում շուկայի վերահսկողության էթիկայի խնդիրների թեմայով

Ուսուցում վերանայված Էթիկայի կանոնների իրականացումն ամրապնդելու նպատակով

 

Ուսուցման միջոցառում

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

ՇՍՇՊ ՊՏ

2.6.4

ՇՍՇՊ ՊՏ -ի կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում և կանոնադրության բարելավում

Կազմակերպական կառուցվածքը պետք է հարմարեցնել` տեսչության նոր գործառույթներին համապատասխան

 

Նոր կազմակերպական կառուցվածք

Վերանայված կանոնադրության նախագիծ

Կառավարության որոշման նախագիծ

գործողությունների ծրագրի ընդունումից
10 ամսվա ընթացքում

ՇՍՇՊ ՊՏ

2.6.5

Մշակել հայտեր ԵՄ ՏԱՏՓԳ-ի շրջանակում աշխատաժողովների համար

Ուսուցում ԵՄ շուկայի վերահսկողության պահանջների և գործելակերպի թեմայով

 

Ուսուցման միջոցառումներ

2010թ. դեկտեմբեր

ԷՆ, ՇՍՇՊ ՊՏ

2.6.6

ՇՍՇՊ ՊՏ -ի շուկայի վերահսկողության ներքին ընթացակարգերի վերանայում և բարելավում

Ընդունված նոր օրենսդրությանը համապատասխան

 

Փաստաթղթերով հիմնավորված վերանայված ներքին ընթացակարգեր

 

գործողությունների ծրագրի ընդունումից
18 ամսվա ընթացքում

ՇՍՇՊ ՊՏ

2.6.7

Կազմել համագործակցության ընթացակարգեր մաքսային մարմնի և ՇՍՇՊ ՊՏ -ի միջև

Համագործակցությունը պետք է կառուցել եվրոպական մոդելի հիման վրա (թիվ 765/2008 կանոնակարգ): Այն պետք է առնվազն ներառի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվության փոխանակումը:

 

 

Համագործակցության ընթացակարգեր

գործողությունների ծրագրի ընդունումից
20 ամսվա ընթացքում

ՇՍՇՊ ՊՏ

3. ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ          

3.1.

Հանրային իրազեկման քարոզարշավ` մշակված հորիզոնական օրենսդրությունը ներկայացնելու նպատակով

Հասցեագրված է շահագրգիռ կողմերին

 

Իրազեկման միջոցառումներ

2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր

ԷՆ

3.2.

Հանրային իրազեկման քարոզարշավ` բարեփոխված հաստատությունները ներկայացնելու նպատակով

Հասցեագրված է շահագրգիռ կողմերին

 

Իրազեկման միջոցառումներ

2011թ.

ԷՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2013, N 160-Ն 07.03.2013, N 1693-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան