ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
26 նոյեմբերի 2010 թ. |
N 154-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանելու մասին» N 116-Ն որոշման հավելվածի 19-րդ և 20-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |