Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 94-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2478312, տրված` 25.09.2007 թ.)` Երևան քաղաքի Սարի թաղի նախկին սուր վարակիչ հիվանդանոցի` 3924074 դրամ հաշվեկշռային արժեքով, վթարային և կիսաքանդ 1031.6 քառ. մետր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 1,9538 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրել Երևանի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 16
Երևան