Գլխավոր տեղեկություն
Համար
N 1625-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1625-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730-AM «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի կանոնադրության 24-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի չբաշխված միջոցների բաշխումը` ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 13
Երևան

  

 

  

 Հավելված
 ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1625-Ա որոշման

«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ » ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

NN
ը/կ

Կատեգորիաները

Վարկի տեղաբաշխված գումարը (արտահայտված ՀՓԻ-ով)

1.

Շինարարական աշխատանքներ

1391000

2.

Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ

129000

3.

Տեխնիկական աջակցություն, ուսուցում, մասնագետներ

94200

4.

Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ

 
 

Ներդրումային կապիտալ ծրագրի
5 (ա)(i) կետի համար

3464000

 

Վերաֆինանսավորման կապիտալ ծրագրի
5 (ա)(ii) և (iii) կետերի համար

1386000

5.

Աշխատավարձ և հատկացումներ

 
 

(i) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի 5 (ա)(i) կետի համար (ՖՐԵԴԱ)

165000

 

 (ii) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի 5 (գ) կետի համար (կազմակերպում և կառավարում)

553500

6.

Այլ գործառնական ծախսեր

 
 

(i) Ծրագրի 5 (ա)(i) կետ (ՖՐԵԴԱ)

144000

 

(ii) Ծրագրի 5 (գ) կետ (կազմակերպում և կառավարում)

573300

7.

Չտեղաբաշխված

 
 

 Ընդամենը

7900000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան