Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-009-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.12.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.1999

011.0009.28.09.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.99 Ն-037-2)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ համամասնությամբ`

 

«Միասնություն» պատգամավորական  խմբակցությունից   3 պատգամավոր
   
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորական խմբակցությունից   1 ,,---,,
   
Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցությունից   1 ,,---,,
   
«Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցությունից   1 ,,---,,
   
Ազգային ժողովրդավարական միության պատգամավորական խմբակցությունից   1 ,,---,,
   
«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունից   1 ,,---,,
   
«Կայունություն» պատգամավորական խմբից   1 ,,---,,
   
Խմբակցություններում և պատգամավորական խմբում չընդգրկված պատգամավորներից   1 ,,---,,
   

(1-ին կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)

2. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

 

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածություններն առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

 

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

 

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

6. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2000 թվականի մայիսի 5-ը, իսկ մինչ այդ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանդես է գալիս հաղորդումներով:

(6-րդ կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)

 

7. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին և նրանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Կ. Դեմիրճյան


28 սեպտեմբերի 1999 թվականի,
քաղ. Երևան
 Ն-009-2