Գլխավոր տեղեկություն
Համար
N 1763-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2011-21.07.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1763-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) կողմից տրված հայտարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (այսուհետ` տեղական ռեգիստր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու մասին:

Ընտանիքի` հանրապետությունից բացակայող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» անդամ:

Ընտանիքի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «հարգելի բացակա» անդամ:»,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի և միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դիմում-հայտարարության ձևերը, ինչպես նաև տնային այցելության կատարման մեթոդական ցուցումները հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:»,

գ. 7-րդ կետի 15-րդ ենթակետից հանել «և տեղեկանք բնակության վայրից» բառերը,

դ. 7-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) ընտանիքի անապահովության միավորը որոշելիս՝ ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում:

Գործակալության կազմակերպած տնային այցելության ժամանակ տեղական ռեգիստրի տրամադրած տեղեկանքում առկա տվյալների և տվյալ հասցեում բնակվող ընտանիքի կազմի միջև անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազա է մուտքագրվում «հարգելի բացակա» տվյալը, եթե՝

ա) բնակության վայրում հաշվառված ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում բնակվող ընտանիքի համար, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը և գործակալության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղամասային տեսուչի կազմակերպած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

գ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.»,

ե. 7-րդ կետի 21-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տվյալ կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացրած և ավելի բարձր տարիքի՝ կենսաթոշակի իրավունք չունեցող անձ (անձինք)՝ բացառությամբ, եթե այդ անձի (անձանց) համար սոցիալական անձնագրում ամրագրված և տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը,»,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետը «հիմքով» բառից հետո լրացնել «, տվյալ եզրակացությունը տալու օրվանից հետո տվյալ շինության ամրացման աշխատանքներ իրականացված չլինելու դեպքում`» բառերով, իսկ 8-րդ ենթակետից հանել «պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից» բառերը,

է. 18-րդ կետի 1-ին ենթակետի բանաձևում «0.033» թիվը փոխարինել «0.028» թվով, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում «հողագործությունից» բառը փոխարինել «հողօգտագործումից» բառով,

ը. 18-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին ենթակետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի չափի բարձրացման դեպքում կենսաթոշակի չափի փոփոխությունը կատարվում է կենտրոնական տեղեկատվական բազայում, կենսաթոշակի չափի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:».

2) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» և «դ» ենթակետերով.

«գ) ուղղումներ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ամրագրված տվյալներում (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)` սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում.

դ) կենսաթոշակի ամրագրված չափի փոփոխություն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի չափի բարձրացման դեպքում` կենսաթոշակի չափի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:».

3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 5 հավելվածում՝

ա. 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

 

«

3.1.

ՀՀ կառավարությանն
առընթեր
ՀՀ ոստիկանություն

հասցեն, տվյալ հասցեում (կացարանում) հաշվառված անձանց տվյալները

հասցեն, անունը,
ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ծննդյան օրը,
ամիսը, տարեթիվը

ըստ պա-հանջի

ըստ պա-հանջի

առցանց եղա-նակով

   
»,

 

գ. հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

 

«

6.1.

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի
գրանցման գործակալություն

մահացածի, ծնվածի,
նորածնի ծնողների տվյալները, միայնակ մոր
երեխայի,
ամուսնալուծ-
վածների տվյալները

անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ծննդյան կամ մահվան օրը,
ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի սերիան,
համարը, հայրության որոշման վկայականի համարը, ամուսնա-լուծության վկայականի համարը, ամուսնալուծության օրը, ամիսը,
տարեթիվը

յուրա-
քանչյուր եռամսյակ

հաջորդ ամսվա
25-ը

մագնի-սական կրիչով

 
»,

դ. 8-րդ կետը «բերողների» բառից հետո լրացնել «, հողի սեփականատերերի, հողը վարձակալողների» բառերով, իսկ «տվյալները» բառից հետո` «, սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը, հողատարածքի մակերեսի և կադաստրային զուտ եկամտի չափերը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածում՝

1) 5-րդ կետում նշված N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

2) 5-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեղեկանք-հայտարարագիր իր ընտանիքի կազմի, գյուղատնտեսական նշանակության հողի չափի մասին` համաձայն N 1.2 ձևի» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 1.2 ձևով՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Գործակալության պետը, դիմում-հայտարարագիրը, տեղեկանք-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանում, որը հարցման հիման վրա գործակալությանը տրամադրում է տեղեկանք ընտանիքին (ըստ ընտանիքի անդամների) պատկանող (ամբողջ հանրապետությունում) հողամասի հողատեսքի, դրա կադաստրային զուտ եկամտի և հողատարածքի մակերեսի մասին:».

5) հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Գործակալության աշխատողը սույն կարգի 6.1-ին կետով սահմանված հարցման պատասխանն ստանալուց հետո եռօրյա ժամկետում՝ դրանում ներառված տվյալները մուտքագրում է տեղեկատվական բազա:».

6) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը, տնային այցելության ժամանակ, դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալների (ընտանիքի կազմ, անասնագլխաքանակ և անասնատեսակ) հետ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում գրավոր տեղեկացնում է գործակալության պետին: Գործակալության պետը եռօրյա ժամկետում դիմում է համապատասխան մարմին (պաշտոնատար անձին)` ճշտված տեղեկություն ստանալու համար:»:

3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքը` սույն որոշմամբ սահմանված կարգով դիմում-հայտարարագիրը, տեղեկանք-հայտարարագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները` համապատասխան հարցումը ներկայացնում են տվյալ ընտանիքի համար` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

4. Համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժը կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 4 հավելվածի 1-ին և 3-րդ կետերով պահանջվող տեղեկանքները (տեղեկատվությունը)` վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, 2011 թվականի հուլիսի 1-ից տրամադրում է էլեկտրոնային եղանակով` ինքնաշխատ ինտրանետ համակարգի միջոցով` պաշտպանված մուտքի ապահովմամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորություններին վերաբերող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշման հավելվածի 6.1-ին կետով պահանջվող տեղեկանքների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 155 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգի 5-րդ կետի առաջին պարբերության պայմանով:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին ապահովել 2011 թվականի ընթացքում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 275-Ն որոշմամբ 2010 թվականի նոյեմբերի 1-ից կենսաթոշակների բարձրացված չափերը, ընտանիքների անապահովության միավորը հաշվարկելիս, կիրառվում են 2011 թվականի հունվար ամսվանից:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 17
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1763-Ն որոշման

 

 

 «Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Ընտանիքի` անասնապահությունից ստացվող եկամուտը հաշվարկվում է ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին դիմողի տեղեկանք-հայտարարագրում և համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժի կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձի (այսուհետ` անասնաբույժ) կողմից քաղաքացուն տրամադրված տեղեկանքում առկա տվյալների հիման վրա:

2. Անասնաբույժը տրամադրվող տեղեկանքում ներառում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ տվյալ ընտանիքի կողմից տնօրինվող անասնատեսակները և դրանց քանակը:

3. Անասնաբույժը հաշվառում է իր տրամադրած տեղեկանքները` ըստ ընտանիքների և տեղեկանքների տրամադրման ժամկետի: Տեղեկանքի տրամադրման ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի կողմից ներկայացված անասնագլխաքանակի շարժի մասին տեղեկատվությունն անասնաբույժը պաշտոնապես տրամադրում է համապատասխան գործակալությանը` ներկայացված տեղեկատվությունը հաշվառելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Եթե ընտանիքը տնօրինում է մեկ անասնատեսակ, ապա անասնապահությունից ընտանիքների ստացվող եկամուտը ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ չի հաշվարկվում, եթե ընտանիքը տնօրինում է մինչև՝

1) 1 կով, կամ՝

2) 1 այլ սեռահասակային խմբերի տավար, կամ՝

3) 1 գոմշամատակ, կամ՝

4) 1 խոզամայր (խոճկորներով), կամ՝

5) 3 այլ սեռահասակային խմբերի խոզեր, կամ՝

6) 4 ոչխար (կամ այծ), կամ՝

7) 36 հավ, կամ՝

8) 37 բադ (կամ սագ), կամ՝

9) 1 ջայլամ, կամ՝

10) 18 հնդկահավ, կամ՝

11) 13 մեղվաընտանիք:

5. Եթե ընտանիքը տնօրինում է մեկից ավելի անասնատեսակ կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված անասնագլխաքանակից ավելի, ապա անասնապահությունից ընտանիքի ստացվող եկամուտը հաշվարկվում է համաձայն աղյուսակի` 150000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով:

 

Աղյուսակ

 

NN
ը/կ

Անասնատեսակը

Տարեկան
եկամուտը
(դրամ)

1.

Կով

120000

2.

Այլ սեռահասակային խմբերի տավար

90000

3.

Գոմշամատակ

150000

4.

Խոզամայր (խոճկորներով)

90000

5.

Այլ սեռահասակային խմբերի խոզեր

32500

6.

Ոչխար, այծ

30000

7.

Հավ

3300

8.

Բադ, սագ

3200

9.

Ջայլամ

120000

10.

Հնդկահավ

6650

11.

Մեղվաընտանիք

9000

6. Սեփականության կամ վարձակալության իրավունքով մշակվող գյուղատնտեսական նշանակության հողից ստացվող եկամտի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և բնակավայրային հողերի կադաստրային զուտ եկամտի չափերի հիման վրա:

7. Ընտանիքի` հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է ընտանիքին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքի և հողատարածքի մակերեսի մասին դիմողի տեղեկանք-հայտարարագրում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքում առկա տվյալների հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանումը տեղեկանքում նշում է ընտանիքին (ըստ ընտանիքի անդամների) պատկանող հողատարածքի մակերեսի չափը (ամբողջ հանրապետությունում), գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը և դրա մեկ հեկտարի կադաստրային զուտ եկամտի չափը:

9. Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ հողօգտագործումից ստացված եկամուտը հաշվարկվում է` օգտագործելով մեկ հեկտար տվյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի չափը, սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը` մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հաշվարկով ստացված տարեկան եկամտից հանվում է հողի հարկի կամ վարձավճարի չափը, որը դիմողը լրացնում է տեղեկանք-հայտարարագրում:

11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի հարկից ազատված ընտանիքների համար հողօգտագործումից ստացվող եկամուտը չի հաշվարկվում` հողի հարկից ազատված լինելու ժամանակահատվածում:

12. Անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտ չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր, Այգեպար, Պառավաքար, Ներքին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ, Կայան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Բարձրունի, Խնձորուտ, Խաչիկ, Նոր Ազնաբերդ և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վահան, Ջիլ, Թթուջուր և Արտանիշ բնակավայրերում բնակվող ընտանիքների համար:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1763-Ն որոշման

 

 

  «Ձև N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 12-ի N 110-Ն որոշման հավելվածի


Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը
լրացնել ընթեռնելի ձեռագրով:

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր _________

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

_______ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավար

 

Պարոն (տիկին) _____________________ -ին

______________________________________
 (դիմողի ազգանունը, անունը, հայրանունը)

 _________________________

 (սոցիալական անձնագրի համարը)

 

Ներկայացնելով սույն դիմում – հայտարարագիրը՝ խնդրում եմ նշանակել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն: Լրացնելով այն` պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների հավաստիության համար:
Ես՝ ____________________________________ ,

 

1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու ընթացքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողն իմ ընտանիքի կազմի և պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույնով հայտարարագրված տեղեկությունների ճշտության ուսումնասիրություն:

2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ու դրան հավասարեցված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով, հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի տեղեկատվական բազայում առկա տվյալներով, իսկ մյուս տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ:

4. Տեղեկացված եմ, որ ընտանիքիս մասին ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ հրատապ օգնության վճարումը դադարեցվում է, և իմ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:

Ընտանիքի կազմը ________ (անդամների թիվը) Բնակության վայրը (հասցեն) ________

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը

Զբաղվածությունը և (կամ) կարգավիճակը

Եկամուտը և (կամ) կենսաթոշակի կամ գործազուրկի նպաստի չափը

1.

         
   

2.

         
   

3.

         
   

4.

         
   

5.

         
   

6.

         
   

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Ներկայացված փաստաթղթերի թիվը

Չներկա-յացված փաստա-թղթերի թիվը

Չներկայացված փաստաթղթերը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Տեղեկանք` տրված բնակչության տեղական ռեգիստր վարող տարածքային մարմնի կողմից

     

Տեղեկանք -հայտարարագիր

     

Տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից

     

3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք

     

Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը

     

Մահվան վկայականի կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը

     

Տեղեկանք` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին՝ տրված խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից

     

Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ հայրության ճանաչման վկայականի պատճենը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից տրված տեղեկանք` երեխայի հոր մասին տեղեկությունները մոր հայտարարությամբ գրանցված լինելու մասին

     

Սոցիալական քարտի պատճենը կամ տեղեկանք սոցիալական քարտ չունենալու մասին

     

Տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի մասին

     

Աշխատանքային գրքույկի պատճենը կամ հայտարարություն երբևէ աշխատած չլինելու կամ աշխատանքային գրքույկ չունենալու մասին

     

Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային ուսուցմամբ սովորելու մասին

     

Տեղեկանք` տրված կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնի կողմից

     

ԲՍՓՀ-ի կողմից տրված հաշմանդամության տեղեկանքի պատճենը

     

Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից՝ 12 շաբաթական և ավելի հղիության մասին

     

Տեղեկանք զինկոմիսարիատից՝ բանակ զորակոչվելու մասին

     

Տեղեկանք զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից օգտվելու մասին

     

Փաստաթուղթ 6 ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու մասին

     

Դիմում-հայտարարություն միայնակ չաշխատող կենսաթոշակառուի մասին

     

Տեղեկանք՝ տրված խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության կողմից

     

Էլեկտրաէներգիայի վարձի վճարման անդորրագրի պատճենը

     

Գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը

     

Այլ

     

Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին

 

Այո/ոչ

 

Սեփականությունը

Տեղե
կու-թյուն-ներ

 

Կոմունալ հարմարու-
թյունների առկայությունը

Այո/ոչ

Աբոնենտի գրքույկի համարը

Առանձին բնակարան
(առանձ-
նատուն)

   

ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին և այլն)

   

էլեկտրա-կանություն

   

Ոչ հիմնա-կան շինություն

   

օժանդակ շինություններ (ամառանոց, ավտոտնակ, անասնագոմ, մրգի սառնարան և այլն)

   

կենտրոնական ջեռուցում

   

Հանրակա-ցարան

   

ավտոմեքենա (մակնիշը, արտադրման տարեթիվը, տեխզննման
ամսաթիվը, պետհամարանիշը)

   

ջեռուցման անհատական համակարգ

   

Տնակ

   

գյուղտեխնիկա (մակնիշը և տեսակը)

   

բնական գազ

   

Վթարային բնակարան
(3-րդ, 4-րդ աստիճանի)

   

այլ եկամուտներ (առևտրային գործունեություն) և այլն

   

հեռախոս (այդ թվում` բջջային)

   

Անօթևան

         

ջրաչափ

   

Այլ

               

Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ, սակայն չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը: Նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

Սույն դիմում-հայտարարագրի մեկ օրինակը պահվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնում, իսկ երկրորդ օրինակը` քաղաքացու մոտ:

 

Դիմող

_______________________________
        (ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

 

Ընտանիքի չափահաս անդամների համաձայնությունը

 

1.

_______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

2.

_______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

3.

_______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

4.

_______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

5.

_______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
            (ստորագրությունը)

 

_______ ______________________________ 20__թ.

 

ՍԾՏՄ-ի աշխատող  

_______________________________
       (ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________
    (ստորագրությունը)

 

_______ ______________________________ 20__թ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1763-Ն որոշման

 

 

«Ձև N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 12-ի N 110-Ն որոշման հավելվածի

 

Խնդրում ենք տեղեկանք-հայտարարագիրը

լրացնել ընթեռնելի ձեռագրով:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Բնակության վայրը ___________________________________
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, տունը, բնակարանը)
_____________________
(ընտանիքի անդամների թիվը)

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգակցական կապը

  Համաձայն եմ տեղեկանքում հայտարարագրված տվյալների հետ
(ստորագրությունը)

1.

       

2.

       

3.

       

4.

       

5.

       

6.

       

7.

       

8.

       

9.

       

10.

       

 

NN ը/կ

Հողամասի հողատեսքը

Հողատարածքի չափը (հա)

Հողի հարկի (վարձավճարի) չափը

NN
ը/կ

Հողա-մասի հողա-տեսքը

Հողա-տարածքի չափը (հա)

Հողի հարկի (վարձա-վճարի) չափը

1.

     

4.

     

2.

     

5.

     

3.

     

6.

     

 

Դիմող  ___________________________ 
    (ազգանունը, անունը, հայրանունը)

_________________ ___ __________ 20__թ.
(ստորագրությունը)

 

ՍԾՏՄ-ի աշխատող  ___________________________ 
    (ազգանունը, անունը, հայրանունը)

_________________ ___ __________ 20__թ.(ստորագրությունը)

 

Լրացվում է համայնքի անասնաբույժի կողմից:

 

Հիշեցում. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

NN
ը/կ

Ընտանիքի տնօրինած
անասնատեսակը

 Քանակը (թվերով և բառերով)

1.

Կով

 

2.

Այլ սեռահասակային խմբերի տավար

 

3.

Գոմշամատակ

 

4.

Խոզամայր (խոճկորներով)

 

5.

Այլ սեռահասակային խմբերի խոզեր

 

6.

Ոչխար, այծ

 

7.

Հավ

 

8.

Բադ, սագ

 

9.

Ջայլամ

 

10.

Հնդկահավ

 

11.

Մեղվաընտանիք

 

_________________ 
(համայնքի անվանումը)

անասնաբույժ

_______________________ 
(ազգանունը, անունը, հայրանունը

________________
անձնագրի համարը, ում կողմից է տրվել) 

_________________________
(ստորագրությունը)             

_______ ________________________ 20__թ.»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան