Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2011-23.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.165
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 92-Ն

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն և 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշումներին համապատասխան «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել`

1) Ճապոնիայի կառավարության գործընկերային հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում 2010 թվականին տեղակայված և շահագործման ենթակա հակակարկտային 28 կայանք` 240604000 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայված և շահագործման ենթակա` համապատասխանաբար 8 և 40 հակակարկտային գազագեներատորային կայանքները` 412128037 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հակակարկտային կայանքների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` համապատասխան պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2011 թվականի
 հունվարի 20-ի N 92-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Քանակը(հատ)

Մեկ կայանքի արժեքը (դրամ)

Ընդհանուր արժեքը (դրամ)

 1.

Լուսառատ

2

8593000

17186000

 2.

Փոքր Վեդի

3

8593000

25779000

 3.

Տափերական

2

8593000

17186000

 4.

Շահումյան

3

8593000

25779000

 5.

Ոստան

1

8593000

8593000

 6.

Արտաշատ

5

8593000

42965000

 7.

Դալար

1

8593000

8593000

 8.

Բերքանուշ

1

8593000

8593000

 9.

Բաղրամյան

1

8593000

8593000

 10.

Բուրաստան

2

8593000

17186000

 11.

Ազատավան

1

8593000

8593000

 12.

Մասիս

1

8593000

8593000

 13.

Արաքսավան

3

8593000

25779000

 14.

Նորամարգ

2

8593000

17186000

Ընդամենը

28

X

240604000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2011 թվականի
 հունվարի 20-ի N 92-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 8 ԵՎ 40, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Քանակը
 (հատ)

Մեկ կայանքի արժեքը
(դրամ)

Ընդհանուր արժեքը
(դրամ)

ՀՀ Արարատի մարզ

 1

Արարատ

2

8586001

17172002

 2.

Նորամարգ

2

8586001

17172002

 3.

Ռանչպար

4

8586001

34344004

ՀՀ Արմավիրի մարզ

1.

Ջրառատ

4

8586001

34344004

2.

Արաքս

4

8586001

34344004

3.

Երասխահուն

2

8586001

17172002

4.

Վարդանաշեն

4

8586001

34344004

5.

Մարգարա

5

8586001

42930005

6.

Արազափ

2

8586001

17172002

7.

Արգավանդ

2

8586001

17172002

8.

Փշատավան

3

8586001

25758003

9.

Ջանֆիդա

3

8586001

25758003

10.

Նալբանդյան

4

8586001

34344004

11.

Գետաշեն

4

8586001

34344004

12.

Բերքաշատ

1

8586001

8586001

13.

Նոր Կեսարիա

2

8586001

17172002

Ընդամենը

48

X

41212837

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան