ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2011 թվականի N 69-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 9 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 69-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման |
.
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Տնտեսական զարգացման քաղաքականության վարչություն
Ներդրումային քաղաքականության վարչություն
Գործարար միջավայրի բարելավման վարչություն
Արդյունաբերության քաղաքականության վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչություն
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն
Առևտրի և շուկաների կարգավորման վարչություն
Զբոսաշրջության վարչություն
Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչություն
Որակի ենթակառուցվածքների վարչություն
Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն
Եվրամիության հետ համագործակցության վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսաբյուջետային վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Կազմակերպատնտեսական վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Մտավոր սեփականության գործակալություն
Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն
Հավատարմագրման գործակալություն
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|